Պատմություն

Հայկական սփյուռքը…

1920-1930-ական թվականներին ստեղծված հայկական համայնքներ` առաջացել են Հայոց Ցեղասպանությունից հետո՝ ստվարացնելով դեռ միջնադարում ստեղծված Եվրոպայի ու Ասիայի հայկական գաղթավայրերը, հիմնում նորերը։

Հայկական սփյուռքն առաջացել է Խորհրդային Հայաստանի գոյության տարիներին։ Այն մշտապես պահպանել է մայր հայրենիքի հետ կապը և պարբերաբար ներգաղթեր իրականացրել։ 1921-1926 թվականներին իրականացվել է արևմտահայերի առաջին, 1931-1933 թվականներին՝ երկրորդ ներգաղթը, երբ Հայկական ԽՍՀ է տեղափոխվել 42 000 հայ։ 1946-1948 թվականներին տեղի ունեցած Մեծ հայրենադարձության ժամանակ Հայաստան է տեղափոխվել 86 000 հայ։

Հայկական սփյուռքի մեկդարյա պատմությունը կարելի է բաժանել երեք փուլի՝ առաջացման շրջան (1920-1930-ական թվականներ՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո), երկրորդ սերնդի, զարգացման շրջան (1950-1980-ական թվականներ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո) և ժամանակակից շրջան (1990-2010-ական թվականներ՝ Հայաստանի Հանրապետությանանկախացումից հետո)։

Միջին դարեր

Դեռևս 3-4-րդ դարերում Սասանյան Արտաշիր I և Շապուհ II արքաների օրոք տեղի ունեցան հայերի առաջին խոշոր զանգվածային բռնագաղթերը Իրան։ Առավել հետևողական էր հայերի տեղահանման Բյուզանդիայի քաղաքականությունը, երբ մի քանի դար շարունակ հայերը պարտադրված էին գաղթել դեպի արևմուտք՝ կայսրության տարբեր շրջաններ, այդ թվում Բալկաններ՝ Թրակիա, Մակեդոնիա և այլն։ Հայ ազնվականության և զինվորականության շարունակական արտագաղթի արդյունքներից էր նրանց հայտնվելը բյուզանդական պետական կառուցվածքի ամենաբարձր օղակներում, ընդհուպ մինչև Մակեդոնական կամ Հայկական դինաստիայի հիմնումը (867-1057)։

Հայերի արտագաղթը հայրենիքից մեծ չափեր է ընդունել 7-14-րդ դարերում, երբ տարբեր քոչվոր ժողովուրդների (արաբներ, սելջուկներ, մոնղոլներ) ասպատակությունների պատճառով նրանք ստիպված էին գաղթել Ասորիք, Միջագետք, Ղրիմ, Ռումինիա, Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա, Կիևյան Ռուսիա, Փոքր Ասիայի ծովամերձ շրջաններ՝ ամենուրեք հիմնելով համայնքներ։ Միջնադարյան Եվրոպայիու Ասիայի հայկական գաղթավայրերում կառուցվում են եկեղեցիներ ու դպրոցներ՝ հայկական ինքնությունը և հայրենիքի հետ կապը ամուր պահելու համար։

Մերձավոր Արևելքը 1135 թ.      Կիլիկիայի Հայկական Թագավորությունը

Հայ ժողովրդի պատմության մեջ նշանակալի երևույթ էր հայերի զանգվածային տեղափոխումը Կիլիկիա։ Սկիզբ առնելով դեռևս Հայաստանի առաջին բաժանումից հետո՝ այն առավել մեծ չափեր ընդունեց 10-11-րդ դարերում, երբ սելջուկների ներխուժման հետևանքով Կիլիկիա տեղափոխվեցին նաև որոշ թվով խոշոր ավատատերեր, իշխանական տոհմեր՝ իրենց վասալների հետ, սպարապետներ՝ իրենց զորքերով։ Որոշ ժամանակ անց հայերը Կիլիկիայում ոչ միայն գերիշխող դիրք գրավեցին ամենատարբեր ասպարեզներում, այլև հիմնեցին նախ իշխանություն, ապա և՝ Կիլիկիայի Հայկական Թագավորությունը, որի մայրաքաղաք Սիս տեղափոխվեց (մինչև 1441 թվականը) նաև Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսությունը։ Թեև Կիլիկիայի հայկական թագավորության անկումից (1375) հետո մեծ թվով հայեր գաղթեցին Իտալիա, Սիրիա, Ֆրանսիա և այլուր, հայ ժողովրդի մի զգալի հատվածի կենսագործունեությունը Կիլիկիայում շարունակվեց հետագա դարերում (ընդհուպ մինչև 1921 թվականը), և Կիլիկիան հայերի համար դարձավ նրանց հայրենիքի կարևոր բաղկացուցիչ մասը։

Միջին դարերում հայերի տարածմանը տարբեր երկրներում մեծապես նպաստել է նաև այն, որ սկսած 16-րդ դարից՝ հայ վաճառականները Արևելքի և Արևմուտքի միջև ընթացող առևտրի հիմնական կազմակերպիչներից էին։ Նրանց գործունեության շառավիղը ձգվում էր Հնդկաստանից և Պարսկաստանից մինչև Պորտուգալիա և Ֆրանսիա, իսկ Ռուսաստանիհարավային շրջաններում (Աստրախան, Նոր Նախիջևան և այլն) հաստատված հայերը խոշոր դեր են խաղացել ռուս-պարսկական առևտրական հարաբերությունների հաստատման, Ռուսաստանով տարանցիկ առևտրի կազմակերպման գործում։ Բոլոր այդ վայրերում նրանք հիմնել են վաճառականական ընկերություններ ու տներ, որոնց հիման վրա ձևավորվել են հայկական նոր համայնքներ։

Հայ ժողովրդի պատմության մեջ հատկապես ճակատագրական եղավ սելջուկ թուրքերի քոչվոր այլևայլ ցեղերի ներխուժումը, որոնք, հաստատվելով այդ տարածաշրջանում, ձեռնամուխ եղան սեփական պետության ստեղծմանը։ Օսմանյան կայսրության ընդարձակ տարածքներում՝ Եվրոպայում և Ասիայում, թուրքերը սկսեցին հետևողականորեն իրականացնել տեղի բնիկ, քրիստոնյա ժողովուրդների (հայեր, հույներ, բուլղարներ և այլն) հալածման և բռնի թրքացման՝ իր ծավալով աննախադեպ քաղաքականություն։ Այդ ժամանակաշրջանում հայերն ստիպված էին արտագաղթել ինչպես Հայաստանից, այնպես էլ թուրքերի գրաված այլ երկրներից, որտեղ նրանք հաստատվել էին նախորդ ժամանակներում։ Թուրքերի կողմից 1475 թվականին Ղրիմի գրավումից հետո մեծ թվով ղրիմահայեր գաղթել են Ռուսաստան, Լեհաստան և այլուր։ 16-17-րդ դարերում Պարսկաստանի արքաները, և հատկապես շահ Աբբաս I-ը, իրենց երկրի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով, Պարսկաստան են բռնագաղթեցրել հարյուր հազարավոր հայերի, որտեղ նրանք հիմնել են նոր քաղաքներ (Նոր Ջուղա) կամ ստվարացրել հին հայկական համայնքները։

