Գրականություն · Խորացված հայոց լեզու

12-րդ դասարանի թեստերը՝ որպես գիտելիքի ստուգման ձև…

12-րդ դասարանի թեստերը՝ որպես գիտելիքի ստուգման ձև

Նախ նշեմ, որ համամիտ եմ այն մտքի հետ, որ կրթական տեխնոլոգիաները պետք է համընթաց քայլեն ժամանակի հետ: Ժամանակակից կյանքի տեմպը նոր պահանջներ է դնում ուսումնական գործընթացի առջև: 

Այսպիսով, թեստը խնամքով ընտրված հարցերի և առաջադրանքների ամբողջություն է, համակարգ, որի միջոցով ստուգվում է թեստավորման մասնակցի մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետման մակարդակը:

Իմ կարծիքով թեստերը հնարավորություն են տալիս զգալիորեն բարելավել ուսումնական գործընթացը, քանի որ դրանք ունեն մի շարք առավելություններ գիտելիների վերահսկման այլ մեթոդների նկատմամբ, լինելով մանկավարժական նորամուծությունների պարտադիր մաս: Դրանք նվազեցնում են գիտելիքների ստուգման վրա ծախսվող ժամաակը: Նախկինում թեստերը կիրառվել են երկու ոլորտներում` կրթության ոլորտում և մասնագիտության ընտրության ոլորտում: 

Գիտելիքների և կարողությունների թեստային համակարգը ունի լայն հնարավորություններ: Օրինակ՝ հնարավորություն է տալիս ուսուցչին փոքր բաժիններով ստուգել մեծածավալ ուսումնական նյութ՝ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, հնարավոր է դարձնում արագ գնահատել մեծ քանակության սովորողների ուսումնական նյութի յուրացման աստիճանը: Նաև կարծում եմ, որ պարբերական կիրառման արդյուքնում սովորողների մոտ ձևավորում են կարգապահություն, ժամանակի ճիշտ տնօրինում:

Կարծում եմ, որ թեստերը ավելի հարմար են կիրառել որպես գնահատման արագ, արդյունավետ և անաչառ միջոց, որը հարմար է կարճաժամկետ հատվածում շատ սովորողների ստուգելու և գնահատելու համար:

Գրականություն

Պարույր Սևակ…Գրական գործունեություն..

Պարույր Սևակը իր առաջին բանաստեղծությունը թղթին է հանձնել Ի. Տուրգենևի «Առաջին սեր» պատմվածքի հերոսուհու՝ Զինաիդայի կերպարի ներշնչանքով։ Այս տարիներին էլ նա երազում է գրող դառնալու մասին, և դպրոցում Պարույր Արեգունի ստորագրությամբ հրապարակում է իր առաջին բանաստեղծությունները։ Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թվականից։ Անդրանիկ գրքույկում («Անմահները հրամայում են», 1948) երևան են եկել բանաստեղծական խառնվածքի և մտածողության բնորոշ գծերը՝ քաղաքացիական անհանգստություն, մարդու ներաշխարհի գաղտնիքները ճանաչելու և բանաստեղծական անկաշկանդ կառուցվածքների դիմելու ձգտում։ Այնուհետև լույս են տեսել «Անհաշտ մտերմություն» (1953) պոեմը և «Սիրո ճանապարհը» (1954) բանաստեղծությունների ժողովածուները։ 1957 թվականին լույս է տեսել Պարույր Սևակի «Նորից քեզ հետ», որում ընդգրկված ստեղծագործությունները գրվել են 1946-1956 թվականներին։

Սևակի սիրո ապրումը զգում և վերարտադրում է ոչ թե մեկ-երկու տարածված վիճակների մեջ (սիրո արբեցում, մերժված, անպատասխան, անհասանելի սիրուց առաջացած տառապանք), այլև՝ բացահայտում տվյալ զգացմունքի բոլոր հատկանշական կողմերը։ Սերը նրա քնարական հերոսի համար ոչ միայն ոգեղենացված մի պահ է, այլև՝ հոգևերո կենսագրություն։ Այդ իսկ պատճառով այդ զգացողության վերապրման գերիշխող վիճակների կողքին իրենց տեղն ունեն նաև բավարարված սերը, սիրո խաղը, սիրո ձանձրույթը, անսեր սերը, օտար սերը։

