Գրականություն · Խորացված հայոց լեզու

12-րդ դասարանի թեստերը՝ որպես գիտելիքի ստուգման ձև…

12-րդ դասարանի թեստերը՝ որպես գիտելիքի ստուգման ձև

Նախ նշեմ, որ համամիտ եմ այն մտքի հետ, որ կրթական տեխնոլոգիաները պետք է համընթաց քայլեն ժամանակի հետ: Ժամանակակից կյանքի տեմպը նոր պահանջներ է դնում ուսումնական գործընթացի առջև: 

Այսպիսով, թեստը խնամքով ընտրված հարցերի և առաջադրանքների ամբողջություն է, համակարգ, որի միջոցով ստուգվում է թեստավորման մասնակցի մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետման մակարդակը:

Իմ կարծիքով թեստերը հնարավորություն են տալիս զգալիորեն բարելավել ուսումնական գործընթացը, քանի որ դրանք ունեն մի շարք առավելություններ գիտելիների վերահսկման այլ մեթոդների նկատմամբ, լինելով մանկավարժական նորամուծությունների պարտադիր մաս: Դրանք նվազեցնում են գիտելիքների ստուգման վրա ծախսվող ժամաակը: Նախկինում թեստերը կիրառվել են երկու ոլորտներում` կրթության ոլորտում և մասնագիտության ընտրության ոլորտում: 

Գիտելիքների և կարողությունների թեստային համակարգը ունի լայն հնարավորություններ: Օրինակ՝ հնարավորություն է տալիս ուսուցչին փոքր բաժիններով ստուգել մեծածավալ ուսումնական նյութ՝ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, հնարավոր է դարձնում արագ գնահատել մեծ քանակության սովորողների ուսումնական նյութի յուրացման աստիճանը: Նաև կարծում եմ, որ պարբերական կիրառման արդյուքնում սովորողների մոտ ձևավորում են կարգապահություն, ժամանակի ճիշտ տնօրինում:

Կարծում եմ, որ թեստերը ավելի հարմար են կիրառել որպես գնահատման արագ, արդյունավետ և անաչառ միջոց, որը հարմար է կարճաժամկետ հատվածում շատ սովորողների ստուգելու և գնահատելու համար:

Գրականություն

Պարույր Սևակ…Գրական գործունեություն..

Պարույր Սևակը իր առաջին բանաստեղծությունը թղթին է հանձնել Ի. Տուրգենևի «Առաջին սեր» պատմվածքի հերոսուհու՝ Զինաիդայի կերպարի ներշնչանքով։ Այս տարիներին էլ նա երազում է գրող դառնալու մասին, և դպրոցում Պարույր Արեգունի ստորագրությամբ հրապարակում է իր առաջին բանաստեղծությունները։ Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թվականից։ Անդրանիկ գրքույկում («Անմահները հրամայում են», 1948) երևան են եկել բանաստեղծական խառնվածքի և մտածողության բնորոշ գծերը՝ քաղաքացիական անհանգստություն, մարդու ներաշխարհի գաղտնիքները ճանաչելու և բանաստեղծական անկաշկանդ կառուցվածքների դիմելու ձգտում։ Այնուհետև լույս են տեսել «Անհաշտ մտերմություն» (1953) պոեմը և «Սիրո ճանապարհը» (1954) բանաստեղծությունների ժողովածուները։ 1957 թվականին լույս է տեսել Պարույր Սևակի «Նորից քեզ հետ», որում ընդգրկված ստեղծագործությունները գրվել են 1946-1956 թվականներին։

Սևակի սիրո ապրումը զգում և վերարտադրում է ոչ թե մեկ-երկու տարածված վիճակների մեջ (սիրո արբեցում, մերժված, անպատասխան, անհասանելի սիրուց առաջացած տառապանք), այլև՝ բացահայտում տվյալ զգացմունքի բոլոր հատկանշական կողմերը։ Սերը նրա քնարական հերոսի համար ոչ միայն ոգեղենացված մի պահ է, այլև՝ հոգևերո կենսագրություն։ Այդ իսկ պատճառով այդ զգացողության վերապրման գերիշխող վիճակների կողքին իրենց տեղն ունեն նաև բավարարված սերը, սիրո խաղը, սիրո ձանձրույթը, անսեր սերը, օտար սերը։