Պատմություն

Հայկական մշակույթը նորագույն ժամանակներում…

Հայկական մշակույթը նորագույն ժամանակներում անկախության հռչակումից 1991թվականից հետո ՀՀ-ում սկսված սոցիալ-տնտեսական ճգնաժամը կասեցրել է նաև կերպարվեստի բնականոն զարգացումը, «կաթվածահար» քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը չէին կարող ապահովել մոնումենտալ-դեկորատիվ նկարչության և քանդակի նույնիսկ նվազագույն զարգացումը, տպագրական տնտեսության քայքայումը խաթարել է գրքարվեստի (գրքի գեղարվեստական ձևավորում, պատկերազարդում) առաջընթացը, թատրոններում սակավաթիվ ներկայացումներ բեմադրելու պատճառով ընկել էր բեմանկարչության գեղարվեստական մակարդակը։

1990-ական թվականներին հայ նկարիչների և քանդակագործների մեծամասնությունն ստեղծագործել է հաստոցային արվեստում, որը նույնպես ուներ որոշակի դժվարություններ. փակվել են ՀՆՄ սալոն-խանութները, գեղարվեստական արտադրամասերը, Գյումրիի ու Վանաձորի մասնաճյուղերը։ Երևանում գեղարվեստական շուկան կենտրոնացել է Մարտիրոս Սարյանի հուշարձանի շուրջը՝ Վերնիսաժում։ Ստեղծված իրավիճակի պատճառով բազմաթիվ արվեստագետներ մեկնել են արտերկիր։

Այդուհանդերձ, ՀՀ-ում կազմակերպվել են սակավաթիվ խմբային ցուցահանդեսներ՝ «12-ի ցուցահանդեսը» (1992), «Աբստրակցիոնիզմը Հայաստանում» (1994), «Հայ ոգու կամուրջներ» (1996՝ նվիրված Մեծ հայրենադարձության 50-ամյակին)։ 1995 թվականին Բոխումում (Գերմանիա) բացվել է «Հայաստան, հին մշակույթի վերագտնված երկիր» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են նախապատմական շրջանից մինչև նոր ժամանակներում ստեղծված հայկական մշակութային արժեքներ։ Նույն թվականին Մոսկվայում և Կիպրոսում ցուցադրվել է ժամանակակից հայ կերպարվեստը, 1997 թվականին Սալոնիկում (Հունաստան) «Հայաստանի գույներ» նկարահանդեսն ընդգրկել է 19-20-րդ դարերի հայ խոշորագույն նկարիչների ու գրաֆիկների շուրջ 60 աշխատանք։

Փառատոններ

Երևանում Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ, 1995) կազմակերպել է տասնյակ ցուցահանդեսներ, մասնակցել ավանգարդիստ արվեստի փառատոներին՝ համաշխարհային հանրությանը ներկայացնելով հայկական ժամանակակից արվեստը։ ՆՓԱԿ-ը նպաստել է ՀՀ-ի մասնակցությանը (1995 թվականից) Վենետիկի համաշխարհային արվեստի փառատոներին, որտեղ հանդես են եկել մի շարք նորարար արվեստագետներ։ Ուշագրավ են Կարեն Անդրեասյանի «Իրականություն։ Գործընթաց։ Վերահսկում» (1995), Ազատ Սարգսյանի «Հուշեր ապագայի մասին», Ստեփան Վերանյանի «Անվերնագիր» (երկուսն էլ՝ 1997) և Նարեկ Ավետիսյանի «Post factum» (1999) կոնցեպտուալ «ակտիվ և ինտերակտիվ նախագծերը», Կարեն Մացակյանի «Սպառողի հաղթանակը» (1996) և Արման Գրիգորյանի «Այն ինչ է մնալու վաղը նրանից, ինչ եղել է երեկ» (1997) կտավները, Արա Հովսեփյանի «Սոցիալական կենդանի», Նորա Բադալյանի «Սիրո անատոմիան» և Արփինե Թոքմաջյանի «Առաջընթաց» (երեքն էլ՝ 2001) երկէկրան տեսաֆիլմերը, որտեղ հեղինակներն արվեստի ավանդական և ոչ ավանդական զանազան ձևերի ու տեխնիկական միջոցների կիրառման կամ համադրման շնորհիվ ձգտել են արտահայտել իրենց տեսակետն ու դիրքորոշումը մարդու էության, նրա հասարակական կեցության ու ճակատագրի վերաբերյալ։ ՆՓԱԿ-ում գործում է փորձառական թատերախումբ, կազմակերպում են թատրոնի և վիդեո-արվեստի տարեկան ստուգատես-փառատոներ, պարբերաբար նկարահանվում են լիամետրաժ ֆիլմեր։

Ավանգարդային արվեստի տարածմանը նպաստել է նաև ՀԱՅ-ԱՐՏ կենտրոնը (1997-2004), որը կազմակերպել է «ճանապարհորդություն դեպի Հայաստան» (հայ-գերմանական, 1998), «Փակ քաղաք» (հայ-ռուսական, 1999), «Զուգահեռ իրականություն» (հայ-ավստրիական, 2000), «Ցտեսություն, Փարաջանով» (Վիեննա, 2003), «Սարգիսը Երևանում» (2004, Ֆրանսիայի Անտիբ քաղաքի Պիկասսոյի թանգարանի հետ) և այլ ցուցահանդեսներ։ Կենտրոնը կապեր է հաստատել ԱՊՀ, Եվրոպայի և Ամերիկայի երկրների ժամանակակից արվեստի թանգարանների և մշակութային այլ հաստատությունների հետ, մասնակցել ավանգարդիզմի միջազգային ստուգատեսների՝ «Մանիֆեստա-3» (Լյուբլյանա, 2000), ժամանակակից արվեստի փառատոն (Վիեննա, 2001) և այլն։

Ի տարբերություն նորարար արվեստագետների՝ ՀՆՄ անդամների գերակշիռ մասը, թարմացնելով սեփական արվեստի արտահայտչալեզուն, միաժամանակ պահպանել է ազգային ավանդույթները, որը պարզորոշ նկատվում է վերջին տարիների նրանց ստեղծագործություններում (Հակոբ Հակոբյան, Ռոբերտ էլիբեկյան, Զուլում Գրիգորյան, Վալմար, Ռուբեն Ադալյան և ուրիշներ)։ 2002թվականին կազմակերպվել է ՀՆՄ-ի 70-ամյակին նվիրված ժամանակակից կերպարվեստի հոբելյան, ցուցահանդես, որին մեկական աշխատանքով մասնակցել է 400 արվեստագետ։