— Դավիթ Գասպարյան

Բանաստեղծական նոր որակի սկիզբն են սիրային պոեմները («Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց») և «Անլռելի զանգակատուն» (1959, վերամշակված հրատարակություն 1966, ՀՍՍՀ պետական մրցանակ՝ 1957) քնարական-փիլիսոփայական պոեմը։ «Անլռելի զանգակատուն»-ը պատկերում է Կոմիտասի ճակատագիրը՝ ծննդյան օրից մինչև Մեծ եղեռնի տպավորություններից խելագարվելը, ապա և մահը՝ «վերադարձը հայրենիք»՝ 1935 թվականին։ Այդ ամենը պոեմում ներկայացվել է հայ ժողովրդի քաղաքական ու սոցիալական կյանքի ընդարձակ ֆոնի վրա, ազգագրական ու բանահյուսական նյութի հարուստ օգտագործումով։ Պոեմը ծավալվում է սիմֆոնիկ ստեղծագործության սկզբունքով, մեծ իրադարձությունները մարմնավորող «համազանգ»-երի և ավելի փոքր անցքերը մարմնավորող «ղողանջ»-ների միահյուսումով։ Բարձր պաթոսով է հագեցած պոեմի վերջաբանը, որը խորհրդանշում է հայություն-հայ երգ-Կոմիտաս եռամիասնության հարատևության գաղափարը։ Պոեմն ամբողջությամբ, կառուցվածքի և բանաստեղծական արտահայտչաձևերի ինքնատիպությամբ երևույթ է բազմադարյան հայ պոեմի պատմության մեջ։

Առանձնակի նշանակություն ունեն Սևակի նաև մյուս՝ «Այր մի Մաշտոց անուն» և «Եռաձայն պատարագ» պոեմները, որոնք հատկանշվում են հայրենասիրական-հայասիրական շնչով ու փիլիսոփայական ներսուզումներով․ առաջինում վերաիմաստավորվել է հայ գրերը հայտնագործողի դերը, երկրորդը ձոնվել է Մեծ եղեռնի ապրիլյան զոհերի հիշատակին։

Սևակն իր ստեղծագործությամբ լուծել է նորարարական խնդիրներ՝ հայ բանաստեղծությամբ (Գրիգոր Նարեկացի, Սիամանթո, Եղիշե Չարենց) ավանդված կառուցվածքները համադրելով ամերիկյան (Ու. Ուիթմեն), եվրոպական (Պ. Էլուար) և ռուսական (Վ. Մայակովսկի) բանաստեղծության կառուցվածքների հետ։ Նման համադրության առաջին նշանակալից հայտը «Մարդը ափի մեջ» (1963) ժողովածուն է, որին հատուկ է նախ՝ ժամանակակից մարդու ներաշխարհի գաղտնիքները հետախուզելու–բացահայտելու կիրքը, ապա՝ «ազատ բանաստեղծության» կիրառությունն ու բանաստեղծական ձևերի ճկունությունը։ «Եղիցի լույս» (1971) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուով Սևակը բացեց մարդու, անհատի ճանաչման նոր հնարավորություններ, որին նա հասել է իրականության գեղարվեստական ընկալման համադրական-վերլուծական սկզբունքի գործադրումով։ Միաժամանակ, նա բարձր լարվածության է հասցրել իր քննադատական պաթոսը՝ մարդկային ու հասարակական արատների դեմ, հանդես եկել իբրև մարդու կատարելության և աշխարհի ներդաշնակության ջատագով։