— Դավիթ Գասպարյան

Բանաստեղծական նոր որակի սկիզբն են սիրային պոեմները («Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց») և «Անլռելի զանգակատուն» (1959, վերամշակված հրատարակություն 1966, ՀՍՍՀ պետական մրցանակ՝ 1957) քնարական-փիլիսոփայական պոեմը։ «Անլռելի զանգակատուն»-ը պատկերում է Կոմիտասի ճակատագիրը՝ ծննդյան օրից մինչև Մեծ եղեռնի տպավորություններից խելագարվելը, ապա և մահը՝ «վերադարձը հայրենիք»՝ 1935 թվականին։ Այդ ամենը պոեմում ներկայացվել է հայ ժողովրդի քաղաքական ու սոցիալական կյանքի ընդարձակ ֆոնի վրա, ազգագրական ու բանահյուսական նյութի հարուստ օգտագործումով։ Պոեմը ծավալվում է սիմֆոնիկ ստեղծագործության սկզբունքով, մեծ իրադարձությունները մարմնավորող «համազանգ»-երի և ավելի փոքր անցքերը մարմնավորող «ղողանջ»-ների միահյուսումով։ Բարձր պաթոսով է հագեցած պոեմի վերջաբանը, որը խորհրդանշում է հայություն-հայ երգ-Կոմիտաս եռամիասնության հարատևության գաղափարը։ Պոեմն ամբողջությամբ, կառուցվածքի և բանաստեղծական արտահայտչաձևերի ինքնատիպությամբ երևույթ է բազմադարյան հայ պոեմի պատմության մեջ։

Առանձնակի նշանակություն ունեն Սևակի նաև մյուս՝ «Այր մի Մաշտոց անուն» և «Եռաձայն պատարագ» պոեմները, որոնք հատկանշվում են հայրենասիրական-հայասիրական շնչով ու փիլիսոփայական ներսուզումներով․ առաջինում վերաիմաստավորվել է հայ գրերը հայտնագործողի դերը, երկրորդը ձոնվել է Մեծ եղեռնի ապրիլյան զոհերի հիշատակին։

Սևակն իր ստեղծագործությամբ լուծել է նորարարական խնդիրներ՝ հայ բանաստեղծությամբ (Գրիգոր Նարեկացի, Սիամանթո, Եղիշե Չարենց) ավանդված կառուցվածքները համադրելով ամերիկյան (Ու. Ուիթմեն), եվրոպական (Պ. Էլուար) և ռուսական (Վ. Մայակովսկի) բանաստեղծության կառուցվածքների հետ։ Նման համադրության առաջին նշանակալից հայտը «Մարդը ափի մեջ» (1963) ժողովածուն է, որին հատուկ է նախ՝ ժամանակակից մարդու ներաշխարհի գաղտնիքները հետախուզելու–բացահայտելու կիրքը, ապա՝ «ազատ բանաստեղծության» կիրառությունն ու բանաստեղծական ձևերի ճկունությունը։ «Եղիցի լույս» (1971) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուով Սևակը բացեց մարդու, անհատի ճանաչման նոր հնարավորություններ, որին նա հասել է իրականության գեղարվեստական ընկալման համադրական-վերլուծական սկզբունքի գործադրումով։ Միաժամանակ, նա բարձր լարվածության է հասցրել իր քննադատական պաթոսը՝ մարդկային ու հասարակական արատների դեմ, հանդես եկել իբրև մարդու կատարելության և աշխարհի ներդաշնակության ջատագով։

Սևակի գրական ժառանգության մի ստվար մասն են նրա գրականագիտական-բանասիրական և գրաքննադատական հետազոտություններն ու հոդվածները Գրիգոր Նարեկացու, Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Նահապետ Քուչակի, Պետրոս Դուրյանի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, ժամանակակից բանաստեղծների, հայոց պատմության և լեզվաոճական ալևայլ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև «Սայաթ-Նովա» (1969) մենագրությունը, որտեղ Սևակը լուծել է բանասիրական մի շարք «առեղծվածներ» և թափանցելով Սայաթ-Նովայի տաղերի էության մեջ` վերհանել նրա ստեղծագործության մի շարք առանձնահատկություններ։

Հայ գեղագիտական մտքի պատմության մեջ, մասնավորապես բանաստեղծական արվեստի տեսական հիմունքների մշակման առումով, ուշագրավ են Սևակի մի շարք հոդվածներ, առաջին հերթին՝ «Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի» բանավիճային հոդվածը (Երկ․ ժող․, 1976, հ․ 6)։ Դրանցում հանդես գալով «նաղլա–հեքիաթային», նկարագրական, գետնատարած, պարզունակ բանաստեղծությունների դեմ` Սևակի արդի բանաստեղծության զարգացման ուղին համարում է մարդկային հոգու խորությունները թափանցող («ներանձավային»), «ոգեղենացած շնչի», բազմաձայնական լայն հնարավորություններով և իմացականությամբ հագեցած չափածոն։ Բանաստեղծության տեսության վերաբերյալ Սևակի առաջարկած որոշ ձևակերպումներ մտել են գիտական շրջանառության մեջ։