Քանդակներ

1990-ական թվականներին հայ կերպարվեստի առաջատար ճյուղը գեղանկարչությունն էր։ Քանդակագործության հաջողությունները հիմնականում պայմանավորված էին մանր պլաստիկայի գործերով։ Պետական օժանդակության և պետպատվերի բացակայության պատճառով դանդաղել է մոնումենտալ արձանագործության զարգացումը։ Այդուհանդերձ, ՀՀ-ում և ԼՂՀ-ում ստեղծվել են զոհված ազատամարտիկների և 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված մի շարք կոթողներ, տեղադրվել են՝ Սիսիանում՝ Նիկողայոս Ադոնցի (1993, քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան, ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան), Երևանում՝ Լեոնիդ Ենգիբարյանի (1998, քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան), Անդրանիկի (1998, քանդակագործ՝ Ռաֆիկ Սարգսյան, ճարտարապետ՝ Աշոտ Սմբատյան), Արամ Խաչատրյանի (1999, քանդակագործ՝ Յուրի Պետրոսյան, ճարտարապետ՝ Ռոմեն Մարտիրոսյան) հուշարձանները, Սերգեյ Փարաջանովի մահարձանը (1999, քանդակագործ՝ Արա Շիրազ, ճարտարապետ՝ Ա. Մխիթարյան, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն) և այլն։

Քանդակների ցուցահանդես

1999 թվականին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում Նկարչի տանը կազմակերպվել է քանդակի ցուցահանդես, ներկայացվել են Ալիգիերի Դանտեին նվիրված քանդակի միջազգային բիենալեի (Ռավեննա) մասնակիցների՝ Լևոն Թոքմաջյանի, Թադևոս Գևորգյանի, Նունե Թումանյանի, Գագիկ Ղազարյանի, Էդուարդ Շախիկյանի, էմին Պետրոսյանի, Արմենակ Վարդանյանի, Լևոն Վարդանյանի, Միքայել Օհանջանյանի և ուրիշներ մանրաքանդակներն ու բրոնզե արձանիկները։ Սամվել Ղազարյանի «Դժոխքի դարպասը» (1993), Աշոտ Բաղդասարյանի «Նիկե» (1996), Գարեգին Դավթյանի «Վիրավոր կենտավրոսը» (1997), Գետիկ Բաղդասարյանի «Հոգու աչքերը» (1998), Մարիամ Հակոբյանի «Դրախտի դռները» (1998) և ուրիշներ գործերն առանձնացել են պլաստիկ, նուրբ մշակումներով, չափի ու ձևի զգացողությամբ, գեղարվեստական կերպարների խորհրդանշական-այլաբանական մեկնաբանությամբ։ Միջազգային ցուցահանդեսներում հայ արձանագործների մասնակցությունը վկայում է կերպարվեստում ձևավորված արդիական մտածողությամբ օժտված, սակայն ավանդական ձևերին հետևող, պրոֆեսիոնալ բարձր մակարդակի քանդակագործության ուրույն՝ ազգային դպրոցի մասին։

2001 թվականի աշնանը Երևանի «Հաղթանակ» զբոսայգում բացվել է «Քրիստոնյա Հայաստան» հոբելյան, միջազգային սիմպոզիումը՝ որպես 1991 թվականին ընդհատված քանդակի իջևանյան ավանդական սիմպոզիումների շարունակություն, մասնակցել է հայ և օտարազգի շուրջ 20 քանդակագործ։ Ուշագրավ էին Ղուկաս Չուբարյանի «Սեր, հավատ, հույս», Ա. Շիրազի «Քրիստոս», Գարեգին Դավթյանի «Խաչը տանող Քրիստոսը», Գ. Բաղումյանի «Քրիստոսի հայտնությունը», Յուրիկ Սամվելյանի «Տրդատ թագավորի մկրտությունը» քարակերտ արձանները։

Պատմություն

Լեռնային Ղարաբաղի հանրապետություն:Անկախության հռչակումը…

Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը հաստատվել է բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին։

Բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, արտահայտելով ժողովրդի կամքը, որը ամրագրված է փաստորեն անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991 թթ. որոշումներում, ազատության, անկախության, իրավահավասարության և բարիդրացիության նրա ձգտումը, ղեկավարվելով քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային ոլորտների զարգացման խնդրում ամբողջ բնակչության շահերով, բնական և օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան համարելով հայ ժողովրդի միասնության ձգտումը, որոշում է՝

Որոշում 1-ին

Ընդունել ներկայիս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում Արցախի Հանրապետության հռչակման մասին հռչակագիրը։

Որոշում 2-րդ

ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը և նրա գործադիր կոմիտեն համարել Արցախի Հանրապետության պետական իշխանության և կառավարման բարձրագույն ժամանակավոր մարմին՝ մինչև համաժողովրդական ընտրությունները, իշխանության և կառավարման հանրապետական նոր մարմինների ձևավորումը։

Որոշում 3-րդ

Հանձնարարել ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի գործկոմին՝ ներգրավելով լայն հասարակությանը՝ նախապատրաստել և մարզային խորհրդի նստաշրջանի քննարկմանը ներկայացնել Արցախիի Հանրապետության պետական իշխանության և կառավարման մարմինների կառուցվածքի և գործառությունների մասին ժամանակավոր կանոնակարգը։

Որոշում 4-րդ

Մինչև Արցախի Հանրապետության Սահմանադրության և օրենքների ընդունումը Արցախի Հանրապետության տարածքում գործում են ԽՍՀՄ Սահմանադրությունը և օրենսդրությունը, ինչպես նաև գործող այլ օրենքներ, որոնք չեն հակասում սույն հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին, Արցախի Հանրապետության առանձնահատկություններին։

1991 թ. սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂԻՄ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։

Արցախի օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը

1991 թ. դեկտեմբերին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություն։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։ Իսկ 1992 թ. հունվարի 8-ին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը։ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Ստեղծվեց Արցախի Հանրապետության նախարարների խորհուրդ, որի վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը (2010 թ. հունվարի 21-ից Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան)։