Սևակի գրական ժառանգության մի ստվար մասն են նրա գրականագիտական-բանասիրական և գրաքննադատական հետազոտություններն ու հոդվածները Գրիգոր Նարեկացու, Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Նահապետ Քուչակի, Պետրոս Դուրյանի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, ժամանակակից բանաստեղծների, հայոց պատմության և լեզվաոճական ալևայլ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև «Սայաթ-Նովա» (1969) մենագրությունը, որտեղ Սևակը լուծել է բանասիրական մի շարք «առեղծվածներ» և թափանցելով Սայաթ-Նովայի տաղերի էության մեջ` վերհանել նրա ստեղծագործության մի շարք առանձնահատկություններ։

Հայ գեղագիտական մտքի պատմության մեջ, մասնավորապես բանաստեղծական արվեստի տեսական հիմունքների մշակման առումով, ուշագրավ են Սևակի մի շարք հոդվածներ, առաջին հերթին՝ «Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի» բանավիճային հոդվածը (Երկ․ ժող․, 1976, հ․ 6)։ Դրանցում հանդես գալով «նաղլա–հեքիաթային», նկարագրական, գետնատարած, պարզունակ բանաստեղծությունների դեմ` Սևակի արդի բանաստեղծության զարգացման ուղին համարում է մարդկային հոգու խորությունները թափանցող («ներանձավային»), «ոգեղենացած շնչի», բազմաձայնական լայն հնարավորություններով և իմացականությամբ հագեցած չափածոն։ Բանաստեղծության տեսության վերաբերյալ Սևակի առաջարկած որոշ ձևակերպումներ մտել են գիտական շրջանառության մեջ։

Գրականություն

Պարույր Սևակ…անլռելի զանգակատուն

Պոեմում Կոմիտասը հանդես է գալիս որպես հայելի, որն արտացոլում է հայության հոգևոր և ֆիզիկական իրադրությունը մեծ ողբերգության տարիներին: Կառուցվածքի պլանում հեղինակը հետևում է Կոմիտասի երգերին և դրանց հաջորդականությամբ դուրս բերում երաժիշտի կյանքի փուլերը: Որբությունը ներկայացնում է ‹‹Անտունի›› երգը, պանդխտությունը՝ ‹‹Կռունկ›› երգը, սերը՝ ‹‹Սոնա յարը››: Պոեմում Կոմիտասի կյանքը և ժողովրդի պատմությունը միասնություն են: ‹‹Ցայգալույսի համազանգի›› առաջին մասում, որը կոչվում է ‹‹Ղողանջ ավետիսի››, նկարագրվում է Սողոմոնի ծնունդը: Սակայն 1869 թ. ծնվել է ոչ միայն Կոմիտասը: Նույն տարում են ծնվել նաև Թումանյանը, Շանթը:

Հայոց պատմությունը, աշխարհագրությունն ու ազգագրությունը, հայ մարդու ողբերգական ճակատագիրն ու հերոսական կյանքը, ազգային բնավորությունն ու մարդկային նկարագիրը, կենցաղն ու սովորույթները, ժողովրդական ու հոգևոր տարաբնույթ երգերը դառնում են հիմք, որի վրա կառուցվում է «մեր երգի Մեսրոպ Մաշտոց» Կոմիտասի կենսագրությունը:

Սևակը խազերի վերծանման գյուտը համեմատում է Մաշտոցի ստեղծած այբուբենի հետ: Եվ Կոմիտասին նույնքան դիվանագետ է համարում, որքան Մաշտոցին, որը նույնպես հասկանում է ժողովրդի գոյաբանական առաքելության խնդիրը:

Վերջում պոեմի ողջ ընթացքին հավատարիմ բանաստեղծը կապում է Կոմիտասին և ողբերության ժամանակին հետևած սերունդներին:

Գրականություն

Սահյանը որպես բնության երգիչ…

Բնությունը Սահյանի պոեզիայի հողն է, պատվանդանը և զինանոցը, որտեղից նա վերցրել է պատկերներ, գույներ ու ձևեր: «Քարափների երգը» , «Տարիներս» , «Սեզամ, բացվիր» , «Իրիկնահաց» , «Ժայռից մասուր է կաթում» , «Կանաչ-կարմիր աշուն», «Տոհմի կանչը» , «Դաղձի ծաղիկ», «Ինձ բացակա չդնեք» ժողովածուներում բանաստեղծն անձնավորել է բնությունը, ներկայացրել մարդու և բնության հավերժ կենդանի կապը: Գեղեցիկ ու համահունչ կապ:

Սահյանական բնապատկերը շոշափելիության աստիճանի տեսանելի է. մարդը, հողը, կենդանին, քարափը ներդաշնակության մեջ են և լրացնում են միմյանց «Օրը մթնեց», «Պապը», «Օգնականը ես եմ», «Հորթը», «Եզը» և այլն, բնության երևույթներն իմաստավորվում են մարդու ապրած օրվա փիլիսոփայությամբ «Ամպրոպից հետո», «Ժայռից մասուր է կաթում», «Պտուղդ քաղող չկա» և այլն:

Սահյանն առանձնահատուկ ներշնչանքով է խոսում Հայաստան աշխարհի, նրա անցյալի ու ներկայի, պատմության ու գալիքի մասին՝ «Աշխարհում ամենից առաջ», «Փշատենի», «Մի բուռ ես», «Անունդ տալիս» և այլն. 

Հայաստա՜ն, անունդ տալիս,

Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,

Ալևոր կամուրջի հոնքին

Ծիծառի մի բույն եմ հիշում,

Թեքված մի մատուռ եմ հիշում

Եվ բերդի տեղահան մի դուռ,

Ավերակ տաճարի մի վեմ

Եվ թեքված մի սյուն եմ հիշում:

Գրականություն · Խորացված հայոց լեզու

Ինքնակրթությունը՝ որպես մասնագիտական կողմնորուշում…

Ինքնակրթությունը՝ որպես մասնագիտական կողմնորուշում

Ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրվում է այն փաստը, որ մարդկային գործունեության բազմաթիվ ոլորտներ, այդ թվում նաև կրթությունը արագորեն զարգանում է տարբեր նորարարությունների ներդրման միջոցով:  Այս իրավիճակում գտնվող մարդը ստիպված է լինում լինել ոչ միայն կատարողը դրանց, այլ նաև անմիջական ստեղծողը ինովացիոն գործընթացների:  Հենց այստեղ էլ օգվությն է գալիս ինքնակրթությունը:

Բառի լայն իմաստով ինքնակրթությունը գիտելիքի ինքնուրույն ձեռքբերումն է։ Երբ մենք ինքնուրույն ինչ-որ նոր բան ենք սովորում, մենք ինքներս ենք կրթվում:Ինքնակրթությունը սովորելու:Ինքնակրթությունը տարբերվում է դպրոցականից նրանով, որ անձը ինքն է պատասխանատու գործընթացի և արդյունքների համար:Սեփական կրթության (ինքնկարթություն) համար պատասխանատվություն կրելը և գիտելիքներ ձեռք բերելու գործընթացը հիանալի գաղափար է:
Ուսումնական հաստատություններում մեզ օգնում են հասկանալ՝ ինչ ենք ուզում և ուր ենք գնում: Սակայն բազմակողմանի զարգանալու և մասնագիտության մեջ հմտանալու համար միայն այդքանը բավարար չէ

Աշխատանքի բնույթը շարունակվում է փոխվել արագացված տեմպերով: Տեխնոլոգիաների փոփոխության արդյունքում աշխատանքն ավելի ու ավելի է փոփոխվում:
Որոշ տեխնոլոգիաների փոխարինում են նորերը, որոնք կարող են նույնիսկ ինքնուրույն կառավարվել: Այսպիսով՝ աշխատատեղերի քանակը նվազում է, և աշխատանք են ունենում միայն նրանք, ովքեր մասնագիտական որակավորում ունեն:
Մասնագիտությանը լիարժեք տիրապետելու և հմտություններ ձեռք բերելու համար միայն բարձրագույն կրթությունը բավարար չէ:

Ինքնակրթությունը միշտ կարևոր է եղել, բայց այժմյան հասարակության մեջ ինքնակրթության դերը ոչ թե կարևոր, այլ վճռական: է:
Կարծում եմ, որ Ինքնակրթությունը թույլ է տալիս զարգանալ և դիմանալ բոլոր մարտահրավերներին:

Գաղտնիք չէ, որ ինքնակրթությունը մեծ պատասխանատվություն և կենտրոնացում է պահանջում: Ինքնակրթությունը կարևոր է, քանի որ օգնում է նոր հնարավորություններ բացահայտել:
Այդ հնարավորությունները տեսնելու և դրանցից օգտվելու համար պետք է շարունակել ինքնակրթվել:
Ինքնակրթությունը բավարարվածության և սեփական կարողությունները գնահատելու զգացում է պարգևում:

Գրականություն

«Անլռելի զանգակատուն» պոեմը…Պարույր Սևակ

Անլռելի զանգակատուն պոեմում Կոմիտասը հանդես է գալիս որպես հայելի, որն արտացոլում է հայության հոգևոր և ֆիզիկական իրադրությունը մեծ ողբերգության տարիներին: Կառուցվածքի պլանում հեղինակը հետևում է Կոմիտասի երգերին և դրանց հաջորդականությամբ դուրս բերում երաժիշտի կյանքի փուլերը: Որբությունը ներկայացնում է ‹‹Անտունի›› երգը, պանդխտությունը՝ ‹‹Կռունկ›› երգը, սերը՝ ‹‹Սոնա յարը››: Պոեմում Կոմիտասի կյանքը և ժողովրդի պատմությունը միասնություն են: ‹‹Ցայգալույսի համազանգի›› առաջին մասում, որը կոչվում է ‹‹Ղողանջ ավետիսի››, նկարագրվում է Սողոմոնի ծնունդը: Սակայն 1869 թ. ծնվել է ոչ միայն Կոմիտասը: Նույն տարում են ծնվել նաև Թումանյանը, Շանթը:

Հայոց պատմությունը, աշխարհագրությունն ու ազգագրությունը, հայ մարդու ողբերգական ճակատագիրն ու հերոսական կյանքը, ազգային բնավորությունն ու մարդկային նկարագիրը, կենցաղն ու սովորույթները, ժողովրդական ու հոգևոր տարաբնույթ երգերը դառնում են հիմք, որի վրա կառուցվում է «մեր երգի Մեսրոպ Մաշտոց» Կոմիտասի կենսագրությունը:

Սևակը խազերի վերծանման գյուտը համեմատում է Մաշտոցի ստեղծած այբուբենի հետ: Եվ Կոմիտասին նույնքան դիվանագետ է համարում, որքան Մաշտոցին, որը նույնպես հասկանում է ժողովրդի գոյաբանական առաքելության խնդիրը:

Վերջում պոեմի ողջ ընթացքին հավատարիմ բանաստեղծը կապում է Կոմիտասին և ողբերության ժամանակին հետևած սերունդներին:

Գրականություն

Հրանտ Մաթևոսյան…Ալխո


Ծմակուտ գյուղի` աղվես Գիքորը վերցնում է նույն գյուղի բնակիչ Անդրոյի Ալխո անունով ձիուն ու գնում Ղազախ: Անդրոն Գիքորին ասում է, որ եթե սարով գնա, կնոջը՝ Աշխենին, ասի, թե մի երկու օրից ինքը կգնա փետ բերելու: Ալխոյի բեռն այնքան ծանր է, որ խեղճ ձին չի կարողանում վարգով գնալ: Ալխոն միամիտ-միամիտ ուզում է խաբել Գիքորին, թեքվել դեպի արահետ, տուն վերադառնալ, բայց Գիքորը սանձի ճյուղը ձգում է, ասպանդակները կոշտանում են հին սպիների վրա. գնում են գյուղամիջյան ճանապարհով դեպի դարբնոց: Պայտվելու համար Ալխոն շնորհակալ է, ճանապարհները կոշտ են, բայց, ախար, մեխը ծուռ է գնում, մտնում նյարդերի մեջ, մյուս ոտքի էլ պայտն է սեղմում: Ալխոն սաստիկ վրավորվում է: Խեղճ կենդանին ցավից մոռանում է ամեն բան՝ թե´ բեռը, թե´ Գիքորին: Հետո էլ օձն է կծում: Խորհուրդ են տալիս քրտնեցնել, չթողնել, որ կանգնի: Ճնապարհին նրանց բեռը գնալով ավելանում է՝ վարունգ, տանձուխնձոր, որ տալիս է պահակը Գիքորի հետ զրուցելուց հետո, պանիրը, քամած մածունն ու հավերն էլ հետո ավելացնում է կինը: Մեխը հանում են, ոտքի ցավն անցնում է: Արտի մոտ կանգնում է. բայց Գիքորը ստիպում է մտնել: Ալխոն զարմանում է ու չի հասկանում մարդկանց: Մե´կ մի բանը կարելի է, մե´կ չի կարելի: Անում ես, ծեծում են, չես անում, էլի ծեծում են: Բայց հետո հասկանում է, որ Գիքորն ուզում է կարտոֆիլ գողանալ: Գողանալը գողանում է, միայն թե պահակը կանգնում է գլխին, սպասում, որ սա հողին կպած հավաքի վերջացնի ու հետո նոր խոսում: Կարտոֆիլն էլ են ավելացնում բեռին ու շարունակում ճանապարհը: Աղբյուրի մոտ հանգստանում են: Ալխոն երազում է հայտնվել մի կանաչ հովտում, որի տեղը ոչ ոք չգիտի: Մեջը մի հատ աղբյուր կա: Ինքը արածում է կանաչ մարգում, պառկում բուրմունքի մեջ, տխուր է ու գեղեցիկ: Հետո հայտնվում են գայլերը, կուշտ ու բարի Ալխոն իրեն տալիս է նրանց ուտելու, թող ուտեն:

 Նրանց վրա հարձակվում է կարմիր շունը, Գիքորը իջնում է ու շողոքորթում շանը, իսկ Ալխոն խրտնում է, պոկվում ու գնում: Գիքորը մտածում է, որ լավ կլինի ինքն իր ունեցվածքը վաճառի ու գնա՝ Կիրովականում ապրի, Հենրիկ տղան այնտեղ է: Բայց տղան ոչ ոքի չի հարգում: Ունի սիրուհիներ: Մի անգամ էլ եկել էր Ծմակուտ ընկերների հետ ուտել- խմելու և նույնիսկ հորն էլ չէր այցելել: Մի ուրիշ անգամ հայրն էր գնացել նրան հյուր, ոչխարը խորոված էր արել և նրան չէին էլ սպասել, կերել էին մինչև գործն ավարտելը: Հարսն էլ խեղճ է: Այս մտքերով Գիքորը հասնում է տեղ և պարզվում է, որ ձին գնացել է հենց այնտեղ, ուր պետք էր՝ Սիմոնի տուն: Գիքորը ներքուստ բարկանում է սրանց վրա, գյուղը մեծ է, աղջիկները՝ անամոթ, երեխաները՝ չլսող: Ոչ ոք չի աշխատում: Անընդհատ մոտոցիկլով տղաներ են աղմկելով գնում գալիս, անշնորհք արտահայտություններ անում: Սիմոնի որդի Մակբեթը Ալխոյին տանում է ջրի: Մակբեթը այլ տղաների հետ մի քանի փորձություններ են անում Ալխոյի վրա, որից նա բան չի հասկանում: Մե´կ պոչն են կապում մոտոցիկլին, մե´կ լապտերը՝ գլխին, ուսումնասիրում են, թե ինչպես է ջուր խմում և այլն: Գիքորը նրանց չի ծեծում, որովհետև Ծմակուտի չեն, Սիմոնը չի բարկանում, քանի որ չեն փախչում, ուրեմն չարություն չէին արել: Ձին դող ունի, և Գիքորը կարծում է, որ այն շունը կատաղած է եղել, Ալխոն էլ կսատկի: Բայց նրանք կարողանում են վերադառնալ, ամեն մեկն իր մտքերով և հասնում են Ծմակուտ: Ալխոն երկար արածում է: Հետո երամակ է տեսնում, փորձում մտնել մեջը, բայց չի ստացվում: Դարձյալ գնում է Գիքորի հետևից ուրթ, ուր բեռներն են և գյուղ ու գյուղով կայարան տանող ճանապարհի սկիզբը: Անդրոյի եղբոր որդին էլ եկել է, կայարանում է: «Բա էն ձին մեղավոր է՞, որ կայարանում է, այ մեր»,- ասում է Անդրանիկը

Գրականություն

Հրանտ Մաթևոսյան… Հացը

Հեղինակը նկարագրում է, թե ինչպես երեխա ժամանակ մի օր բակում, արևի տակ նստել քաջագործությունների մասին մի գիրք էր կարդում։ Դպրոցում պայծառ «գերազանց»-ներ էր ստանում բոլոր առարկաներից։ Այգու և անտառի վրա խշշալով աշուն էր իջել։ Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, միայն թե կորել էին խոզերը։ Մայրիկը կարդացող տղային խանգարել չէր ուզում, բայց այդուհանդերձ խնդրում է տղային գնալ Պարզ բացատ և գտնել կորած խոզերին։ Տղան դժկամությամբ համաձայնում է: Շանը վերցնում է իր հետ: Ճանապարհին հորեղբայրը պայուսակից հանում է հանդի իր ուտելիքը՝ խաշած հավը, լավաշը, կիսում այն և տալիս տղային: Նրանք բաժանվում են, քանի որ հորեղբայրն ուրիշ տեղ է գնում: Հեղինակը մտածում է, որ խոզ գտնելը տնեցիների գործն է, իսկ իրենը՝ գիրք կարդալն է։ Մոտիկ տեղից խշշոց է լսում: Շունը ցատկում է, վնգստում և կանչում նրան Պարզ բացատ։ Որպեսզի նորից չկլանչի ու խշխշացնի, հեղինակը իր հացի կեսը նրան է տալիս։ Տալիս է նաև հավի ոսկորը: Ինքը դժվարությամբ է ուտում, որովհետև չէր գնացել խոզերը փնտրելու: Այդուհանդերձ ուտում է։

Հետո որոշում է վերադառնալ տուն: Ճանապարհին խմում է հորեղբոր մաքրած աղբյուրի ջուրը: Անտառից խոտոց է լսում, դա կարծես թե խոզի ձայն էր: Մի քիչ ամաչում է, բայց շարունակում է գնալ դետի տուն՝ դեպի իր թախտը, իմ գրասեղանը, իմ տաքուկ անկյունը։

Տանը հայրը գովում է նրան, որ լավ է սովորում դասերը: Հետո ինքն է որոշում գնալ անտառ խոզերին գտնելու: 

Գրականություն

Հրանտ Մաթևոսյան… Կանաչ դաշտը

Հեղինակը հիշում է իր մանկության մի դրվագ: Պատմում է հավանաբար իր երեխային: Ինքը փոքր հովիվ էր, իսկ դաշտում, բլուրների մյուս կողմում պառավ կարմիր ձին արածում էր իր մի ամսեկան քուռակի հետ: Կայծակից վախեցած քուռակը մորն էր կպել ու կաթ էր ուտում:

 Հովտում, սակայն, վտանգ կար: Պառավ կարմիր ձին սկսեց զայրանալ և շուտով զգաց գայլի զզվելի հոտը: Մայրը խրխինջ արձակեց ու նետվեց դեպի քուռակը և տեսավ գայլին: Պարանը ձիուն չէր թողնում թռչել փոքրիկի մոտ: Գայլն կտրում էր քուռակի ճանապարհը և հեռացնում: Եվ քուռակը ցատկեց գայլի վրայով դեպի մայրը, բայց գայլը տակից բռնեց նրա ետևի ոտքը, և քուռակն ընկավ: Քուռակը ճչաց ու վեր ցատկեց: Բլուրների մյուս երեսին լսվեց քուռակի սուր ծղրտոցը, և գամփռ շները սրվեցին: Այդ ժամանակ մայրը ամբողջ ծանրությամբ ձգվեց դեպի գայլն ու քուռակը, և պարանը կտրվեց: Այլևս ձայն չէր լսվում և գամփռ շներն ու փոքրիկ հովիվը խաղաղվեցին: Գայլը քուռակին թողեց ու ազատվեց տրորվելուց: Ձին հարձակվում էր, գայլը փախչում: Գայլը հասկացավ, որ ձին իր քուռակին պաշտպանելու է մինչև վերջ, և ձին հասկացավ, որ գայլը չի հեռանալու: Սկսվեց երկար պայքար: Երեկոյան փոքրիկ հովիվը դուրս եկավ բլուրների գլուխ և տեսավ, որ գայլը կախվել էր կարմիր ձիու ռունգներից և ձին արդեն խոնարհվում էր: Դիմացի բլուրներից նրան ձայն են տալիս, որ հասնի ձիուն օգնության: Գամփռ շները՝ Թոփուշը, Բոբը, Սևոն, Բողարը, Չալակը, Չամբարը, վազում են ձիուն օգնության: Սևադունչ Թոփուշը վարպետ շուն էր: Մյուսները միայն հետապնդում էին, իսկ Թոփուշ՝ բռնում: Երբ ձին արդեն պիտի ծնկեր, գայլը լսեց շների հաչոցը: Չուզեց հավատալ, թե բախտը այսքան անողոք կլիներ, որ իր մեկ օրվա չարչարանքն անտեղի էր, և ինքը իր երեք ձագի մոտ դառնար դատարկ: Ձին շների հաչոց լսեց և հավատաց, որ շները հաչում են իր քուռակի և իր համար: Բայց ծանր էր շնչելը: Շները ահա արդեն քրքրում էին գայլի մեջքը, վիզը, իսկ գայլը ձիուն թողած բուկը պաշտպանում և հանգստանում էր շների կույտի տակ: Ձին հազիվ էր կանգնած մնում: Զգում էր, որ քուռակը ծծում է, և ուրախ էր քուռակի ծծելուց: Բայց ձին փուլ եկավ: Քուռակը սպասում էր մոր ելնելուն, բայց մայրը չէր ելնում: Գայլը կարողացավ փախչել: Դա փախուստ չէր, դա նահանջ էր: Սևադունչ հսկա գամփռը այդպես էլ չկարողացավ բռնել գայլի բուկը: Էլ չէր հետապնդում, որովհետև գայլի վզից մի փունջ մազ էր մտել նրա բերանը, և սևադունչը ետ էր ընկել և որձկալով մաքրում էր բերանը: Մյուս շները վտանգավոր չէին, որովհետև վարպետ չէին: Կորցրին գայլին: Քուռակը կանգնած էր մոր մոտ և մի քիչ անհանգստանում էր, կարծես հասկանում էր պատահածը:

Պատմությունն ավարտվեց և լսող երեխան ասաց, որ չի ուզում, որ ձին մեռնի: Պատմողն ասում է, որ ձին այդուհանդերձ մեռավ և ինքը ստիպված էր ողջ ամառ կաթ տալ և պահել մտրուկին: Երեխան հարցնում է, թե ինչու մեռավ ձին: Պատմողն ասում է, որ զզվանքից ու կատաղությունից: Երեխան հարցնում է, թե արդյոք պատմողը հենց այդ փոքր հովիվն էր: Պատմողը հաստատում է: Երեխան խնդրում է, որ պատմությունը նորից պատմի: Եվ պատմողը դարձյալ հիշում է երկարոտն աստղազարդ փոքրիկ մտրուկին, որը շատ վախեցավ կայծակից և փախավ մոր մոտ, բայց մորը չէր տեսնում և փախչում էր ուրիշ կողմ: Եվ կարմիր պառավ ձին մեղմ խրխինջով հայտնեց նրան իր տեղը…

Գրականություն

Հովհաննես Թումանյան…

Հովհաննես Թումանյանի դերը ընտանիքում…

Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին…

Հովհաննես Թումանյան. Մեծ ցավը

Հովհաննես Թումանյան…Քառյակներ

Հովհաննես Թումանյանի գրական-հասարակական գործունեությունը…