Գրականություն

Պարույր Սևակ…անլռելի զանգակատուն

Պոեմում Կոմիտասը հանդես է գալիս որպես հայելի, որն արտացոլում է հայության հոգևոր և ֆիզիկական իրադրությունը մեծ ողբերգության տարիներին: Կառուցվածքի պլանում հեղինակը հետևում է Կոմիտասի երգերին և դրանց հաջորդականությամբ դուրս բերում երաժիշտի կյանքի փուլերը: Որբությունը ներկայացնում է ‹‹Անտունի›› երգը, պանդխտությունը՝ ‹‹Կռունկ›› երգը, սերը՝ ‹‹Սոնա յարը››: Պոեմում Կոմիտասի կյանքը և ժողովրդի պատմությունը միասնություն են: ‹‹Ցայգալույսի համազանգի›› առաջին մասում, որը կոչվում է ‹‹Ղողանջ ավետիսի››, նկարագրվում է Սողոմոնի ծնունդը: Սակայն 1869 թ. ծնվել է ոչ միայն Կոմիտասը: Նույն տարում են ծնվել նաև Թումանյանը, Շանթը:

Հայոց պատմությունը, աշխարհագրությունն ու ազգագրությունը, հայ մարդու ողբերգական ճակատագիրն ու հերոսական կյանքը, ազգային բնավորությունն ու մարդկային նկարագիրը, կենցաղն ու սովորույթները, ժողովրդական ու հոգևոր տարաբնույթ երգերը դառնում են հիմք, որի վրա կառուցվում է «մեր երգի Մեսրոպ Մաշտոց» Կոմիտասի կենսագրությունը:

Սևակը խազերի վերծանման գյուտը համեմատում է Մաշտոցի ստեղծած այբուբենի հետ: Եվ Կոմիտասին նույնքան դիվանագետ է համարում, որքան Մաշտոցին, որը նույնպես հասկանում է ժողովրդի գոյաբանական առաքելության խնդիրը:

Վերջում պոեմի ողջ ընթացքին հավատարիմ բանաստեղծը կապում է Կոմիտասին և ողբերության ժամանակին հետևած սերունդներին:

Պատմություն

Հայկական սփյուռքը…

1920-1930-ական թվականներին ստեղծված հայկական համայնքներ` առաջացել են Հայոց Ցեղասպանությունից հետո՝ ստվարացնելով դեռ միջնադարում ստեղծված Եվրոպայի ու Ասիայի հայկական գաղթավայրերը, հիմնում նորերը։

Հայկական սփյուռքն առաջացել է Խորհրդային Հայաստանի գոյության տարիներին։ Այն մշտապես պահպանել է մայր հայրենիքի հետ կապը և պարբերաբար ներգաղթեր իրականացրել։ 1921-1926 թվականներին իրականացվել է արևմտահայերի առաջին, 1931-1933 թվականներին՝ երկրորդ ներգաղթը, երբ Հայկական ԽՍՀ է տեղափոխվել 42 000 հայ։ 1946-1948 թվականներին տեղի ունեցած Մեծ հայրենադարձության ժամանակ Հայաստան է տեղափոխվել 86 000 հայ։

Հայկական սփյուռքի մեկդարյա պատմությունը կարելի է բաժանել երեք փուլի՝ առաջացման շրջան (1920-1930-ական թվականներ՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո), երկրորդ սերնդի, զարգացման շրջան (1950-1980-ական թվականներ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո) և ժամանակակից շրջան (1990-2010-ական թվականներ՝ Հայաստանի Հանրապետությանանկախացումից հետո)։

Միջին դարեր

Դեռևս 3-4-րդ դարերում Սասանյան Արտաշիր I և Շապուհ II արքաների օրոք տեղի ունեցան հայերի առաջին խոշոր զանգվածային բռնագաղթերը Իրան։ Առավել հետևողական էր հայերի տեղահանման Բյուզանդիայի քաղաքականությունը, երբ մի քանի դար շարունակ հայերը պարտադրված էին գաղթել դեպի արևմուտք՝ կայսրության տարբեր շրջաններ, այդ թվում Բալկաններ՝ Թրակիա, Մակեդոնիա և այլն։ Հայ ազնվականության և զինվորականության շարունակական արտագաղթի արդյունքներից էր նրանց հայտնվելը բյուզանդական պետական կառուցվածքի ամենաբարձր օղակներում, ընդհուպ մինչև Մակեդոնական կամ Հայկական դինաստիայի հիմնումը (867-1057)։