Արցախի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի 1-ին նստաշրջանն ընդունել և կիրարկման է դրել մի շարք այլ կարևոր փաստաթղթեր, դիմումներ հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԱՊՀ անդամ պետությունների, աշխարհի երկրների ղեկավարներին, խորհրդարաններին ու կառավարություններին, միջազգային տարաբնույթ կազմակերպությունների։ Իր գործունեության ողջ ընթացքում Արցախի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդն ընդունել է Արցախի Հանրապետության 22 օրենք, կարևոր կենսական նշանակություն ունեցող մի շարք որոշումներ։ Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թ. դեկտեմբերի 21-ի որոշմամբ Արցախում մտցվում է նախագահական կառավարման ինստիտուտ։ Արցախի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի 11 պատգամավոր զոհվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ու նրա ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի տարիներին, այդ թվում՝ Արթուր Մկրտչյանը (ԳԽ նախագահ), Վաղարշակ Առուշանյանը, Վագիֆ Գալստյանը, Ժորա Պողոսյանը, Բորիս Հակոբյանը, Նորայր Դանիելյանը, Բարմեն Գրիգորյանը, Սուրեն Ծատրյանը, Բորիս Բաբայանը, Շահեն Մեղրյանը, Վիգեն Գրիգորյանը։

Շուտով հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը։ Արցախի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն՝ սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով։ Մարտերի բովում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի բանակը, որը հաղթանակով ավարտեց ազատագրական պայքարը։ Հայաստանի Հանրապետության օրինակով աստիճանաբար կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի դատական համակարգը։ Պատերազմի ավարտից հետո անցում կատարվեց դեպի կառավարման նախագահական համակարգը։ Հայաստանի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի հետ միասին հետևողական պայքար սկսեց շրջափակման վերացման և պատերազմական գործողությունների դադարեցման համար։

Պատմություն

ԼՂՀ միջազգանացում:

Արցախի Հանրապետությունը`որը  ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից պաշտոնապես չճանաչված պետություն է Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելքում։ Արցախի Հանրապետությունը ճանաչված է միայն մասամբ ճանաչված Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրյան Հանրապետությանկողմից։ Ռազմաքաղաքական և տնտեսական առումով գործնականում միացված է Հայաստանին։ Վերջինն ապահովում է Արցախի անվտանգությունը։

Արցախի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։

Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգիգրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր մասը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։

1994–2020 թվականներին Արցախի վերահսկողության տակ էին գտնվում գտնվում նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, Շահումյանի շրջանի մի մասը և նրանց շրջապատող շրջանները, որոնք հայտնի էին նաև «Արցախի անվտանգության գոտի» անվամբ։

Ներկայումս Արցախի վերահսկողության տակ է գտնվում նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մի մասը (առանց Շուշի և Հադրութ քաղաքների) և պետությունը Հայաստանին կապող Լաչինի (Բերձորի) մարդասիրական միջանցքը, որը հսկվում է ռուս խաղաղապահների կողմից։ Պետությունը ամբողջությամբ շրջապատված է Ադրբեջանով։ 

Արցախի աշխարհագրական դիրքը լեռնային է։ Ամենաբարձր կետը Գոմշասարն է՝ 3724 մետր բարձրությամբ։

Պատմական աղբյուրներում Արցախն առաջին անգամ հիշատակված է մ.թ.ա. 8-րդ դարում` Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում։ Պատմական Հայաստանի այս երկրամասում է Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծը կառուցել Տիգրանակերտ քաղաքը։ Ուշհինաշխարհյան և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններում Արցախը եղել է հայկական թագավորությունների կազմի մեջ, որպես վերջիններիս անբաժան մաս։ 5-րդ դարումԱրշակունյաց թագավորության անկումից հետո Արցախում որոշակի ընդմիջումներով պահպանվել են հայկական պետականության բեկորները մինչև 19-րդ դարի առաջին կես որպես Մելիքություններ (մանր թագավորություններ)։ Այս շրջանից ի վեր տեղաբնակները մասնակցել են օտար լծի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։

1805 թվականին Արցախը միացվեց Ռուսական կայսրությանը, իսկ Ղարաբաղի խանությունը, որպես այդպիսին, դուրս մղվեց պատմության ասպարեզից։ 1917 թվականին Լեռնային Ղարաբաղն անցավ Հայոց ազգային խորհրդին և կարճ ժամանակ անց միավորվեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետության կազմի մեջ։ Նորաստեղծ Ադրբեջաննայս տարածքների նկատմամբ հավակնություններ ուներ հենց այս ժամանակներից ի վեր, ինչի պատճառով 1918-1920 թվականներին Ղարաբաղում ընթանում են զինված բախումներ։ 1920 թվականին տարածքը խորհրդայնացվում է, իսկ 1923 թվականին միավորվում Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ մտնող ԼՂԻՄ-ի մեջ։ 1988 թվականի փետրվարին ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը դիմումով ներկայացավ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ի Հայաստանի կազմում ընդգրկվելու հարցը լուծելու համար։ Ադրբեջանական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը մերժեց արցախցիներին և սկսվեց Արցախյան շարժումը, որը վերաճեց ազգային պայքարի։ Դրան հաջորդած Արցախյան պատերազմում հայերը տարան վճռական հաղթանակ՝ ազատագրելով ոչ միայն ԼՂԻՄ-ի նախկին տարածքը, այլև Շահումյանի շրջանը և հարակից տարածքները։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվում է Արցախի անկախության հռչակագիրը։ Արցախը նախագահական հանրապետություն է։ Օրենսդիր մարմինն ազգային ժողովն է։

Պատմություն

Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին…

Առաջադրանքների փաթեթ․ 12-րդ դասարան

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝
<< Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  1. Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմները։

Հայրենական մեծ պատերազմը,  տեղի է ունեցել 1941-1945 թվականներին Խորհրդային Միության կողմից Նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների (Իտալիա, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, 1945 թվականից նաև Ճապոնիա) դեմ մղած պատերազմը, որը կազմել է Երկրորդ համաշխարհային պատերազմիմասը։ Այս եզրը հիմնականում օգտագործվում է նախկին Խորհրդային Միության երկրներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմ տեղի է ունեցել 1939թվականի  սեպտեմբերի 1- ից միջև 1945 թվականի սեպտեմբերի 2-ը:

2.Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։

Պատերազմին ընդհանուր մասնակցել են 600000 հայ: ՀԽՍՀ -ից 300000 հայ:

3.Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։

Իրենց խիզախությամբ աչքի են ընկել հայ պարտիզաններ Արամայիս Հովսեփյանը, Սերգեյ Հարությունյանը, Մկրտիչ Խոշտոյանը, «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության անդամ Գեորգի Հարությունյանը և ուրիշներ:

4.Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։

Էռնեստ (Երվանդ) Հերբերտ Դերվիշյանը, ով հայազգի ամերիկյան բանակի սպա էր, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ցուցաբերած արիության համար 1945 թվականին պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի պատվո շքանշանով:1944 թվականի Մայիսի 23-ին Սիստեռնայի մոտ ամերիկյան ջոկատն ընկել է շրջապատման մեջ։ Ամբողջ ջոկատից ողջ է մնացել միայն Դերվիշյանը։ Անընդհատ դիրքը փոխելով և հրաձգություն վարելով նա փորձել է տպավորություն ստեղծել, թե ջոկատը մարտունակ է։ Երբ զինամթերքը սպառվել է, միայն ատրճանակով զինված Դերվիշյանը անցել է թշնամու դիրքերը, խլել մեկ գնդացիր և անակնկալի բերել հակառակորդի ջոկատին։ Արդյունքում՝ մեն-մենակ գերևարել է թշնամու 45 զինվորի, խլել երեք գնդացիր և տասը ատրճանակ։

5.Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչում։

Պատերազմի ժամանակ գործած մարտական սխրանքների և անձնուրացության, զորքերի բարձրարդյունավետ կառավարման համար ԽՍՀՄ հերոսի կոչում է շնորհվել 108 հայի և Հայաստանում ծնված կամ ապրած 11 այլազգիների, ընդամենը ՝ 199 հայաստանցու:

6.Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։

Հայ ժողովրդը մեծ դեր է ու ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում : Անվիճելի է ԽՍՀՄ ժողովուրդների դերը ֆաշիզմի ջախջախման գործում: Պատերազմի հիմնական ծանրությունն ընկավ խորհրդային բանակի վրա: Հայրենական մեծ պատերազմը ԽՍՀՄ ժողովուրդներից խլեց շուրջ 27 միլիոն մարդկային կյանք և հսկայական նյութական կորուստներ: 1945 թվականի մայիսի 9 – ին Գերմանիան անձնատուր եղավ: Ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը, իսկ 1945 թվականի սեպտեմբերի 2 – ին Ճապոնիայի անձնատվությամբ (կապիտուլյացիա) ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հաղթանակների ձեռքբերման գործում իր անուրանալի ավանդն ունի հայ ժողովուրդը

7.Հայրենական մեծ պատրեազմի հերոսներից մեկի մասին գրեք տեղեկատվական նյութ։

Հունան Մկրտիչի Ավետիսյան ծնվել է 1913 թվականի հուլիսի 20-ին,  Ծավ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրությունում: Նա հայազգի խորհրդային զինվոր է, ով մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին և Արևելյան ռազմաճակատի 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում։

Հայտնի է նրանով, որ մարտի ժամանակ իր մարմնով փակել է Նացիստական Գերմանիայիմարտական կրակակետը ու զոհվել, ինչի համար հետմահու ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում։

ՀամԼԿԵՄ անդամ 1928-ից։ Ծնվել է հուլիսի 20-ին, Կապանի շրջանի Ծավ գյուղում։ Ռազմաճակատ է մեկնել 1942-ի օգոստոսին՝ 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում(Թամանյան դիվիզիա)։ Մասնակցել է Կովկասի պաշտպանությանը, Նովորոսիյսկի ազատագրմանը։ Եղել է հրաձգային դասակի հրամանատարի տեղակալ։ 1943-ի սեպտ. 16-ին այն զորամասին, որի կազմում էր Ավետիսյանի դասակը, հանձնարարվեց ճեղքել Նովորոսիյսկի մատույցները փակող Դոլգայա լեռան ֆաշիստական հենակետային ամրությունները և ճանապարհ բացել հարձակվող ստորաբաժանումների համար։ Առաջադրանքը կատարելիս Ավետիսյան, վիրավոր վիճակում, իր դասակի մարտիկներով, առաջինը բարձրացավ Դոլգայա լեռը, կրծքով փակեց թշնամու դզօտի գնդացրի հրակնատը և ապահովեց գրոհի հաջողությունը։ Այդ սխրագործության համար Ավետիսյանին շնորհվեց Սովետական Միության հերոսի կոչում։ ՍՍՀՄ զինված ուժերի մինիստրի 1949-ի ապրիլի 22-ի 30 հրամանով Ավետիսյանի անունը առհավետ գրանցվեց 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի Սևաստոպոլյան 390-րդ հրաձգային գնդի 1-ին վաշտի անձնակազմի ցուցակում։ Ավետիսյան թաղված է Նովորոսիյսկի շրջանի Վերխնի–Բականսկի բանավանի եղբայրական գերեզմանում։ Նրա հիշատակին կանգնեցված են հուշարձաններ Երևանում, Արմավիրում, Կապանում։ Ավետիսյանի անունով կոչվում են դպրոցներ, փողոցներ, կոլտնտեսային, գործարանային բրիգադներ։

Պատմություն

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ X-XIV ԴԴ-ում 

  • Ի՞նչ հայկական մշակույթը այս դարերում վերստին վերելք ապրեց, ի՞նչ դեր ուներ այս գործում Հայ Առաքելական եկեղեցին

Հայկական մշակույթը 19-րդ դարում մեծ վերելք ապրեց։ Արևելյան Հայաստանի միավորումը Ռուսաստանին ուժեղացրեց և ամրապնդեց ռուս-հայկական մշակութային կապերը։ Արևալահայերը կապված էին գերազանցապես ռուսական,իսկ արևմտահայերը՝ ֆրանսիական մշակույթի հետ։ Ճակատագրի բերումով հայ ժողովրդի մի զգալի մասը ցրված էր աշխարհով մեկ։ Հետևաբար՝ հայկական մշակույթը պահպանվում ու զարգանում էր նաև նշանավոր հայկական գաղթավայրերում։ Այս շրջանում վերջնականապես ձևավորվեցին հայ նոր գրականությունը, աշխարհաբար գրական լեզուն, հիմնվեցին կուլտուր֊կրթական բազմաթիվ ընկերություններ, զարգացման մամուլը, հրապարակախոսությունը, արվեստը, առհասարակ մշակույթը իր բազում ճյուղերով։

Հայաստանում ընդունված է պնդել, որ Հայ Առաքելական եկեղեցին հայ ժողովրդի պատմության մեջ հատուկ տեղ է զբաղեցրել: Միաժամանակ` այդ պատմական դերի էությունը դեռևս բավարար չէ ուսումնասիրված, և այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես է հայոց պատմությանը բնորոշ` քաղաքական իշխանության պարբերական պակասը հարաբերակցվել եկեղեցու ոչ տիպական ակտիվության հետ: Բացի այդ, հայ ժողովրդի ազգային նույնականության պահպանման հարցերում Հայ Առաքելական եկեղեցու վճռորոշ դերի վերաբերյալ առկա վարկածներն այնքան էլ համոզիչ չեն: Նշենք նաև, որ ազգային նույնականության բուն էությունն էլ հաճախ ծայր աստիճան հակասականորեն է գնահատվում, ինչի վկայությունն է թեկուզ եկեղեցու եւ ժողովրդի, կամ նույնիսկ` կուսակցությունների և ժողովրդի նույնացման տարածված փորձը

