Ուսումնական ճամփորթույուններ · Էկոլոգիա

Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրում ։

Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով երկրի առավել դինամիկ զարգացող ճյուղերից է: Հայաստանը զբոսաշրջության համար բավական հետաքրքիր ու նոր ճյուղ է:

Ներկայացնենք ՀՀ կառավարության տարբեր թվականների ծրագրերը՝ զբոսաշրջության ոլորտում:

2017-2022 թվականների ծրագիր

Ըստ 2017-2022 թվականների ծրագրերի կառավարությունը նախատեսում է տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի:

  • մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել մի շարք նպատակային շուկահանդիսացող երկրների քաղաքացիների համար Հայաստան առանց արտոնագրի մուտքի ռեժիմի սահմանում

Կարծում եմ, որ այս կետը նպատակահարմար է զբոսաշրջության թիվը բարելավվելու համար: Այս ծրագիրը կմպաստի տուրիզմի առավել զարգացմանը:

  • մինչև 2017 թվականի ավարտը մշակել և ընդունել «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությունը՝ 2018 թվականին ապահովելով դրա իրականացումը.

Հայաստանի ճանաչելիությունն ակտիվացնելու, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումն ապահովելու, վիճակագրական տեղեկատվական համակարգը կատարելագործելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2017 թվականի ավարտը մշակել և ընդունել «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությունը՝ 2018 թվականին ապահովելով դրա իրականացումը:

  • 2017-2022 թվականների ընթացքում պետական աջակցություն ցուցաբերել ՀՀ մարզերում ամենամյա ավանդական փառատոնների, տոնակատարությունների և այլ զբոսաշրջային միջոցառումների կազմակերպմանը.

Մեր երկիրը հայտնի է գինիով, իսկ մեր փառատոններից ամենահայտնին՝ գինու փառատոնն է: Պարզել եմ, որ գինու փառատոնը ու հայկական գինին հետաքրքրում է զբոսաշրջիկին, իսկ դրա գեղեցիկ մեծ փառատոնը էլ ավելի կգեղեցկացնի ու հիշվող կդարձնի այդ օրը: Ու այս նույնը կապված է բոլոր փառատոնների հետ, քանի որ փառատոնների ընթացքում ներկայացվում է հայկականը, առանձնահատկություն ունեցողը: Ամենամյա փառատոնների ու զբոսաշրջիկին փառատոնով գրավելու դեպքում կզարգացնենք նաև տնտեսությունը:

2018 թվականի ծրագիր

2018 թվականը նույնպես առանձնահատուկ էր: Համաշխարհային լրատվամիջոցներում շատ գեղեցիկ ու լուսավոր է լուսաբանվել տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը: Լուսաբանվել է մեր երկիրն ու ժողովրդին փառաբանելով, ինչը հետաքրքրություն է առաջացրել ժողովրդի մոտ՝ դեպի նոր փոփախված Հայաստան:

  • Կարևոր է զբոսաշրջիկների համար տեղանքների և տրասպորտային ուղիներիհասանելիությունը բարձրացնելու նպատակով առավել տարածված օտար լեզուներով հանրային տրանսպորտի ուղեցույցներով, համապատասխան փողոցային ևզբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։

Հայերենը բավականին անհասանելի լեզու է օտարների համար, ինչի պատճառով էլ մենք պետք է հարմարվենք մեզ հյուր եկած տուրիստներին: Հայաստանի տրանսպորտային վիճակը միանշանակ չի կարող գրավել զբոսաշրջիկին: Պետք է էլ ավելի հարմար ու օգտագկար դարձնել հանրային տրանսպորտը տուրիստի համար:

  • Զուգահեռաբար նախատեսվում է առանձնացնել զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների
    համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։

Զբոսաշրջիկը իր հաջորդ երկիրը ընտրում է երկրի հնարավորությունները ուսումնասիրելով: Գրավիչ կլինի տուրիստական տարբեր ուղղություններ ունենալը:

2019 թվականի ծրագիր

2019 թվականի զբոսաշրության ծրագրում ըստ իս զգալի փոփոխություններ չեն եղել: Կարևորվող կետենրը նույնն են՝ ինչ 2018թվականի ծրագրում: Դրանք են՝

  • լեզուների զարգացումը
  • զբոսաշրջային ենթաճյուղերը
  • վիզային ռեժիմների ազատականացումըշ
  • օդային տրանսպորտի գների նվազեցումը

2021 — 2026 թվականների ծրագիր

Ըստ 2021 — 2026 թվականների ծրագրի կառավարությունը նախատեսում է միջազգային այցելությունների թիվը հասցնել առնվազն 2,5 միլիոնի:

  • Սպասարկման և հյուրընակության ծառայությունների բազմազանեցման և բարելավվման ուղղությամբ նախատեսվում է մեծացնել միջազգային հյուրանոցային բրենդների ու միջազգային ցանց հանիսացող խոշոր հանրային սննդի օբյեկտների թիվը

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ծառայությունների ոլորտի աճը հիմնականում
պայմանավորված է կացության և հանրային սննդի կազմակերպման աճով, քանի որ այն
անմիջական կապ ունի զբոսաշրջության և զբոսաշրջային հոսքերի հետ։

Ձեզ համար առանձնացրեցի 2017-2026 թվականների զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար նախատեսված կառավարության ծրագրերից դուրս բերված որոշ կետեր, որոնք ինձ առավել անհրաժեշտ թվացին:

2017-2026 թվականների ընթացքում զբոսաշրջության համար նախատեսված ծրագրերում գործողությունների կետերը մեծ փոփոխությունների չեն ենթարկվել: Սակայն ոչ բոլորն են դրանցից իրագործվել:

Իմ կարծիքով շատ արդյունավետ են բոլոր տարիների զբոսաշրջությունը զարգացնելու կառավարության ծրագիրը, սակայն առավել հետաքրքիր էր 2019 թվականի ծրագիրը: Ծրագրում ներկայացված էին մանրամասն բոլոր կետերը, որոնք հարկավոր են: Ծրագիրը իմ կարծիքով շատ արդյունավետ է:

Էկոլոգիա · Էկոլոգիա

Նորաձևությունը և էկոլոգիան մեկ հարթակում

Այսօր տեղի ունեցավ բոլորիս հետաքրքրող թեմայի շուրջ քննարկում: Թեման էր` Նորաձևությունը և էկոլոգիան, այս թեմայի շուրջ բազում քննարկվող հարցեր, կարծիքներ կան: Հանդիպումը վարեց Felicira diGaya բրենդի հիմնադիր հայ դիզայներ Գայա Այվազյանը: Հանդիպման ժամանակ քննարկեցինք, թե քանի լիտր ջուր է պահանջվում մեկ ջինսե տաբան կարելու համար: Պարզեցինք, որ մեզ պետք է գալիս մոտավաորապես 7000-8000 լիտր ջուր: Քննարկեցինք թե ինչպես պետք է խանութը, կամ ցանկացած բրենդ իր հաճախորդին, սպառողին առաջարկի նոր բազա, կարողանա համոզել, որ իր ունեցածն այլևս թրենդային չէ և պետք է այն փոխել: Էկո-նորաձևությունը դարձել է ծաղկող բիզնես, որը այլսևս չի սահմանափակվում խոշոր դիզայններներով: Վերամշակվող նյութերը այժմ նոր ճանապարհ են բացում դեպի պոդիում, ճիշտ այնպես ինչպես օրգանիկ սնունդը: Էկո-նորաձևությունը ավելի մատչելի է դառնում հասարակության համար: Էկո-նորաձևությունը փորձում է նվազագույնի հացնել շրջակա միջավայրի և հաճախ նաև սպառողի, ինչպես նաև հագուստի արտադրամասում աշխատողների առողջության վրա բացասական ազդեցությունները: Ներկայումս, օրինակH&M-ը մասնակցում է կայուն նորաձևության ակցիային: Բյուջետային ապրանքանիշը նրանք անվանում են գիտակից հավաքածու, բայց արդյոք կարող ենք մենք լավ տեսք ունենալ և անել մեր լավագույնը ինչպես որ նշում է H&M-ը: Սակայն նշեմ, որ H&M-ի նոր կանաչ արշավը զերծ չի մնում քննադատություններից: Քննադատողները ենթադրում են, որ մեկ անգամյա օգտագոծման հագուստը երբեք լուծում չի կարող լինել մոլորակին օգնելու համար: Իհարկե H&M-ը միակը չի, ով միացել է արշավին կան նաև այլ դիզայններներ, որոնք միացել են այս տենդենցին: Կարծում եմ, որ մեր օրերում բավականին դժվար է ասել, թե որն է էկոլոգիապես մաչուր և ինչն է պարզապես նորաձև: Ըստ իս ավելի ճիշտ կլինի գնել ավելի քիչ, բայց որակյալ հագուստ, մենք մոլորակին կօգնենք գնելով քիչը, բայց որակյալը, քանի որ այն ավելի երկար կծառայի, քան այն անորակ բլուզը, որը երրեք լվանալուց հետո այլևս չենք կարողանա հագնել: Կայուն նորաձևությունը արաջարկում է վերանորոգել սիրելի հագուստները: Greanpeas-ը առաջարկում է, որ ավելի լավ կլինի վերամշակել մեր հագուստները, քանի որ մեր հագուստների կյանքը ընդհամենը երրեք ամսով երկարացնելը կհանգեցնի ածխածնի, ջրի և թափոնների հետքերի 5-10% նվազեցմանը:

Էկոլոգիա

Ռեկրեացիոն ռեսուրսներ…

Ռեկրեացիոն ռեսուրսները լինում են բնական և մարդածին: Բնական ռեկրեացիոն ռեսուրսները շատ բազմազան են: Դրանց թվին են պատկանում մարդու հանգստի, առողջության համար նպաստավոր պայմաններ ունեցող ծովափնյա ու գետափնյա վայրերը, լեռնային մաքուր օդը, զուլալ աղբյուրները, արևային էներգիայի առատությունը, ձյունածածկ ու ալպյան մարգագետիններով հարուստ լեռները, անտառները, հանքային բուժիչ աղբյուրները, բնական հուշարձանները, որոնց հիման վրա հնարավոր է կազմակերպել հանգստյան տներ, սանատորիաներ, սպորտային և զբոսաշրջային բազաներ: ՀՀ-ն ունի բնական և մարդածին ռեկրեացիոն բազմատեսակ ռեսուրսներ: Հայաստանում ռեկրեացիոն ռեսուրսների զարգացման նախադրյալներից է աշխարհագրական դիրքը։ ՀՀ աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն գտնվում է տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում` հանդիսանալով կամուրջ Արևմուտքի ու Արևելքի, Հյուսիսի ու Հարավի միջև, ճանապարհորդության, առևտրի, զբոսաշրջության համար նպաստավոր դիրք է զբաղեցրել դեռ վաղ անցյալում: ՀՀ-ն ունի  նաև բնական և մարդածին ռեկրեացիոն բազմատեսակ ռեսուրսներ: Հանրապետության բնական ռեկրեացիոն հանգստի, բուժման ռեսւրսներից գործնական կարևոր նշանակություն ունեն հանքային բուժիչ ջրի  բազմազան աղբյուրները, ինչպես նաև տորֆի որոշ պաշարները:

Համաշխարհային ռեկրացիոն ռեսուրսներից ամենատարածվածը՝ օվկիանոսների եւ ծովերի ջրային և ափամերձ տարածքներն են , որոնք բնութագրվում են զգալի բազմազանությամբ։ Հիմնականում ափամերձ ռեկրեացիոն տարածքներին են պատկանում օրինակ՝  Ատլանտյան օվկիանոսի Միջերկրական ափերը՝ հարավային Եվրոպայում եւ Հյուսիսային Աֆրիկայում, Մերձբալթյան եւ Սեւ ծովի ափամերձ շրջանները, Ֆլորիդայի թերակղզին, Կուբայի կղզիները, Հայիթին,  Բահամյան կղզիները։

Էկոտուրիզմ

Էկոտուրիզմը սահմանվում է որպես բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների՝ ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն։Էկոզբոսաշրջության խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։ էկոզբոսաշրջությունը զբոսաշրջության առավել արագ զարգացող ճյուղերից է, չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ իրականացվում է ավտոմեքենայով, ձիով, վրանային և այլ միջոցներով։ Ըստ բնույթի՝ էկոզբոսաշրջությունը լինում է բնապահպանական, գիտաճանաչողական, մշակութային և այլն։

էկոտուրիզմը Հայաստանում

ՀՀ-ն հարուստ է բնական և պատմամշակութային հուշարձաններով, ռեկրեացիոն պաշարներով, որոնք էկոզբոսաշրջության զարգացման կարևոր նախապայմաններ են։Հայաստանը, գտնվելով ծովի մակարդակից 390-4090մ բարձրության վրա, իր փոքր տարածքում ընդգրկում է բնական անսահման բազմազանություն` լճերից մինչև ճահճուտներ, սաղարթախիտ անտառներ և անծայրածիր լեռնային բնություն: Հայաստանում տարվա ընթացքում բույն են հյուսում 360-ից ավելի թռչնատեսակներ, մինչդեռ ամբողջ Եվրոպայում դրանց թիվը տատանվում է 400-500-ի միջև: Հատկանշական է, որ հենց Հայաստանում է աճում ցորենի վայրի նախնին: Հայաստանում հանդիպող մուֆլոնը իր ազգակիցների մեջ համարվում է միակը և անկրկնելին: Հյուսիս-արևելքում, Խոսրովի անտառում, Վայքում, Զանգեզուրում կարելի է հանդիպել հովազի, կովկասյան գորշ արջերի, լուսանների, գայլերի և այլն: Սյունիքի մարզի Շիկահողի արգելոցում հանդիպում են բեզոարյան այծ, շերտավոր բորենի,սպիտակագլուխ անգղ: Հայաստանում 12 կմ տարածության վրա կարելի է հանդիպել 100-ից ավելի բուսատեսակ, ինչը համաշխարհային չափանիշներով համարվում է ռեկորդային:

համաշխարհային տուրիզմի կենտրոններից եռյակներ

Կանադա

Կանադան զբոսաշրջության ցուցանիշներով աշխարհի առաջատար երկրներից մեկն է։
Ամեն տարի Կանադա է այցելում շուրջ 18 միլիոն զբոսաշրջիկ, ովքեր երկրում ներդնում են ավելի քան 17 միլիարդ ԱՄՆ դոլար։Կանադան հարուստ բնական և մշակութային ժառանգություն ունեցող երկիր է։ Այստեղ կան ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության 18 օբյեկտ[2]։ Կանադայի կարևոր զբոսաշրջային կենտրոններ են Օնտարիոն, Տորոնտոն, Մոնրեալը և մայրաքաղաք Օտտավան։ Բնական հարստություններից հատկապես աչքի են ընկնում բնության հատուկ պահպանության օբյեկտները՝ ազգային պարկերը, արգելոցները և արգելավայրերը։ Համաշխարհային ժառանգության ցանկում է գրանցված նաև Քվեբեկ քաղաքի պատմական կենտրոնը՝ 19-րդ դարի շինություններով՝ ազնվականական բնակելի տներով և փողոցներով։ Կանադա ժամանած զբոսաշրջիկների համար առավել ուշագրավ օբյեկտ է Նիագարա ջրվեժը, որը հնդկացիների լեզվից թարգմանաբար նշանակում է «գետնին շրխկացող ջուր»

Չինաստան

Զբոսաշրջությունը Չինաստանում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը է: Զբոսաշրջությունը Չինաստանում զարգացման ուղին է բռնել վերջին տասնամյակում՝ երկրի տնտեսության բարեփոխումներից հետո։ Չինաստանն առաջատարներից է ներգնա և արտագնա զբոսաշրջային շուկաներում։ Աշխարհը գտնվում է անընդհատ զարգացող չինական տուրիզմի «կենտրոնում»: Չինաստանն աշխարհի երրորդ ամենաայցելվող երկիրն  է։ Չինաստանի տնտեսական աճը նպաստել է նաև տուրիզմի զարգացմանը։ Չինաստանի զբոսաշրջությունը խթանում է արտադրանքի սպառումը, որը կազմում է 38%-ը
2020 թվականին Չինաստանն արտասահմանցի ներգաղթյալների շնորհիվ դառցել է աշխարհի խոշորագույն զբոսաշրջային երկիրը։

Սինգապուր

Սինգապուրի տեսարժան վայրերը, Marina Bay Sands (Marina Bay Sands), Sentosa Island, Գիշերային Safari (Գիշերային Safari) (աշխարհի առաջին գիշերը կենդանաբանական այգում, 1994 տարի բացել), ինչպես, օրինակ, խոշոր ժապավեն, որն արդեն կառուցված է, որ կառավարությունը գլխավորած ի լրումն Mapaku, Chinatown (Չինաստան Town), Արաբական փողոցի, Little Հնդկաստանի եւ ասաց, որ տարածաշրջանի թողնել ավանդույթը եւ մշակույթը էթնիկ խմբերի, կամ այն ​​լայնածավալ առեւտրային օբյեկտներ եւ Անմաքս առեւտրի խանութներում եւ այլն, ինչպես օրինակ, oCHA դե բեռի, եւ նման կնճռոտ , դա չի ասում, զբոսաշրջային ռեսուրսները եւ հարուստ, երբ համեմատած այլ երկրների հետ շուրջ:

Չնայած զբոսաշրջության ռեսուրսները, ինչպիսիք են հսկայական բնական եւ պատմական շենքերի հարուստ չէ, պատճառը աճի զբոսաշրջության Kyakugako շրջանակի, կենտրոնում է Սինգապուրի զբոսաշրջության խորհրդի, վկայակոչելով երկիրը, եւս մեկ շրջապատող Տարբեր զբոսաշրջության խթանման միջոցներ են իրականացվել, որոնք ներառում են յուրաքանչյուր երկի:

Էկոլոգիա

Աշխարհի խոսշորագույն Ջրային էլեկտրակայանները…

Էլեկտրական հոսանքն անհրաժեշտ է ամենուրեք՝ գործարանում և անասնապահական ֆերմայում, բնակարանում ու գնացքում, հեռախոսակայանում, դպրոցում և այլուր: Ամեն քայլափոխի կարելի է տեսնել էլեկտրաշարժիչներ, էլեկտրասարքեր կամ պարզապես էլեկտրական լամպեր: Էլեկտրական էներգիան արտադրում են էլեկտրակայաններում տեղադրված հատուկ մեքենաները՝ էլեկտրական հոսանքի գեներատորները կամ դինամոմեքենաները:

Ջերմային սպառիչների բնույթից կախված ՋԷԿ-երը լինում են՝ արդյունաբերական (արդյունաբերական ձեռնարկություններին շոգի մատակարարող) և ջեռուցման (բնակելի և հասարակական շենքերը ջեռուցող ու տաք ջուր մատակարարող)։ Արդյունաբերական ՋԷԿ-երից ջերմությունը հաղորդվում է մինչե մի քանի կմ, իսկ ջեռուցման ՋԷԿ-երից՝ 20-30 կմ հեռավորության վրա։ Շոգետուրբինային ՋԷԿ-երի հիմնական սարքավորումներն են՝ աշխատանքային շոգու էներգիան էլեկտրական էներգիայի փոխակերպող տուրբա-ագրեգատները և տուրբինների համար շոգի արտադրող կաթսայական ագրեգատները։ Տուրբաագրեգաաները կազմված են՝ շոգետուրբինից և սինխրոն գեներատորից։ Ջէկերում տեղադրված շոգետուրբիններն անվանում են ջերմաֆիկացման տուրբիններ, որոնք լինում են՝ հակաճնշումով, սովորաբար 0,7-1,5 Մն/մ2 ճնշման պայմաններում շոգու խտացումով և առումով (արդյունաբերական սպառողների համար) և 0,05-0,25 Մն/մՀ ճնշման պայմաններում շոգու խտացումով և առումով (կոմունալկենցաղային սպառողների համար)։

Էլեկտրակայաններում տեղադրված վիթխարի գեներատորներն արտադրում են փոփոխական հոսանք: Որպեսզի գեներատորն էլեկտրական հոսանք տա, ռոտորը պետք է պտտվի: Մեծ գեներատորի ռոտորը կշռում է հարյուրավոր տոննա, և այն պտտում է հատուկ մեքենան՝ տուրբինը, որն ունի թիերով կամ թևերով աշխատանքային անիվ: Շոգու, շիկացած գազի կամ ջրի շիթը թափով հարվածում է այդ անիվի թիերին և հարկադրում տուրբինին ու դրա հետ նաև գեներատորի ռոտորին պտտվել: Եթե տուրբինը պտտում է ջրի հոսքը, էլեկտրակայանը կոչվում է ջրաէլեկտրակայան, երբ շոգին՝ ջերմաէլեկտրակայան, շիկացած գազերի շիթը՝ գազատուրբինային էլեկտրակայան և այլն: Առաջին ջրէկները՝ ընդամենը մի քանի 100 Վտ հզորությամբ, կառուցվել են Գերմանիայում և Անգլիայում 1876–1881 թթ-ին: Հետագայում նավարկելի գետերի վրա ջրէկներ կառուցվեցին նաև Շվեյցարիայում (1892 թ-ին), ԱՄՆ-ում (1893 թ-ին), Ֆրանսիայում (1903 թ-ին), Ռուսաստանում (1909 թ-ին): Այժմ ամբողջ աշխարհում գործում են բազմաթիվ ջրէկներ, առանց որոնց չէր զարգանա տարբեր երկրների արդյունաբերությունը, և անհնարին կլիներ դրանց գոյությունը: 

 Աշխարհի խոշորագույն ջրային էլեկտրակայանները 

էլեկտր..jpg
Էկոլոգիա

Վառելիքաէներգետիկ ռեսուրսներ

  1. Նկարագրել վառելիքային ռեսուրսները ըստ բաշխվածության

Հանքային ռեսուրսներն այլ կերպ կոչվում են օգտակար հանածոներ: Դրանք կուտակված են քարոլորտում։ Մարդը դրանք արդյունահանում և օգտագործում է հիմնականում արդյունաբերության ու շինարարության մեջ: Հանքային ռեսուրսներն ըստ կիրառական նշանակության բաժանվում են 3 խմբի` վառելիքաէներգետիկական, մետաղային և ոչ մետաղային:

Ամենաշատ արդյունահանվում և վերամշակվում են մետաղներ պարունակող ապարները, այսինքն` մետաղային օգտակար հանածոները, որոնցից ստանում են սև մետաղներ և դրանց ձուլվածքներ (երկաթ, մանգան, թուջ, պողպատ), գունավոր մետաղներ (օրինակ՝ պղինձ, ալյումին, կապար, մոլիբդեն), ազնիվ մետաղներ (ոսկի, արծաթ, պլատին): 

Հանքային ռեսուրսների ոչ մետաղային հանածոների խմբում առանձին ենթախումբ են կազմում քիմիական հումք հանդիսացող օգտակար հանածոները: Քիմիական արդյունաբերության մեջ օգտագործում են ֆոսֆոր, կալիումական աղ պարունակող հանքատեսակներ, կերակրի աղ, ծծումբ և այլն: Ոչ մետաղներ են նաև բնական շինանյութերը: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, կրաքարը, մարմարը, շինարարական ավազը, խիճը և ուրիշ այլ հանքատեսակներ: Նավթի հետախուզված պաշարները գնահատվում են մոտ 150 մլրդ տ, որի մոտ 65%­-ը բաժին է ընկնում Պարսից ծոցի ավազանին: Բնական գազի պաշարների տեղաբաշխումը հիմնականում համապատասխանում է նավթի պաշարների  տեղաբաշխմանը, որի հիման վրա էլ առանձնացվում են նավթագազաբեր շրջանները:

Ածխի առաջատար արդյունաբերողներն են ՝

Չինաստան48%
Աշխարհի մյուս երկրները19%
Հնդկաստան9%
ԱՄՆ9%
Ավստրալիա6%
Ինդոնեզիա6%
ՌԴ5%
Ընդամենը100%

Ածխի առաջատար սպառողները ՝

Չինաստան51%
Հնդկաստան11%
ԱՄՆ9%
Աշխարհի մյուս երկրները29%
Ընդամենը100%

2.Վառելիքային ռեսուրսների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Վառելիքի այրումից յուրաքանչյուր տարի մթնոլորտ են անցնում միլիարդավոր տոննաներով ածխաթթու գազ, 20 միլիարդ տոնաից ավելի արդյունաբերական և այլ թափոններ։ Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի ավելացումը ջերմոցային էֆեկտի շնորհիվ խորացնում է օդի և Երկրի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացման վտանգը։ Աշխարհի խոշոր շատ քաղաքներում օդը վտանգավոր է դարձել մարդու առողջության համար։ Օդի աղոտության պատճառով իջնում է արտադրողականությունը, քայքայվում են մետաղական ու բետոնե կոնստրուկցիաները, շենքերը, շինություններն ու հուշարձանները։ Զգալի վնաս է հասցվել նաև բուսական ու կենդանական աշխարհին։ Անհետացել են բույսերի և կենդանիների բազմաթիվ հազվագյուտ և թանկարժեք տեսակներ։ Արժեքավոր կենդանիների շատ տեսակներ գտնվում են անհետացման շեմին և գրանցված են «Կարմիր գրքում»։

3. Ինչ ենք հասկանում ռեսուրսաապահովվածություն ասելով։

 Հանքային ռեսուրսների սպառման վտանգը մասնագետներին դրդում է պարբերաբար գնահատել դրանց արդեն օգտագործված և դեռևս պահպանվող չափերը ինչպես որևէ երկրում, այնպես էլ ամբողջությամբ աշխարհում: Երկրների, տարածաշրջանի կամ ընդհանրապես ամբողջ աշխարհի սպառվող ռեսուրսի տվյալ տեսակի ապահովվածությունը գնահատելու նպատակով օգտվում են ռեսուրսաապահովվածության ցուցանիշից: Այն հաշվում են երկու եղանակով: 

ռեսուրսապահովվածություն.jpg

4. Համեմատել  վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական գազ, ածուխ)՝դիտարկելով դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:

Նավթ

Նավթը երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքավոր բնական պաշար: Նավթը երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքվոր բնական պաշար: Նավթը երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքվոր բնական պաշար: 

 Նավթը տեղափոխվում է հիմնականում երեք եղանակով` նավթամուղներով, երկաթուղով, նավերով:

Նավթամուղերի կառուցման ընթացքում ավերվում են էկոհամակարգերը, որորվհետև դրանք հաճախ անցնում են անտառապատատ տարածքներով: Եթե նավթամուղը անցնում է ջրային ավազանների հատակային մասով, ապա այս դեպքում մեծանում է ջրային ավազանների նավթամթերքներով աղտոտվելու ռիսկը: Հսկայական է տրանսպորտի դերը մթնոլորտն աղտոտման գործում:

  Բնական գազ

Բնական գազը օգտակար անհամ, անոտ և անգույն գազային միացություն է, օգտակար հանածո, որն առաջացել է երկրի ընդերքում անաերոբ պայմաններում: Երկրի ընդերքում բնական գազը գտնվում է միայն գազային վիճակում, պարունակվում է ապարների շերտերում` հաճախ զուգակցված ածխի կամ նավթի հետ: Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար:

Բնական գազի պաշաներով հարուստ երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Կանադան, Նիդեռլանդները, Իրանը, Չինաստանը, Նորվեգիան, Ինդոնեզիան:  Ներկայումս գազի տեղափոխման հիմնական միջոցը խողովակաշարերն են: Բնական գազը հսկայական դեր ունի ինչպես կենցաղում, այնպես էլ արդյունաբերության մեջ: Բնական գազը որպես ավտոմեքենային վառելիք աշխարհում սկսել է ավելի մեծ տարածում գտնել իր էժանության և էկոլոգիապես մաքուր լինելու պատճառով: Ընդհանուր առմամբ արտանետվող թունավոր գազերը 1.5 անգամ պակաս են, քան բենզինի դեպքում և բացակայում են թունավոր նյութեր, ինչպիսիք են կապարի, ծծումբի և այլ միացություններ:

Ածուխ

Ածուխը ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո է, որն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բուսական զանգվածի քայքայման հետևանքով: Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից (նավթ և գազ) ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և շրջակա միջավայրի համար ամենավտանգավորն է, այրվելով այն ինտենսիվորեն աղտոտում է մթնոլորտը: Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից ամենատարածվածն է, նրա պաշարները դեռ 400 տարի կբավականացնեն մարդությանը: Ածխի համաշխարհային պաշարների շուրջ 60%-ը գտնվում են զարգացող երկրներում, ընդ որում միայն Չինաստանում` 50%-ը: Ածուխը էներգիայի հիմնական աղբյուր է Լեհաստանում, Չեխիայում և Սլովակիայում: Ածխի այրման հետևանքով մթնոլորտում ավելանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժգնացմանը, կլիմայի գլոբալ տաքացմանը, թթվային անձրևների առաջացմանը:

5.Ոչ ավանդական էլեկտրաէներգայի աղբյուրներ՝ դրանց բաշխվածությունը և տնտեսական ու բնապահպանական նշանակությունը։

Արեգակնային Էներգիա

Արեգակից ճառագայթվող լույս ու ջերմություն, որն օգտագործվում է մի շարք անընդհատ զարգացող տեխնոլոգիաների կողմից, ինչպիսիք են՝ արևային ջեռուցումը, լուսագալվանիկան (ֆոտովոլտաիկա), արեգակնային ճարտարապետությունն ու արհեստական ​​ֆոտոսինթեզը։

Արեգակնային էներգիան վերականգնվող էներգիայի կարևոր աղբյուր է, իսկ դրա տեխնոլոգիաները լայնորեն բնութագրվում են որպես ակտիվ արևային կամ պասիվ արևային՝ կախված նրանից, թե ինչպես են դրանք վերցնում և տարածում արևային էներգիան կամ այն փոխարկում արևային հոսանքի։ Ակտիվ արևային տեխնոլոգիաներն էներգիան օգտագործելու համար կիրառում են լուսագալվանային համակարգեր, կենտրոնացված արեգակնային էներգիա ու արևային ջրատաքացուցիչներ։ Պասիվ արևային տեխնոլոգիաները ներառում են շինությունը դեպի արևը կառուցելը, համապատասխան ջերմային զանգված կամ լուսացիր հատկություններ ունեցող նյութերի ընտրությունը և բնական օդափոխություն ապահովող տարածքների նախագծումը։

Արեգակնային էներգիայի մեծ ծավալն այն դարձնում է էլեկտրաէներգիայի խիստ գրավիչ աղբյուր։ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրն իր 2000 թվականի Համաշխարհային էներգետիկ գնահատման մեջ նշել է, որ արեգակնային էներգիայի տարեկան ներուժը կազմում է 1,575–49,837 էքսաջոուլ։ Այս թիվը մի քանի անգամ ավելի մեծ է, քան համաշխարհային էներգասպառման ընդհանուր ծավալը, որը 2012 թվականին կազմել է 559․8 էքսաջոուլ։

Հաշվետվություններ · Էկոլոգիա · Էկոլոգիա · Էկոլոգիա

Էկոլոգիա առարակայից հաշվետվություն…

Առաջին տարին է ինչ ես արդեն ուսումնասիրում եմ էկոլոգիա առարկան, ասեմ, որ ինձ շատ հետաքրքրեց էկոլոգիա առարկան և ավելի շատ հետազոտելով և ավելի շատ առարկան ուսումասիրելով հասկացա, որ շատ նորանոր գիտելիքներ և տեղեկոթյուններ կարող եմ իմանալ առարկայի միջոցով: Էկոլոգիան կենսաբանության բաժին է, որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմները, կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև եղած փոխհարաբերությունները։ Էկոլոգիայի ուսումնասիրության առարկան օրգանիզմների, ինչպես նաև օրգանիզմների և միջավայրի աբիոտիկ բաղադրիչների միջև գործող փոխհարաբերություններն են: Ավելի շատ իմացա Հայաստանի բնապահպանական պայմանների, աղետների և խնդիրների մասին և ոչ միայն Հայաստանի: Կատարել եմ մի շարք հետաքրքիր նախագծեր, հետազոտություններ և նյութեր:

Էկոլոգիա · Էկոլոգիա

Քաղաքների բնապահպանական խնդիրները


Հաճախ հավատում են, որ քաղաքների էկոլոգիական վիճակը նկատելիորեն վատթարացել է վերջին տասնամյակների արդյունաբերական արտադրության արագ զարգացման արդյունքում: Բայց սա զառանցանք է: Քաղաքների բնապահպանական խնդիրները ծագել են նրանց ծննդյան հետ: Հին աշխարհի քաղաքները շատ մարդաշատ էին: Օրինակ ՝ Ալեքսանդրիայում բնակչության խտությունը 1-2րդ դարերում հասել է 760 մարդու, Հռոմում ՝ 1500 մարդ 1 հեկտարի դիմաց (համեմատության համար ասենք, որ ժամանակակից Նյու Յորքի կենտրոնում 1 հեկտարի համար կա ոչ ավելի, քան 1 հազար մարդ): Հռոմում փողոցների լայնությունը չէր գերազանցում 1,5-4 մետրը,Բաբելոնում `1,5-3 մետրը: Քաղաքների սանիտարական բարելավումը ծայրաստիճան ցածր մակարդակի վրա էր: Այս ամենը հանգեցրեց համաճարակների, համաճարակների հաճախակի բռնկումների, որոնց ժամանակ հիվանդությունները ծածկում էին ամբողջ երկիրը, կամ նույնիսկ հարևան մի քանի երկրներ: Առաջին արձանագրված ժանտախտի համաճարակը (գրականություն է մուտք գործել «Հուստինիանոսի ժանտախտ» անունով) առաջացել է 6-րդ դարում: Արևելյան Հռոմեական կայսրությունում և ընդգրկում էր աշխարհի շատ երկրներ: 50 տարի շարունակ ժանտախտը խլեց շուրջ 100 միլիոն մարդկային կյանք:

Հիմա դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչպես կարող էին հին քաղաքներն իրենց հազարավոր բնակչությամբ անել առանց հասարակական տրանսպորտի, առանց փողոցների լուսավորության, առանց կեղտաջրերի և քաղաքային հարմարությունների և այլ տարրերի: Եվ, հավանաբար, պատահական չէ, որ այդ ժամանակ շատ փիլիսոփաներ սկսեցին կասկածել մեծ քաղաքների գոյության նպատակահարմարության վերաբերյալ: Արիստոտելը, Պլատոնը, Հիպոդամ Միլետացիները և հետագայում Վիտրյուսը բազմիցս ներկայացրին տրակտատներ, որոնք վերաբերում էին բնակավայրերի օպտիմալ չափերին և դրանց կառուցվածքին, պլանավորման, շինարարական արվեստի, ճարտարապետության և նույնիսկ բնական միջավայրի հետ կապի խնդիրներին:

Արդյունաբերության զարգացման հետ կապված ՝ արագորեն աճող կապիտալիստական քաղաքները բնակչության թվով արագորեն գերազանցում էին նախորդներին: 1850-ին Լոնդոնը հատեց միլիոնների սահմանը, ապա Փարիզը: XX-րդ դարի սկզբին աշխարհում արդեն կար 12 քաղաք ՝ «միլիոնատերեր» (այդ թվում ՝ երկուսը ՝ Ռուսաստանում): Եվ կրկին, որպես մարդու և բնության միջև աններդաշնակության ամենասարսափելի դրսեւորում, մեկը մյուսի հետեւից սկսվեցին դիզենտերիայի, խոլերայի, որովայնային տիֆի համաճարակների բռնկումներ: Քաղաքներում գետերը հրեշավոր աղտոտված էին: Լոնդոնի Թեմզան հայտնի դարձավ որպես «Սեւ գետ»: Այլ խոշոր քաղաքներում տհաճ հոսանքներն ու ջրամբարները ստամոքս-աղիքային համաճարակների աղբյուրներ դարձան: Այսպիսով, 1837 թվականին Լոնդոնում, Գլազգոյում և Էդինբուրգում բնակչության տասներորդ մասը հիվանդացավ որովայնային տիֆով, և հիվանդների մոտ մեկ երրորդը մահացավ: 1817-1926 թվականներին Եվրոպայում վեց խոլերայի համաճարակ կար: Միայն Ռուսաստանում 1848 թվականին խոլերայից մահացավ մոտ 700 հազար մարդ: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում, գիտության և տեխնոլոգիայի առաջընթացի, կենսաբանության և բժշկության նվաճումների, ջրամատակարարման և կոյուղու կայանների զարգացման շնորհիվ, համաճարակաբանական վտանգը սկսեց զգալիորեն թուլանալ: Կարող ենք ասել, որ այդ փուլում մեծ քաղաքների էկոլոգիական ճգնաժամը հաղթահարվեց: Իհարկե, ամեն անգամ այդպիսի հաղթահարումը վիթխարի ջանքեր և զոհեր էր պահանջում, բայց մարդկանց հավաքական խելքը, համառությունն ու հնարամտությունը միշտ ավելի ուժեղ էին ստացվում, քան իրենք ստեղծեցին ճգնաժամային իրավիճակները:

Էկոլոգիա

Եթե չլիներ ջուրը…էսսե

Ջուրը բաղկացած է ջրածնի երկու մոլեկուլներից և թթվածնի մեկ մոլեկուլից: Եթե ենթարդենք, որ ջուրը գորություն չունի, բնականաբար այդ մոլեկուլներն էլ գոություն չունեն միասնության մեջ:

Եթե ջուրը չլիներ, հասկանալի է, որ չէին լինի ոչ օվկիանոսներ, ոչ ծովեր, ոչ գետեր, ոչ ջրանցքներ, ոչ լճեր, ոչ աղբյուրներ, ոչ ձյուն, ոչ սառույց, ոչ էլ ստորերկրյա ջուր: Եվ նույնիսկ չէր լինի ամպ, լուսավորություն և ծիածան: Քանի որ բոլոր ծառերի և բույսերի գոյությունը կախված է ջրից, բնկանաբար չէին լինի ծաղիկներ, այգիներ, անտառներ, խոտեր, բերքեր և այլն: Այսպիսով եթե չլիներ բերք հետևաբար չէին լինի մրգեր, բանջարեղեններ, ձավարեղեն, և մարդիկ չէին ունենա ուտելու կամ խմելու բան: Նույնիսկ մարդկային կյանքն անհնար կլիներ: Մարդը նունիսկ մի քանի ժամ չի կարող ապրել առանց ջրի: Ավելին, մարդու արյան մեջ կա մեծ քանակությամբ ջուր, որը ենթադրաբար չէր լինի: Եթե ջուր չլիներ, արյուն չէր լինի մարդու երակներում, զարկերակներում, հյուսվածքներում, մկաններում և ոսկորներում: Այսպիսով, մարդը գոյություն չէր ունենա կամ պարզապես կմահանար:

Էկոլոգիա

ՀԷԿեր և գետեր…

Հայաստանում գործնականում չկան էներգետիկ հանածոներ և էլեկտրաէներգիայի սեփական աղբյուրներից են համարվում ջրային էներգապաշարները:

Հայաստանի գետերը պատկանում են Կասպից ծովի ավազանին՝ բոլորն էլ հիմնականում Կուր գետի տարբեր կարգի վտակներն են: Դրանցից միայն առանձնանում են Սևանա լիճ թափվող գետերը, որոնք այստեղ են հոսում լիճը եզերող լեռնալանջերից: Հայաստանի տարածքի 73.5%-ը Արաքս գետի ավազանն է: Հայաստանում կա ավելի քան 200 գետ և գետակ՝ յուրաքանչյուրը 10կմ և ավելի երկարությամբ: Առավելագույն էներգետիկ պոտենցիալով օժտված են Սևանից սկիզբ առնող Հրազդան, ինչպես նաև Արաքս, Որոտան և Դեբեդ գետերը:

 Հայաստանի պոտենցիալ ջրային էներգապաշարները կազմում են 21.8 մլրդ կՎտ.ժ, այդ թվում՝ խոշոր և միջին գետերինը՝18.6 մլրդ կՎտ.ժ, փոքր գետերինը՝ 3.2 մլրդ կՎտ.ժ: Էներգետիկական հզոր բազայի ստեղծումը առավել մատչելի դարձավ Հրազդան գետի և Սևանա լճի յուրացումից:

Հայաստանի ՀԷԿեր

  1. Սպանդարյան ՀԷԿ
  2. ՇԱՄԲ ՀԷԿ
  3. Տաթև ՀԷԿ

Հայաստանի 5 գետերը

Արաքս գետ

Արաքս գետը Հայաստանի ամենամեծ և ամենաերկար գետն է, հաճախ կոչվում է «Մայր-Արաքս»: Գետի մասին հիշատակություն կարելի է գտնել նույնիսկ Աստվածաշնչում: Արաքսը հոսում է Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքում և թափվում է Կասպից ծով: Գետի կենդանական աշխարհը շատ հարուստ է. այստեղ է «բնակվում» իշխան ձուկը, որը անկրկնելի համեղ է:

Արփա գետ

Արփան հոսում է գեղատեսիլ կիրճով` կտրուկ ժայռոտ տարածքներով և հիանալի կանաչ կղզյակներով: Արփա գետի ուղին ընկնում է Ջերմուկի ջրվեժից ոչ հեռու, որը մասամբ սնվում է տեղական հանքային աղբյուրների ջրերով: Այս գետի ափերին կան մեծ թվով պատմական և ճարտարապետական տեսարժան վայրեր:

Դեբեդ գետ

Հզոր հոսանք և մի քանի վտանգավոր հատվածներ ունեցող արագ լեռնային գետ է: Դեբեդի ափերին կարող եք տեսնել մի քանի հնագույն վանքեր, որոնք այսօր պատմական հուշարձաններ են: Ալավերդի քաղաքի գետի հատվածում գտնվում է միջնադարյան Սանահինի կամուրջը (12-րդ դար):

Որոտան գետ

Որոտան գետի անունը լիովին արտացոլում է նրա բուռն «բնավորությունը»: Որոտանը սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակից և թափվում է Արաքս գետը: Գետի մոտակայքում կան բազմաթիվ բնական և պատմական տեսարժան վայրեր: Հետաքրքրական է բնության հրաշալիք «Սատանի կամուրջը», ինչպես նաև վեհաշուք Շաքիի ջրվեժը:

Ձորագետ

Ձորագետը Դեբեդ գետի վտակն է: Ձորագետը կհետաքրքրի էքստրեմալ սպորտի սիրահարներին, քանի որ իր հսկայական տարածքը հարմար է ռաֆթինգի համար: Գետի այդ հատվածը հոսում է խորը ձորի հատակով` կտրուկ ժայռերով, որոնց բարձրությունը 100-300 մետր է:

Աղբյուր՝1
Աղբյուր՝2
Աղբյուր՝3

Էկոլոգիա

Աշխարհի ավերիչ երկրաշարժերը…Կովկասը «ճզմվում» է…

Երկրագունդը կենդանի մոլորակ է՝ իր բնականոն փոփոխություններով: Երկրաշարժը բնության երևույթներից է, ինչպես քամին, անձրևը կամ փոթորիկը և այն արտահայտվում է երկրակեղևի կտրուկ տատանումներով ու ցնցումներով, բնականաբար, պատճառելով վիթխարի ավերածություններ:

Երկրաշարժերն ինչպես բնական երևույթների, այնպես էլ մարդկային գործունեության (հիմնականում պայթյունների) հետևանք են: Բնական ծագման երկրաշարժերի թվին են պատկանում փլվածքային, հրաբխային և տեկտոնական երկրաշարժերը: Առավել ավերիչ են տեկտոնական երկրաշարժերը:

Պատմության մեջ գրանցված 10 ամենամեծ երկրաշարժերը

  1. Վալդիվիա, Չիլի, 1960 թ. Մայիսի 22 (9,5 բալանոց)

Այս երկրաշարժի արդյունքում զոհվեց 1655 մարդ, վիրավորվեց 3000 մարդ և տեղահավեց երկու միլիոն մարդ: Դա Չիլիում պատճառեց 550 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս, մինչդեռ դրա առաջացրած ցունամին մահեր ու վնասներ պատճառեց նույնիսկ Հավայան կղզիներում, Ճապոնիայում և Ֆիլիպիններում: Երկրաշարժի «ճեղքման գոտին» ավելի քան 1000 կմ էր: Սկզբնական ցնցումից երկու օր անց ժայթքեց մերձակա Պուեուհու հրաբուխը ՝ մի քանի շաբաթվա ընթացքում մթնոլորտ ուղարկելով մոխիր և գոլորշի մինչև 6 կմ:

  1. Արքայազն Ուիլյամ Սաունդ, Ալյասկա, 28 մարտի 1964 (9.2 բալանոց)

Չիլիի երկրաշարժի համեմատ այս երկրաշարժն ավելի քիչ վնասակար էր: Ցունամիի արդյունքում զոհվեց 128 մարդ և ընդհանուր առմամբ հասցվեց 311 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս: Երկրաշարժը զգացվել է հիմնականում Ալյասկայի, ինչպես նաև Կանադայի որոշ հատվածներում, մինչդեռ դրա ստեղծած ցունամին վնաս է հասցրել մինչև Հավայան կղզիները: Ամենաշատ վնասը հասցվել է Էնճորջ քաղաքին ՝ էպիկենտրոնից 120 կմ հյուսիս-արևմուտք: Հաղորդվում է, որ երկրաշարժից ցնցումները տևել են երեք րոպե:

  1. Սումատրա, Ինդոնեզիա, 2004 թվականի դեկտեմբերի 26-ին (9.1 բալանոց)

Վնասի և մարդկային կորուստների տեսանկյունից, արդյունքում Boxing Day ցունամիի պատճառած աղետի մասշտաբները հսկայական էին: Ընդհանուր առմամբ, զոհվել կամ ենթադրաբար մահացել է 227 900 մարդ, մոտ 1,7 միլիոն մարդ տեղահանվել է Հարավային Ասիայի և Արևելյան Աֆրիկայի 14 երկրներում:Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ինդոնեզիա նահանգի Աչե նահանգից 250 կմ հարավ-արևելք ՝ 30 կմ խորության վրա: Մի քանի օր անց դեկտեմբերի 28-ին, Անդամարի կղզիների Բարատանգի մոտ, որը, ինչպես ենթադրվում է, կապված է երկրաշարժի հետ, ցեխոտ հրաբուխը սկսեց ժայթքել:

4.Սենդայ, Japanապոնիա, 2011 թ. Մարտի 11 (9.0 բալանոց)

Առայժմ պաշտոնական զոհերի թիվը կազմում է մի քանի հազար ուժեղ երկրաշարժի, հետցնցումների և ցունամիի համատեղ ազդեցությունից: Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ ընդհանուրը կբարձրանա, որոշ հաշվարկներով վերջնական վնասը կկազմի ավելի քան 10,000: Ակնկալվում է, որ տնտեսական հետևանքները հսկայական կլինեն `միջուկային ռեակտորների անջատմամբ, որոնց ապավինում են շատ արդյունաբերություններ:

  1. Կամչատկա, Ռուսաստան, 1952 թ. Նոյեմբերի 4-ին (9.0 բալանոց)

Այս երկրաշարժից առաջացավ ցունամի, որը մեծ վնաս հասցրեց Հավայան կղզիներին: Գույքային վնասը գնահատվել է մոտ 1.000.000 ԱՄՆ դոլար: Որոշ զեկույցներ նկարագրում են ավելի քան 9 մ բարձրության ալիքներ Կաենա Փոինթում, Օահուում: Օահոււում գտնվող մի ֆերմեր հաղորդում է, որ ցունամիից սատկելե է վեց կով, բայց չի գռանցվել ոչ մի մահ:

6.Բիո-բիո, Չիլի, 27 փետրվարի 2010 (8.8 բալանոց)

Այս երկրաշարժից և դրան հաջորդած ցունամիից զոհվեց առնվազն 521 մարդ, 56 անհայտ կորած և 12000 վիրավոր: Ավելի քան 800,000 մարդ տեղահանվել է, ընդհանուր առմամբ 1,8 մլն մարդ տուժել է Չիլիի ամբողջ տարածքում, որտեղ վնասը գնահատվել է 30 մլրդ ԱՄՆ դոլար: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սանտյագոյից 335 կմ հարավ-արեւմուտք ՝ 35 կմ խորության վրա: Անչափահաս ցունամին անցավ Խաղաղ օվկիանոսի ափով ՝ վնասելով նավակները մինչև Սան Դիեգո, Կալիֆոռնիա նահանգ:

  1. Էկվադորի ափ, 1906 թվականի հունվարի 31 (8.8 բալանոց)

Այս երկրաշարժի արդյունքում առաջացավ ցունամի, որի արդյունքում հաղորդվում է, որ Էկվադորում և Կոլումբիայում զոհվել է 500-ից 1500- մարդ: Ցnունամին անցավ մինչև Սան Ֆրանցիսկո հյուսիս ՝ ԱՄՆ-ի արևմտյան ափին, իսկ արևմուտք ՝ Հավայան կղզիներ և Ճապոնիա:Ցունամին տևեց 12 ժամ:

  1. Ռատ կղզիներ, Ալյասկա, 1965 թ. Ապրիլի 2 (8.7 բալանոց)

Այս երկրաշարժը ամենաշատ վնասներն է կրել ցունամիից,որը գտնվում էր Շեմյա կղզում մոտ 10 մ բարձրության վրա: Ալիքն ջրհեղեղի պատճառ դարձավ Ամչիտկա կղզում ՝ պատճառելով 10,000 ԱՄՆ դոլարի նյութական վնաս: Հաղորդվում է, որ զոհեր կամ վիրավորներ չկան:

  1. Սումատրա, Ինդոնեզիա, 2005 թ. Մարտի 28 (8.6 բալանոց)

Այս երկրաշարժի արդյունքում զոհվեց 1313 մարդ, ավելի քան 400 մարդ տուժեց ցունամիից: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սումատրա քաղաքի Սիբոլգա քաղաքից 205 կմ հյուսիս-արևմուտք ՝ 30 կմ խորության վրա: Այս վայրը հատկապես երկրաբանորեն ակտիվ է. Այստեղ տեղի են ունեցել հայտնի 15 ամենամեծ երկրաշարժերից երեքը:

  1. Ասամ, Տիբեթ, 1950 թ. Օգոստոսի 15-ին (8.6 բալանոց)

Երկրաշարժը մեծ վնասներ է հասցրել շենքերին, ինչպես նաև մեծ սողանքներ է պատճառել: 780 մարդ սպանվեց Տիբեթի արևելքում, բազմաթիվ գյուղեր և քաղաքներ տուժեցին Ասամում, Չինաստանում, Տիբեթում և Հնդկաստանում:

Սպիտակի երկրաշարժ…

Հայաստանում և նրա հարակից տարածքներում, գրեթե ամեն օր տեղի են ունենում տարբեր ուժգնության երկրաշարժեր: Երկրաշարժը որպես բնական արհավիրք, սպառնում է ոչ միայն մեր տարածաշրջանի բնակիչներին. Երկիր մոլորակի վրա յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ գրանցվում է տարբեր ուժգնության մեկ երկրաշարժ:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Հայաստանում տեղի ունեցավ հզոր երկրաշարժ`Սպիտակի երկրաշարժը  Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8-7,2 բալանոց: Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս է եկել Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Երկրաշարժի արդյունքում լիովին ավերվել են Սպիտակ քաղաքն և 58 գյուղ, մասամբ ավերվել են Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր։ Չնայած Սառը պատերազմի լարվածությանը, երկրաշարժից մի քանի օր հետո Խորհրդային միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պաշտոնապես ԱՄՆ֊ից հումանիտար օգնություն է խնդրել (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ)։ 113 երկիր զգալի քանակությամբ հումանիտար օգնություն է ուղարկել Խորհրդային Միություն՝ փրկարարական սարքավորումների, որոնողական խմբերի և բժշկական պարագաների տեսքով, բայց գաղտնի նվիրատվությունը և հասարակական կազմակերպությունների նվիրատվությունները նույնպես միջազգային օգնության մաս են կազմել։ Օգնություն բերելու ճանապարհին մեկ ԽՍՀՄ ինքնաթիռ, որում կային 9 անձնակազմի անդամ և 69 զինծառայող, և Հարավսլավիայից եկող մի փոխադրամիջոց կործանվել են տարբեր պատահարներում։

Աղբյուր՝1
Աղբյուր՝2
Աղբյուր՝3