Հայերի արտագաղթը հայրենիքից մեծ չափեր է ընդունել 7-14-րդ դարերում, երբ տարբեր քոչվոր ժողովուրդների (արաբներ, սելջուկներ, մոնղոլներ) ասպատակությունների պատճառով նրանք ստիպված էին գաղթել Ասորիք, Միջագետք, Ղրիմ, Ռումինիա, Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա, Կիևյան Ռուսիա, Փոքր Ասիայի ծովամերձ շրջաններ՝ ամենուրեք հիմնելով համայնքներ։ Միջնադարյան Եվրոպայիու Ասիայի հայկական գաղթավայրերում կառուցվում են եկեղեցիներ ու դպրոցներ՝ հայկական ինքնությունը և հայրենիքի հետ կապը ամուր պահելու համար։

Մերձավոր Արևելքը 1135 թ.      Կիլիկիայի Հայկական Թագավորությունը

Հայ ժողովրդի պատմության մեջ նշանակալի երևույթ էր հայերի զանգվածային տեղափոխումը Կիլիկիա։ Սկիզբ առնելով դեռևս Հայաստանի առաջին բաժանումից հետո՝ այն առավել մեծ չափեր ընդունեց 10-11-րդ դարերում, երբ սելջուկների ներխուժման հետևանքով Կիլիկիա տեղափոխվեցին նաև որոշ թվով խոշոր ավատատերեր, իշխանական տոհմեր՝ իրենց վասալների հետ, սպարապետներ՝ իրենց զորքերով։ Որոշ ժամանակ անց հայերը Կիլիկիայում ոչ միայն գերիշխող դիրք գրավեցին ամենատարբեր ասպարեզներում, այլև հիմնեցին նախ իշխանություն, ապա և՝ Կիլիկիայի Հայկական Թագավորությունը, որի մայրաքաղաք Սիս տեղափոխվեց (մինչև 1441 թվականը) նաև Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսությունը։ Թեև Կիլիկիայի հայկական թագավորության անկումից (1375) հետո մեծ թվով հայեր գաղթեցին Իտալիա, Սիրիա, Ֆրանսիա և այլուր, հայ ժողովրդի մի զգալի հատվածի կենսագործունեությունը Կիլիկիայում շարունակվեց հետագա դարերում (ընդհուպ մինչև 1921 թվականը), և Կիլիկիան հայերի համար դարձավ նրանց հայրենիքի կարևոր բաղկացուցիչ մասը։

Միջին դարերում հայերի տարածմանը տարբեր երկրներում մեծապես նպաստել է նաև այն, որ սկսած 16-րդ դարից՝ հայ վաճառականները Արևելքի և Արևմուտքի միջև ընթացող առևտրի հիմնական կազմակերպիչներից էին։ Նրանց գործունեության շառավիղը ձգվում էր Հնդկաստանից և Պարսկաստանից մինչև Պորտուգալիա և Ֆրանսիա, իսկ Ռուսաստանիհարավային շրջաններում (Աստրախան, Նոր Նախիջևան և այլն) հաստատված հայերը խոշոր դեր են խաղացել ռուս-պարսկական առևտրական հարաբերությունների հաստատման, Ռուսաստանով տարանցիկ առևտրի կազմակերպման գործում։ Բոլոր այդ վայրերում նրանք հիմնել են վաճառականական ընկերություններ ու տներ, որոնց հիման վրա ձևավորվել են հայկական նոր համայնքներ։

Հայ ժողովրդի պատմության մեջ հատկապես ճակատագրական եղավ սելջուկ թուրքերի քոչվոր այլևայլ ցեղերի ներխուժումը, որոնք, հաստատվելով այդ տարածաշրջանում, ձեռնամուխ եղան սեփական պետության ստեղծմանը։ Օսմանյան կայսրության ընդարձակ տարածքներում՝ Եվրոպայում և Ասիայում, թուրքերը սկսեցին հետևողականորեն իրականացնել տեղի բնիկ, քրիստոնյա ժողովուրդների (հայեր, հույներ, բուլղարներ և այլն) հալածման և բռնի թրքացման՝ իր ծավալով աննախադեպ քաղաքականություն։ Այդ ժամանակաշրջանում հայերն ստիպված էին արտագաղթել ինչպես Հայաստանից, այնպես էլ թուրքերի գրաված այլ երկրներից, որտեղ նրանք հաստատվել էին նախորդ ժամանակներում։ Թուրքերի կողմից 1475 թվականին Ղրիմի գրավումից հետո մեծ թվով ղրիմահայեր գաղթել են Ռուսաստան, Լեհաստան և այլուր։ 16-17-րդ դարերում Պարսկաստանի արքաները, և հատկապես շահ Աբբաս I-ը, իրենց երկրի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով, Պարսկաստան են բռնագաղթեցրել հարյուր հազարավոր հայերի, որտեղ նրանք հիմնել են նոր քաղաքներ (Նոր Ջուղա) կամ ստվարացրել հին հայկական համայնքները։

Գրականություն

Սահյանը որպես բնության երգիչ…

Բնությունը Սահյանի պոեզիայի հողն է, պատվանդանը և զինանոցը, որտեղից նա վերցրել է պատկերներ, գույներ ու ձևեր: «Քարափների երգը» , «Տարիներս» , «Սեզամ, բացվիր» , «Իրիկնահաց» , «Ժայռից մասուր է կաթում» , «Կանաչ-կարմիր աշուն», «Տոհմի կանչը» , «Դաղձի ծաղիկ», «Ինձ բացակա չդնեք» ժողովածուներում բանաստեղծն անձնավորել է բնությունը, ներկայացրել մարդու և բնության հավերժ կենդանի կապը: Գեղեցիկ ու համահունչ կապ:

Սահյանական բնապատկերը շոշափելիության աստիճանի տեսանելի է. մարդը, հողը, կենդանին, քարափը ներդաշնակության մեջ են և լրացնում են միմյանց «Օրը մթնեց», «Պապը», «Օգնականը ես եմ», «Հորթը», «Եզը» և այլն, բնության երևույթներն իմաստավորվում են մարդու ապրած օրվա փիլիսոփայությամբ «Ամպրոպից հետո», «Ժայռից մասուր է կաթում», «Պտուղդ քաղող չկա» և այլն:

Սահյանն առանձնահատուկ ներշնչանքով է խոսում Հայաստան աշխարհի, նրա անցյալի ու ներկայի, պատմության ու գալիքի մասին՝ «Աշխարհում ամենից առաջ», «Փշատենի», «Մի բուռ ես», «Անունդ տալիս» և այլն. 

Հայաստա՜ն, անունդ տալիս,

Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,

Ալևոր կամուրջի հոնքին

Ծիծառի մի բույն եմ հիշում,

Թեքված մի մատուռ եմ հիշում

Եվ բերդի տեղահան մի դուռ,

Ավերակ տաճարի մի վեմ

Եվ թեքված մի սյուն եմ հիշում:

Գրականություն · Խորացված հայոց լեզու

Ինքնակրթությունը՝ որպես մասնագիտական կողմնորուշում…

Ինքնակրթությունը՝ որպես մասնագիտական կողմնորուշում

Ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրվում է այն փաստը, որ մարդկային գործունեության բազմաթիվ ոլորտներ, այդ թվում նաև կրթությունը արագորեն զարգանում է տարբեր նորարարությունների ներդրման միջոցով:  Այս իրավիճակում գտնվող մարդը ստիպված է լինում լինել ոչ միայն կատարողը դրանց, այլ նաև անմիջական ստեղծողը ինովացիոն գործընթացների:  Հենց այստեղ էլ օգվությն է գալիս ինքնակրթությունը:

Բառի լայն իմաստով ինքնակրթությունը գիտելիքի ինքնուրույն ձեռքբերումն է։ Երբ մենք ինքնուրույն ինչ-որ նոր բան ենք սովորում, մենք ինքներս ենք կրթվում:Ինքնակրթությունը սովորելու:Ինքնակրթությունը տարբերվում է դպրոցականից նրանով, որ անձը ինքն է պատասխանատու գործընթացի և արդյունքների համար:Սեփական կրթության (ինքնկարթություն) համար պատասխանատվություն կրելը և գիտելիքներ ձեռք բերելու գործընթացը հիանալի գաղափար է:
Ուսումնական հաստատություններում մեզ օգնում են հասկանալ՝ ինչ ենք ուզում և ուր ենք գնում: Սակայն բազմակողմանի զարգանալու և մասնագիտության մեջ հմտանալու համար միայն այդքանը բավարար չէ

Աշխատանքի բնույթը շարունակվում է փոխվել արագացված տեմպերով: Տեխնոլոգիաների փոփոխության արդյունքում աշխատանքն ավելի ու ավելի է փոփոխվում:
Որոշ տեխնոլոգիաների փոխարինում են նորերը, որոնք կարող են նույնիսկ ինքնուրույն կառավարվել: Այսպիսով՝ աշխատատեղերի քանակը նվազում է, և աշխատանք են ունենում միայն նրանք, ովքեր մասնագիտական որակավորում ունեն:
Մասնագիտությանը լիարժեք տիրապետելու և հմտություններ ձեռք բերելու համար միայն բարձրագույն կրթությունը բավարար չէ:

Ինքնակրթությունը միշտ կարևոր է եղել, բայց այժմյան հասարակության մեջ ինքնակրթության դերը ոչ թե կարևոր, այլ վճռական: է:
Կարծում եմ, որ Ինքնակրթությունը թույլ է տալիս զարգանալ և դիմանալ բոլոր մարտահրավերներին:

Գաղտնիք չէ, որ ինքնակրթությունը մեծ պատասխանատվություն և կենտրոնացում է պահանջում: Ինքնակրթությունը կարևոր է, քանի որ օգնում է նոր հնարավորություններ բացահայտել:
Այդ հնարավորությունները տեսնելու և դրանցից օգտվելու համար պետք է շարունակել ինքնակրթվել:
Ինքնակրթությունը բավարարվածության և սեփական կարողությունները գնահատելու զգացում է պարգևում:

Գրականություն

«Անլռելի զանգակատուն» պոեմը…Պարույր Սևակ

Անլռելի զանգակատուն պոեմում Կոմիտասը հանդես է գալիս որպես հայելի, որն արտացոլում է հայության հոգևոր և ֆիզիկական իրադրությունը մեծ ողբերգության տարիներին: Կառուցվածքի պլանում հեղինակը հետևում է Կոմիտասի երգերին և դրանց հաջորդականությամբ դուրս բերում երաժիշտի կյանքի փուլերը: Որբությունը ներկայացնում է ‹‹Անտունի›› երգը, պանդխտությունը՝ ‹‹Կռունկ›› երգը, սերը՝ ‹‹Սոնա յարը››: Պոեմում Կոմիտասի կյանքը և ժողովրդի պատմությունը միասնություն են: ‹‹Ցայգալույսի համազանգի›› առաջին մասում, որը կոչվում է ‹‹Ղողանջ ավետիսի››, նկարագրվում է Սողոմոնի ծնունդը: Սակայն 1869 թ. ծնվել է ոչ միայն Կոմիտասը: Նույն տարում են ծնվել նաև Թումանյանը, Շանթը:

Հայոց պատմությունը, աշխարհագրությունն ու ազգագրությունը, հայ մարդու ողբերգական ճակատագիրն ու հերոսական կյանքը, ազգային բնավորությունն ու մարդկային նկարագիրը, կենցաղն ու սովորույթները, ժողովրդական ու հոգևոր տարաբնույթ երգերը դառնում են հիմք, որի վրա կառուցվում է «մեր երգի Մեսրոպ Մաշտոց» Կոմիտասի կենսագրությունը:

Սևակը խազերի վերծանման գյուտը համեմատում է Մաշտոցի ստեղծած այբուբենի հետ: Եվ Կոմիտասին նույնքան դիվանագետ է համարում, որքան Մաշտոցին, որը նույնպես հասկանում է ժողովրդի գոյաբանական առաքելության խնդիրը:

Վերջում պոեմի ողջ ընթացքին հավատարիմ բանաստեղծը կապում է Կոմիտասին և ողբերության ժամանակին հետևած սերունդներին:

Պատմություն

Հայկական մշակույթը նորագույն ժամանակներում…

Հայկական մշակույթը նորագույն ժամանակներում անկախության հռչակումից 1991թվականից հետո ՀՀ-ում սկսված սոցիալ-տնտեսական ճգնաժամը կասեցրել է նաև կերպարվեստի բնականոն զարգացումը, «կաթվածահար» քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը չէին կարող ապահովել մոնումենտալ-դեկորատիվ նկարչության և քանդակի նույնիսկ նվազագույն զարգացումը, տպագրական տնտեսության քայքայումը խաթարել է գրքարվեստի (գրքի գեղարվեստական ձևավորում, պատկերազարդում) առաջընթացը, թատրոններում սակավաթիվ ներկայացումներ բեմադրելու պատճառով ընկել էր բեմանկարչության գեղարվեստական մակարդակը։

1990-ական թվականներին հայ նկարիչների և քանդակագործների մեծամասնությունն ստեղծագործել է հաստոցային արվեստում, որը նույնպես ուներ որոշակի դժվարություններ. փակվել են ՀՆՄ սալոն-խանութները, գեղարվեստական արտադրամասերը, Գյումրիի ու Վանաձորի մասնաճյուղերը։ Երևանում գեղարվեստական շուկան կենտրոնացել է Մարտիրոս Սարյանի հուշարձանի շուրջը՝ Վերնիսաժում։ Ստեղծված իրավիճակի պատճառով բազմաթիվ արվեստագետներ մեկնել են արտերկիր։

Այդուհանդերձ, ՀՀ-ում կազմակերպվել են սակավաթիվ խմբային ցուցահանդեսներ՝ «12-ի ցուցահանդեսը» (1992), «Աբստրակցիոնիզմը Հայաստանում» (1994), «Հայ ոգու կամուրջներ» (1996՝ նվիրված Մեծ հայրենադարձության 50-ամյակին)։ 1995 թվականին Բոխումում (Գերմանիա) բացվել է «Հայաստան, հին մշակույթի վերագտնված երկիր» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են նախապատմական շրջանից մինչև նոր ժամանակներում ստեղծված հայկական մշակութային արժեքներ։ Նույն թվականին Մոսկվայում և Կիպրոսում ցուցադրվել է ժամանակակից հայ կերպարվեստը, 1997 թվականին Սալոնիկում (Հունաստան) «Հայաստանի գույներ» նկարահանդեսն ընդգրկել է 19-20-րդ դարերի հայ խոշորագույն նկարիչների ու գրաֆիկների շուրջ 60 աշխատանք։

Փառատոններ

Երևանում Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ, 1995) կազմակերպել է տասնյակ ցուցահանդեսներ, մասնակցել ավանգարդիստ արվեստի փառատոներին՝ համաշխարհային հանրությանը ներկայացնելով հայկական ժամանակակից արվեստը։ ՆՓԱԿ-ը նպաստել է ՀՀ-ի մասնակցությանը (1995 թվականից) Վենետիկի համաշխարհային արվեստի փառատոներին, որտեղ հանդես են եկել մի շարք նորարար արվեստագետներ։ Ուշագրավ են Կարեն Անդրեասյանի «Իրականություն։ Գործընթաց։ Վերահսկում» (1995), Ազատ Սարգսյանի «Հուշեր ապագայի մասին», Ստեփան Վերանյանի «Անվերնագիր» (երկուսն էլ՝ 1997) և Նարեկ Ավետիսյանի «Post factum» (1999) կոնցեպտուալ «ակտիվ և ինտերակտիվ նախագծերը», Կարեն Մացակյանի «Սպառողի հաղթանակը» (1996) և Արման Գրիգորյանի «Այն ինչ է մնալու վաղը նրանից, ինչ եղել է երեկ» (1997) կտավները, Արա Հովսեփյանի «Սոցիալական կենդանի», Նորա Բադալյանի «Սիրո անատոմիան» և Արփինե Թոքմաջյանի «Առաջընթաց» (երեքն էլ՝ 2001) երկէկրան տեսաֆիլմերը, որտեղ հեղինակներն արվեստի ավանդական և ոչ ավանդական զանազան ձևերի ու տեխնիկական միջոցների կիրառման կամ համադրման շնորհիվ ձգտել են արտահայտել իրենց տեսակետն ու դիրքորոշումը մարդու էության, նրա հասարակական կեցության ու ճակատագրի վերաբերյալ։ ՆՓԱԿ-ում գործում է փորձառական թատերախումբ, կազմակերպում են թատրոնի և վիդեո-արվեստի տարեկան ստուգատես-փառատոներ, պարբերաբար նկարահանվում են լիամետրաժ ֆիլմեր։

Ավանգարդային արվեստի տարածմանը նպաստել է նաև ՀԱՅ-ԱՐՏ կենտրոնը (1997-2004), որը կազմակերպել է «ճանապարհորդություն դեպի Հայաստան» (հայ-գերմանական, 1998), «Փակ քաղաք» (հայ-ռուսական, 1999), «Զուգահեռ իրականություն» (հայ-ավստրիական, 2000), «Ցտեսություն, Փարաջանով» (Վիեննա, 2003), «Սարգիսը Երևանում» (2004, Ֆրանսիայի Անտիբ քաղաքի Պիկասսոյի թանգարանի հետ) և այլ ցուցահանդեսներ։ Կենտրոնը կապեր է հաստատել ԱՊՀ, Եվրոպայի և Ամերիկայի երկրների ժամանակակից արվեստի թանգարանների և մշակութային այլ հաստատությունների հետ, մասնակցել ավանգարդիզմի միջազգային ստուգատեսների՝ «Մանիֆեստա-3» (Լյուբլյանա, 2000), ժամանակակից արվեստի փառատոն (Վիեննա, 2001) և այլն։

Ի տարբերություն նորարար արվեստագետների՝ ՀՆՄ անդամների գերակշիռ մասը, թարմացնելով սեփական արվեստի արտահայտչալեզուն, միաժամանակ պահպանել է ազգային ավանդույթները, որը պարզորոշ նկատվում է վերջին տարիների նրանց ստեղծագործություններում (Հակոբ Հակոբյան, Ռոբերտ էլիբեկյան, Զուլում Գրիգորյան, Վալմար, Ռուբեն Ադալյան և ուրիշներ)։ 2002թվականին կազմակերպվել է ՀՆՄ-ի 70-ամյակին նվիրված ժամանակակից կերպարվեստի հոբելյան, ցուցահանդես, որին մեկական աշխատանքով մասնակցել է 400 արվեստագետ։

Քանդակներ

1990-ական թվականներին հայ կերպարվեստի առաջատար ճյուղը գեղանկարչությունն էր։ Քանդակագործության հաջողությունները հիմնականում պայմանավորված էին մանր պլաստիկայի գործերով։ Պետական օժանդակության և պետպատվերի բացակայության պատճառով դանդաղել է մոնումենտալ արձանագործության զարգացումը։ Այդուհանդերձ, ՀՀ-ում և ԼՂՀ-ում ստեղծվել են զոհված ազատամարտիկների և 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված մի շարք կոթողներ, տեղադրվել են՝ Սիսիանում՝ Նիկողայոս Ադոնցի (1993, քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան, ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան), Երևանում՝ Լեոնիդ Ենգիբարյանի (1998, քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան), Անդրանիկի (1998, քանդակագործ՝ Ռաֆիկ Սարգսյան, ճարտարապետ՝ Աշոտ Սմբատյան), Արամ Խաչատրյանի (1999, քանդակագործ՝ Յուրի Պետրոսյան, ճարտարապետ՝ Ռոմեն Մարտիրոսյան) հուշարձանները, Սերգեյ Փարաջանովի մահարձանը (1999, քանդակագործ՝ Արա Շիրազ, ճարտարապետ՝ Ա. Մխիթարյան, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն) և այլն։

Քանդակների ցուցահանդես

1999 թվականին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում Նկարչի տանը կազմակերպվել է քանդակի ցուցահանդես, ներկայացվել են Ալիգիերի Դանտեին նվիրված քանդակի միջազգային բիենալեի (Ռավեննա) մասնակիցների՝ Լևոն Թոքմաջյանի, Թադևոս Գևորգյանի, Նունե Թումանյանի, Գագիկ Ղազարյանի, Էդուարդ Շախիկյանի, էմին Պետրոսյանի, Արմենակ Վարդանյանի, Լևոն Վարդանյանի, Միքայել Օհանջանյանի և ուրիշներ մանրաքանդակներն ու բրոնզե արձանիկները։ Սամվել Ղազարյանի «Դժոխքի դարպասը» (1993), Աշոտ Բաղդասարյանի «Նիկե» (1996), Գարեգին Դավթյանի «Վիրավոր կենտավրոսը» (1997), Գետիկ Բաղդասարյանի «Հոգու աչքերը» (1998), Մարիամ Հակոբյանի «Դրախտի դռները» (1998) և ուրիշներ գործերն առանձնացել են պլաստիկ, նուրբ մշակումներով, չափի ու ձևի զգացողությամբ, գեղարվեստական կերպարների խորհրդանշական-այլաբանական մեկնաբանությամբ։ Միջազգային ցուցահանդեսներում հայ արձանագործների մասնակցությունը վկայում է կերպարվեստում ձևավորված արդիական մտածողությամբ օժտված, սակայն ավանդական ձևերին հետևող, պրոֆեսիոնալ բարձր մակարդակի քանդակագործության ուրույն՝ ազգային դպրոցի մասին։

2001 թվականի աշնանը Երևանի «Հաղթանակ» զբոսայգում բացվել է «Քրիստոնյա Հայաստան» հոբելյան, միջազգային սիմպոզիումը՝ որպես 1991 թվականին ընդհատված քանդակի իջևանյան ավանդական սիմպոզիումների շարունակություն, մասնակցել է հայ և օտարազգի շուրջ 20 քանդակագործ։ Ուշագրավ էին Ղուկաս Չուբարյանի «Սեր, հավատ, հույս», Ա. Շիրազի «Քրիստոս», Գարեգին Դավթյանի «Խաչը տանող Քրիստոսը», Գ. Բաղումյանի «Քրիստոսի հայտնությունը», Յուրիկ Սամվելյանի «Տրդատ թագավորի մկրտությունը» քարակերտ արձանները։