  • Ամփոփ ներկայացրե՛ք Հայաստանի կրթական կյանքը։ Ի՞նչպիսի դպրոցներ և համալսարաններ կայն Հայաստանում X-XIV դդ-ում։

XI-XII դդ. հայտնի էր Անիի վարդապետարանը, որտեղ գործունեություն էր ծավալել Հովհաննես Իմաստասերը: Նրա ուսուցչապետության տարիներին Անիի վարդապետարանը բազում շրջանավարտներ տվեց: Նրա սաները կրթական գործը տարածեցին Հայաստանի տարբեր վայրերում: Կիլիկյան Հայաստանի կրթական կենտրոններից մեծ հռչակ էր վայելում Սիս մայրաքաղաքի բարձր տիպի դպրոցը: Հայաստանյան վարդապետարաններից ամենանշանավորը Գլաձորի համալսարանն էր, որը 1280-ական թվականներին հիմնադրեց Ներսես Մշեցին: Համալսարանը հովանավորում էին Պռոշյան և Օրբելյան իշխանները: Եսայի Նշեցու ուսուցչապետության տարիներին այստեղ սովորելու էին գալիս հարյուրավոր երիտասարդներ: Գլաձորում դասավանդումը կատարվում էր ժամանակի եվրոպական համալսարանների մակարդակով: Երբ քաղաքական ու տնտեսական ծանր պայմանները հարկադրեցին դադարեցնել Գլաձորի համալսարանի գործունեությունը, նրա սաները տեղափոխվեցին Տաթևի համալսարան: Այստեղ դասավանդում էին նշանավոր գիտնականներ Հովնան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին: Տաթևի համալսարանը գործեց մինչև 1412թ.:

Ամփոփ ներկայացրե՛ք Հայաստանի իրավա-փիլիսոփայության ձեռքբերումները X-XIV դդ-ում։

Հայ փիլիսոփայությունը, Հին Հայաստանում առաջացած և մինչև մեր օրերը զարգացող փիլիսոփայական հայացքների, ուսմունքների, դպրոցների ամբողջություն։

Փիլիսոփայական մտածողության սաղմեր եղել են դեռևս հին հայերի և այն ժողովուրդների դիցաբանական պատկերացումներում, որոնք որոշակի զարգացում են ապրել նախնադարյանհամայնական հասարակության ծաղկման, ապա նաև դասակարգային հասարակության ձևավորման շրջանում։ Հետագայում հին հայկական կրոնի և փիլիսոփայական մտքի վրա ներգործել են մի կողմից զրադաշտականությունը, մյուս կողմից՝ հին հույների դիցաբանությունը։ Չորս տարրերի (հուր, օդ, ջուր, հող) աստվածացումը, բնության ուժերի անձնավորումն արտացոլել են տոհմային համայնական դարաշրջանի, հետագայում նաև վաղ ստրկատիրական հասարակության մարդկանց տիեզերածնական, գոյաբանական, ինչպես նաև բարոյագիտական և սոցիալական հայացքները։

  • Ամփոփ ներկայացրե՛ք Հայաստանի գրականության և արվեստի ձեռքբերումները X-XIV դդ-ում

 XIII- XIV դարերում գրականությունը որոշակի առաջընթաց է ապրում արձակի բնագավառում։ Գեղարվեստական խոսքի փայլուն նվաճումներ են հատկապես առակներն ու զրույցները։ Միաժամանակ`  XIV-դարից խորը ճգնաժամ է ապրում արձակը, մասնավորապես`  պատմագեղարվեստական: Գրականությանը նոր շունչ է հաղորդում գրատպության գյուտը (1512թ):

Ոշ միջնադարում՝  XVII—XVIII դարերում լայն ծավալ է ստանում հայատառ թուրքերեն գրականությունը, որը, ուղղված լինելով թուրքախոս հայության զանգվածներին և ունենալով ազգային — հայկական բովանդակություն ու ոգի, կազմում է հայ գրականության ինքնատիպ և անքակտելի մասը։

  XIX  դարում՝ աշխարհաբարի վերջնական հաղթանակի պայմաններում հայ գրականությունն ու արվեստը զարգանում էին ռուսական և արևմտաեվրոպական մշակույթի ազդեցության ներքո։ Մինչև XIX դ․ 40-ական թթ․ կեսերը հայ բանաստեղծներն ու մխիթարյան սաները գերազանցապես դասական հայերենով էին գրում, իսկ 50 — ական թթ․ հնչեց գրապայքարի հաղթանակի ու աշխարհաբարի քաղաքացիական իրավունքի ժամը։ Հայ գրականությունը` համաշխարհային գրականության գետ զուգահեռ թևակոխում է ռոմանտիզմի, ապա` ռեալիզմի փուլը:

 Այս ժամանակաշրջանում են ստեղծվել Ղևոնդ Ալիշանի պատմությունները, Խաչատուր Աբովյանի, Րաֆֆու, Մուրացանի (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան), Ալեքսանդր Շիրվանզադեի վեպերը, Պետրոս Դուրյանի, Սիամանթոյի (Ատոմ Յարճանյան), Դանիել Վարուժանի, Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի պոեմներն ու բանաստեղծությունները, Գաբրիել Սունդուկյանի, Հակոբ Պարոնյանի դրամաները: Հայկական ռոմանտիզմին և ռեալիզմին բնորոշ է ազգային-ազատագրական բարձր ոգին:

Պատմություն

Ազգային-քրիստոնեական մշակույթի զագացումը…

Հայոց պատմություն 10-րդ դասարան, Բաժին 4, Գլուխ I. Ազգային-քրիստոնեական մշակույթի զագացումը  էջ 210-219

  • Ինչու՞ էր կարևոր ազգային գիր ունենալը, ի՞նչ պատմական նշանակություն ունեցավ վերջինիս ստեղծումը

Արևմտյան շատ գավառներում հունարենն ու հունական կենցաղը արմատանում էին հայ ընտանիքներում։ Արքունիքում պաշտոնավարելիս և հետո Մաշտոցը կանխազգացել էր հայկական ինքնուրույն պետության մոտալուտ անկումը։ «Տեսնելով, որ հայոց թագավորության վերջը հասել է, Մեսրոպը (երկրի) խռովություններն իր համբերության նյութ դարձրեց» (Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, 1968 թ.)։

Այսպես Մաշտոցի համար հայ դպրության հրատապ ստեղծումն ուներ հետևյալ նպատակները.

  1. հայացնել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողությունները կատարել հայերեն,
  2. ստեղծել ու զարգացնել մայրենի լեզվով գրականություն,
  3. հայությունը փրկել ձուլումից, և դա ապահովել հետագայի համար,
  4. ամրացնել երկրի քաղաքականապես երկու մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում։

Մաշտոցի այս ծրագիրը ձևավորվեց Գողթնում ունեցած գործունեությունից հետո, երբ Կորյունի, «Նա մտքում դրեց ավելի հոգալ նույնպես համայն (Հայոց) աշխարհի ժողովրդին մխիթարելու մասին» (Կորյուն, Վարք Մաշտոցի, 1962 թ.) գրքում բերվում են նաև Մաշտոցի խոսքերը. «Տրտմություն է ինձ համար, և անպակաս են իմ սրտի ցավերն իմ եղբայրների և ազգակիցների համար»։

  • Ո՞վ էր Մեսրոպ Մաշտոցը, ինչպիսի՞ ճանապարհ անցավ մինչև գրերի ստեղծումը

Մեսրոպ Մաշտոցը հայկական գրի ստեղծողն է և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորողը, հայ գրության, քրիստոնեական շրջանում հայագիր դպրոցի հիմնադիրն է և հայերի առաջին ուսուցիչը, լուսավորիչը և մշակութային-հասարակական գործիչ:Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարևոր դեր է խաղացել հայ ազգային ինքնության պահպանման գործում:Նաև
Համաձայն գերակշռող գիտական տեսակետների՝ վրացերեն և աղվաներեն այբուբենների ստեղծողն է։

Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած Աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցը Աստվածաշունչը հրապարակայնորեն կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Գողթնում կատարած քարոզչությունը Մաշտոցի մեջ հաստատեց հայերեն գիր ու գրականություն ունենալու հրատապ կարևորությունը։ Կային այդ որոշումն ընդունելու նաև այլ ծանրակշիռ պատճառներ։ 387 թ. Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև երկու մասի բաժանված Հայաստանի արևելյան և արևմտյան մասում թեև պահպանվում էր հայոց թագավորությունը, բայց պարսկական ազդեցությունն օրավուր մեծանում էր։ Երկրի արևմտյան մասում, որը միացված էր Բյուզանդիային, վերացված էր հայոց թագավորությունը, եկեղեցին ենթակա էր հունական եպիսկոպոսությանը, եկեղեցու և պետական լեզուն հունարենն էր։ Հայաստանի երկու մասերի միմյանցից օտարացումը սպառնում էր երկրի և ժողովրդի ամբողջությանը, վերահաս էր դառնում հայության ձուլման վտանգը, ամբողջ երկրում դպրոցների, համալսարանների լեզուն հունարենն էր, մասամբ ասորերենը, եկեղեցականների զգալի մասը հույներ ու ասորիներ էին, հայ հոգևորականության որոշ մասը հունախոս էր։

  • Ամփոփ ներկայացրե՛ք Խորենացու «Հայոց պատմության» կառուցվածքը և ժամանակային ընդգրկվածությունը

Մովսես Խորենացու մատենագրական վաստակի թագ ու պսակը «Պատմություն Հայոց» երկն է, որը նա գրել է իշխան Սահակ Բագրատունու խնդրանքով։ Խորենացու «Հայոց պատմությունը» բաղկացած է երեք մասից, որոնք հեղինակը կոչել է գրքեր։ 

  1. «Հայոց մեծերի ծննդաբանությունը»
  2. «Միջին պատմություն մեր նախնիների»
  3. «Մեր հայրենիքի պատմության ավարտը»

Առաջին գիրքը կազմված է 32 գլխից, կրում է «Հայոց մեծերի ծննդաբանությունը» վերնագիրը և հիմնականում պանծացնում է հայոց Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ նահապետներին և Պարույր Սկայորդի, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Մեծ թագավորներին։

Երկրորդ գիրքը կոչվում է «Միջին պատմություն մեր նախնիների», կազմված է 92 գլխից և ընդգրկում է Հայաստանում Արշակունիների թագավորության շրջանի պատմությունը՝ մինչև Տրդատ Մեծի գահակալությունը, երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչվելը։

«Մեր հայրենիքի պատմության ավարտը» խորագրով վերջին գիրքը կազմված է 68 գլխից և արտացոլում է Տրդատ արքայի մահից հետո Հայաստանի քաղաքական կյանքում աստիճանաբար տեղի ունեցած անկումը՝ մինչև ազգային պետականության կորուստը, ինչպես նաև հայ գրերի գյուտը, Սահակի (439 թ) ու Մեսրոպի (440 թ) վախճանը։

Այս գրքերից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է մանր գլուխների, որոնք ունեն իրենց վերնագրերը։ «Պատմությունն», այն տեսքով, ինչպես մեզ է հասել, ավարտվում է հայտնի «Ողբ»-ով։ Սակայն Ժ դարի պատմիչ Թովմա Արծրունին վկայում է, որ Խորենացին իր «Պատմության» շարադրանքը հասցրել է մինչև Հռոմեական (Բյուզանդական) Զենոն կայսեր ժամանակը (474-475 թթ, ապա՝ 475-491 թթ), այսինքն երկն ունեցել է նաև չորրորդ մաս։

  • Ի՞նչ իրադարձություններ են նկարագրում Սեբեոս և Ղևոնդ պատմինչները

VI-VII դդ.իրադարձությունների մասին կարևոր սկզբնաղբյուր է Սեբեոս եպիսկոպոսի<<Պատմություն>>-ը:Պատմիչը մանրամասն տեղեկություններ է հաղորդում հայ-բյուզանդական և հայ-պարսկական հարաբերությունների, ինչպես նաև պարսկական-բյուզանդական հակամարտության և դրան հաջորդած Արաբական խալիֆայության նվաճումների սկզբնական ժամանակաշրջանի մասին: Սեբեոսը հատուկ ուշադրություն է հրավիրում հայ ժողովրդի ազատագրական պայքարի և հայոց ամբողջական ու անկա պետության վերականգնման`հայ քաղաքական և հոգևոր գործիչների հսկայական ջանքերի վրա:Ընդհանուր առմամբ`Սեբեոսի երկն արժեքավոր սկզբնաղբյուր է Հայաստանի և հարևան երկրների պատմության մասին:VI-VII դարերի հայ պատմիչ Մովսես Կաղանկատվացի իր <<Պատմություն Աղուանից աշխարհի>> երկում մանրամասն տեղեկություններ է հաղորդում Հայոց Արևելից կողմանց`Արցախ և Ուտիք աշխարհների, ինչպես նաև հայոց պետւթյան և Հայ առաքելական եկեղեցուն ենթակա բուն Աղվանքի քաղաքական, եկեղեցական,մշակութային և ժողովրդական գրական պատմության մասին:

Հովհան Մամիկոնյանի <<Պատմություն Տարոնի>> երկը նվիրվաց է օտար նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած պայքարին:

VII դ. պատմիչ Ղևոնդին իր<<Պատմություն>> երկում նմարագրել է հայ զողօվրդի ծանր վիճակը և հերոսական պայքարը Արաբական խալիֆայության տիրապետության դեմ:

  • Վաղմիջնադարյան նյութական հայկական մշակույթի ի՞նչ նմուշների եք ծանոթ։ Ի՞նչ է խաչքարը

Քրիստոնեության ընդունումից հետո առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը ձեռնամուխ է եղել եկեղեցական շինարարության, որն ուղեկցվում էր նաև հեթանոսական մեհյան-տաճարների ավերմամբ։ Առաջին եկեղեցիները գմբեթ չունեին. միանավ և եռանավ բազիլիկաներ էին։ Վաղ քրիստոնեական շրջանի ամենաբարձր կառույցը Երերույքի տաճարն է։ Այն լավագույնս արտահայտում է ոչ միայն հայկական, այլև ասորա-հելլենիստական ճարտարապետական ոճը, որն այդ ժամանակ տարածված էր 4-րդ դարում։ Հայաստանի բազիլիկ եկեղեցիները որոշակի ընդհանրություններ ունեն նաև Վրաստանի նույն ժամանակաշրջանի բազիլիկ եկեղեցիների հետ (Բոլնիսի սիոն, Նեկրեսի), որը արդյունք է Հայաստանի և Վրաստանի բազիլիկ եկեղեցիների վրա սիրիական ճարտարապետության ազդեցության։

Երերույքի տաճարի պատերը

Հայաստանի տարածքում միանավ և եռանավ բազիլիկները Հայաստանում հանդիպում են երկու հիմնական տարբերակներով՝ առանց արտաքին սրահների և արտաքին սրահներով։ Բազիլիկ եկեղեցիները երկարավուն շենքեր են՝ ձգված արևմուտքից-արևելք։ Եռանավ բազիլիկները ճարտարապետական ավելի բարդ հորինվածք ունեն։ Նրանցում արևմուտքից-արևելք ձգված բավականաչափ ընդարձակ աղոթասրահը 3-7 զույգ մույթերով բաժանվում է երկայնական նավերի (կողքերինը նեղ, միջինը՝ լայն)։ Միջին նավի առանցքով արևելյան կողմից տեղավորվում է կիսաշրջան խորանը (աբսիդը), որի մեկ կամ երկու կողմերին կից են ավանդատներ։ Նմանատիպ բազիլիկ եկեղեցիներ տարածված էին Փոքր Ասիայում և Հյուսիսային Միջագետքում։ Այստեղ ձևավորված արևելյան բազիլիկը տարբերվում է արևմտյանից նրանով, որ արևելյանում հեծանային ծածկը փոխարինվում է կամարայինով, կտուրի փայտածածկը՝ թաղածածկով։

Բազիլիկ եկեղեցիներից նշանավոր են Ամարասի վանքը Արցախում, Դերեկի և Սուրբ Խաչ եկեղեցիներն Այրարատում (Արագածոտն), Ընձաքարի վանքը Վասպուրականում, Սուրբ Թովմա առաքյալ եկեղեցին Սյունիքում (Նախիջևան), Թարգմանչաց վանքը Ուտիքում(Գարդման), Մշո Սուրբ Կարապետի վանքը Տուրուբերանում և այլն։ Երերույքի ու Ծիծեռնավանքի բազիլիկներում կտուրը միջին նավի վրա ավելի բարձր է կողքիններից, այսինքն ունեն «բազիլիկային կտրվածք»։ Եկեղեցիների մի մասն այժմ ավերված է, գտնվում է հարևան իսլամադավան պետությունների տարածքում։

Խաչքար

Խաչքարը, միջնադարյան հայ կերպարվեստի տեսակ է նաև ճարտարապետական մանր կոթողային ձև է, որի հիմնական բովանդակությունը կազմում է պատվանդանի (խարսխի) վրա կանգնեցված սալաձև խաչարձանը՝ ճակատով դեպի արևմուտք ուղղված։

Չնայած հեռվից նրանց պատկերը գրեթե միշտ սիմետրիկ է երևում, շատ դեպքերում մոտիկից կարելի է տեսնել, որ կողմերը իրարից տարբերվում են։ Տարածված կարծիք է, որ խաչքարերը կողմնորոշվում են ըստ աշխարհի կողմերի։

Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղմիջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ։ Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը։ Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ. այն հայերի համար փոխարինել է սրբապատկերներին։

Պատմություն

Համո Օհանջանյան

Քաղաքական, պետական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ Համո Օհանջանյանը ծնվել է Ախալքալաքում 1873 թ., սովորել է տեղի դպրոցում, ավարտել է Թիֆլիսի ռուսական վարժարանը: Ապա մեկնել է Մոսկվա`   համալսարանում բժշկական կրթոււթյուն ստանալու: Այդ շրջանում էլ կապեր է հաստատում հեղափոխականների հետ, իսկ ուսանողական ընդվզումներին մասնակցության պատճառով դուրս է մնում համալսարանից և Մոսկվայից հեռանում է Թիֆլիս: 

1897թ. հանդիպում է Օլգա Վավիլևնային, ամուսնանում են, ունենում են երկու տղա և մեկ դուստր: 1899թ. մեկնում է Շվեյցարիա`   Լոզանում բժշկական մասնագիտացման համար: 

1902-ին ավարտելով ուսումը`   վերադառնում է Թիֆլիս: 1903թ. հանդես է գալիս ժողովրդական շարժման ձևավորողներից, որն ուղղված էր ցարական իշխանության հունիսի 12-ի օրենքի դեմ, որով հայ եկեղեցական գույքը պետականացվում էր`   բռնագրավվում: 

Օհանջանյանը մասնակցում է ՀՅԴ 3-րդ և 4-րդ ընդհանուր ժողովներին, դառնում Արևելյան բյուրոյի անդամ: Կուսակցական գործունեություն է իրականացնում 1905-1907թթ. ռուսական առաջին հեղափոխության ժամանակ: Այդ ընթացքում էլ ծանոթանում է դաշնակցական Ռուբինային, ով հետագայում դառնում է կինը: 1908թ. ավելի քան 200 դաշնակցականների հետ ձերբակալվում է ցարական իշխանության կողմից, տարվում Մետեխի բանտ, ապա նաև Խարկով ու Սիբիր: Բանտարկությունից ազատվում է 1916-ին, վերադառնում Թիֆլիս, որպես բժիշկ օժանդակում հայ կամավորական գնդերին ռազմաճակատում:

Խորհրդային վարչակարգի հաստատումից հետո հայրենիքը փորձեց լքել նաև Հ.Օհանջանյանը, սակայն հայ-վրացական սահմանի վրա ձերբակալվեց: Նա և շատերը փրկվեցին 1921թ. փետրվարյան ապստամբության շնորհիվ: Ապրիլին Օհանջանյանը հեռացավ, հաստատվեց Կահիրեում: Համազասպ Օհանջանյանը նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության 1928թ. հիմնադիրներից է, առաջին նախագահը`   մինչև մահը`   1947թ.: