Հասարակագիտություն

Գեղագիտական իդեալի փոխակերպումները մարդկության պատմության ընթացքում:

Գեղեցիկի մասին պատկերացումներ մարն ունեցել է իր առաջացման վաղնջական ժամանակներից ի վեր։ Յուրացնելով միտքն ու արտահայտելով այն խոսքում՝ մարդը, ի թիվս այլ կարգի դատողությունների, արել է նաև գեղագիտական գունավորում ունեցող դատողություններ։ Գեղեցիկի ընկալումն այնպես է միահյուսված իրականության ընկալում-իմաստավորման հետ, որ անհնար է այն առանձնացնել։ Երբ մարդը տեսնում է ծառ-ծաղիկ, ամպ, ջրվեժ կամ ցանկացած այլ բնական երևույթ, ընկալելով ձևն ու շարժումը, միաժամանակ մարդը նաև գիտակցում է, որ այն, օրինակ, գեղեցիկ է կամ հաճելի, ահարկու է կամ ծիծաղելի և այլն։ Նման դատողություններն անվանում են արժեքային կամ գնահատման, քանի որ ընկալելով իրականությունը՝ մարդը ժամանակ նաև գնահատում է այն իր համար արժեքավոր լինելու տեսանկյունից։ Գեղագիտական արժեքներն այնքան խորն են արմատավորված մարդու գիտակցության մեջ, որ նույնիսկ որևէ բանի մասին գեղագիտական դատողություն չանելու դեպքում էլ մենք, հետագայում մտաբերելով անցյալում ընկալվածը կարող ենք տալ դրա գեղագիտական գնահատականը։
Հասականալի է, որ մեր հեռավոր նախնիները նույնպես չէին կարող չունենալ մարդ տեսակին բնորոշ գեղեցիկի զգացումը որը պետք է արտահայտություն գտնել նրանց ստեղծագործություններում, որոնց մի մասն է միայն հասել մեր օրեր։
Նախնադարյան գեղագիտական իդեալի մասինխոսելը բավական պայմանական կարող է լինել, քանի որ ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չկա, սակայն քարանձավների պատերին արված նկարների պահպանված արձանիկ-քանդակների շնորհիվ կարող է անել որոշ եզրակացություններ։ Հնադարյան գեղագիտական իդեալի բնորոշ է կենդանիների հանդեպ մեծ ուշադրությանը (կենդանին միաժամանակ և որսի նպատակն էր, և աստվածություն), բնությունը պատկերվում էր, որպես կանոն, կտրտված, հարվածաբար, ինչը նշանակում էր, որ իրականության միասնականություն ընկալում դեռ չկար, ավելի կարևոր էին առանձին դետալները

Հասարակագիտություն

Գեղագիտական ճաշակ և իդեալ

Գեղագիտական ճաշակ, գեղեցիկի դիրքերից արվեստի ստեղծագործությունն ու իրականությունն ընկալելու և սոցիալ-հոգեբանական գնահատական տալու մարդու հոգևոր ընդունակությունը։ Որպես գեղագիտական կատեգորիա ճաշակը, ըստ էության, կիրառվում է 17-րդ դարից։ Սկսած Ն․ Բոալոյից ճաշակի հիմնական հատկանիշներ են համարվել ճշմարտանմանությունը, բանական լինելը, հստակությունը․ Հ․ Հոմը և Ա․ Շաֆտսբհրին ճաշակին հաղորդել են նաև բարոյական իմաստ։ Ի․ Կանտը «ճաշակի անտինոմիաներում» ճաշակ ներկայացրել է որպես զգայության և բանախոհության երկընտրանք, որպես հակասություն անհատական ազատ դատողության և ճաշակի համընդհանրության միջև։ Սակայն Կանտը չկարողացավ լուծել այս անտինոմիաները։ Հեգելը ճաշակը քննարկել է հիմնականում կասված արվեստի հետ։ Սակայն գիտակցելով ճաշակի լայն բովանդակությունը՝ պնդել է, որ այն «մշակույթի ազդեցությամբ նրբացված գեղեցիկի զգացումն է։ Մարքսիստական գեղագիտությունն ընդգծում է ճաշակի հասարակական բնույթը և կախվածությունը նրա կրողի սոցիալական դրությունից, գործուն բնույթը և առարկայական պայմանավորվածությունը։ Մարքսիստական գեղագիտությունը ճաշակը դիտում է որպես կյանքի բոլոր բնագավառներում դրսևորվող պատմահասարակական մշակույթի արտահայտություն։ Ճաշակի առաջացման մեջ ելակետային գործոն է ճանաչվում արվեստը։ Բնության, մարդու և մարդկային պատմության գեղագիտական կողմի նկատմամբ ճաշակի ձևավորումը ածանցյալ է և պատմականորեն իրականացվել է արվեստի միջոցով։ Ընդհանրապես ճաշակի զարգացման պատմությունը վկայում է նրա ոլորտների ընդլայնումը։ Արվեստի մեջ գեղեցիկի ընկալումով ավելի խոր և նուրբ է ըմբռնվում նաև բնության, շրջապատի իրերի, մարդու գեղեցկությունը,։ Առօրյայում օգտագործվում է նաև «գեղարվեստական ճաշակ» հասկացությունը՝ որպես գեղագիտական ճաշակի հոմանիշ։ Այս դեպքում գեղարվեստական ճաշակը հասկացվում է որպես գեղագիտական ճաշակ, որը դրսևորվում է գեղարվեստական գործունեության ոլորտում (գեղարվեստական ստեղծագործության գնահատումը, ստեղծումը, ընկալումը)։ Գեղարվեստական ճաշակի ձևավորման վրա ազդեցություն են ունենում ինչպես անհատի սոցիալական դրությունը, այնպես էլ ժողովրդի ազգային ավանդույթները ն տեղի գեղարվեստական մշակույթի յուրահատկությունները։ Գեղագիտական ճաշակի ձևավորումը գեղագիտական դաստիարակության նպատակներից է։ Ճաշակ գործածվում է նաև սեր կամ հակում («երաժշտական ճաշակ», «գրական ճաշակ»), ինչպես և ոճ («եվրոպական ճաշակ», «18-րդ դարի ճաշակով») իմաստներով

Հասարակագիտություն

Մայիսի 2-15…Գործարար Էթիկա

Մայիսի 2-15

Թեմա՝ Գործարար Էթիկա/ էջ96-99/

  • Գրավոր ներկայացնե՛լ արդյոք համատեղելի են գործարարությունն ու բարոյականությունը և երբ բախվում են գործարար շահերն ու բարոյական նորմերը որը պետք է ընտրել առաջնայինը:

Գործարար էթիկային չտիրապետելը կամ չիմանալը հաճախ որոշակի իրավիճակներում սայթաքելու պատճառ է դառնում, խոչընդոտ հաջողակ բանակցություններ վարելու, շուկայում ընկերության և ապրանքի առաջմղման, հաջողակ  կարիերայի ստեղծման գործում: Պրոֆեսիոնալի (մասնագետի) կերպարը միանգամից չի ձևավորվում: Գործարար էթիկան` փորձառության, փորձագիտության հետ միասին շատ կարևոր դեր է խաղում այդ գործում: Մարդուն պետք է դատել ըստ նրա գործերի, պահելաձևի, գործարար միջավայրում հարաբերություններ հաստատելու ունակության:

Հագուստի համապատասխանություն

Մարդու մասին առաջին կարծիքը կազմվում է ըստ նրա արտաքին տեսքի. գործարար պիջակ, կոկիկ սանրվածք, ներդաշնակ ընտրված աքսեսուարներ: Արտաքին տեսքը խոսում է մարդու կարգավիճակի և հասարակության մեջ ունեցած դիրքի մասին, կարող է բնութագրել  նրա բնավորությունը և ներքնաշխարհը ավելի լավ, քան նրա խոսքերը այդ կանեն: Տեղեկատվություն կրում է ոչ միայն խոսքը, այլև հագուստը, սանրվածքը, զուգման պարագաները: Արտաքին տեսքի մարտահրավերը և սադրանքը հակառակվում է հանրությանը, նրա օրենքներին և բարոյական հիմքերին:

Շատ խոշոր ընկերություններում կոորպորատիվ վաճառքների գրքում ընդհանուր համազգեստի ձեռքբերման համար նշվում է առանձին հոդված: Եթե ձեռնարկությունը  կամ  կազմակերպությունը չունի անձնակազմի  արտաքին տեսքի  հետ կապված խիստ պահանջներ, ապա անհրաժեշտ է անցում կատարել գործարար աշխարհում ընդունված պահանջներին և կանոններին:

Աշխատանքային սեղանը որպես ներքնաշխարհի հայելի

Սեղանի վրա կարգուկանոնը ենթադրում է կարգուկանոն գլխում: Այս հին իմաստությունը ոսկե տառերով պետք է գրել յուրաքանչյուր գործնական սենյակի դռան վրա: Պարադիր չէ լինել հոգեբան, որպեսզի, նայելով աշխատասեղանին, հասկանալ, թե աշխատակիցներից  ով և ինչպես է աշխատում:

  1. Թղթերով հեղեղված, փոշու հաստ շերտով սեղան
  2. Կատարյալ մաքուր, առանց ավելորդ որևէ առարկայի սեղան
  3. Սիրելիների, երեխաների նկարներով, ծաղիկներով, հուշանվերներով սեղան
  4. Խիստ կարգուկանոն, թղթերի, թղթապանակների և գրքերի հավասար դասավորություն: Ամեն ինչ իր տեղում:
  5. Գործատուին առաջին հերթին պետք է հետաքրքրի, թե ինչպիսի աշխատողներ են նշված աշխատանքային սեղանների տերերը:
Հասարակագիտություն

Ազատություն և բարոյականություն

 Առանց նյութի, նյութականի, ինչ խոսք, հնարավոր չէ ապրել: Բայց դա, այդ նյութը, անհրաժեշտ է հոգին և ոչ թե մարմինն ապրեցնելու համար: Մինչդեռ մենք հիմա ավելի շատ անհանգստացած ենք մեր մարմնի բարեկեցությամբ: Սա անասելի տխուր երևույթ է և համատարած բնույթ է կրում, կա գրեթե ամենուրեք` թե՛ հասարակական և թե՛ մշակութային կյանքում:   Ազատությունն, իհարկե, լավ բան է, բայց այն կարող է ստրկացնել մարդուն: Քանի որ ազատությունը, ինչպես ամեն ինչ, իր սահմանն ունի, ուստի այն խախտելու պարագայում մենք կարող ենք հայտնվել ստրկության փաստի առջև: Այսօր ասում են, չէ՞, առանց այլևայլության բարձրաձայնում` ազատ եմ, կարող եմ սպանել, գողանալ, անբարոյական լինել, աջուձախ գռփել ու միլիոններ կուտակել: Բայց փաստը մնում է փաստ, որ նրանք ստրուկ են այդ ազատությանը, այդ տենչանքին…  Ազատությունը պետք է վերահսկվի ներքին բարոյականությամբ: Սակայն երբ այդ բարոյականությունը կորչում է, հետին պլան մղվում, ապա թվացյալ ազատությունն անբարո հասարակություն է կերտում, ինչին և այսօր, դժբախտաբար, ականատես ենք, ինչը և կատարվում է մեր օրերում: Այսինքն` հասարակությունը բարոյական անկում է ապրում:   Ինչպես դժվար չէ նաև նկատել, հասարակությունը սրընթաց գնում է դեպի անհոգության, այսպես ասած` թեթևության: Նման հոգեզրկություն եղե՞լ է, արդյոք, երբևէ… Շատ դժվարին ու ծանր ժամանակներ են պատուհասել մեզ: Վերջինը 1990-ական թվականներն էին: Բայց անգամ այդպիսի ժամանակներում մարդկանց մեջ հոգին ապրում էր, հույս կար, սպասելիքներ կային: Ամենակարևորը` կար պայքար, հայրենիքի տեսլական, երկրի, ժողովրդի բարեկեցության հեռանկար: Ի՞նչ ունենք այսօր… Ունենք նյութապաշտություն, որ եկել է փոխարինելու այն ամենին, այն դրվատելի երևույթներին, ինչի մասին ցավով ու ափսոսանքով նշեցինք:  Այո, մեր ժողովուրդը շատ ծանր ժամանակներ է ապրել և երբևէ հոգին չի կորցրել: Ապրել է հոգով: Հայոց ցեղասպանության ժամանակ հայ կանայք <<Ճառընտիր>> գիրքը մաս-մաս անելով, փրկել են վերահաս կործանումից: Գրքի, հոգևորի նկատմամբ սերն է խոսել նրանց մեջ, այդ ամենի հանդեպ պաշտամունքն է նրանց առաջնորդել, ժողովրդի լուսավոր հոգու շարունակելիության հույսը: Հիմա եթե, Աստված չանի, երկրաշարժ կամ որևէ այլ պատուհաս լինի, մարդն իր տանից ի՞նչ կտանի փրկելու համար: Պարզ է` ոչ մի գիրք չի տանի, կտանի ոսկեղեն, հարստություն, չուլուփալաս…Որպեսզի մեր հասարակական կյանքը մաքրվի, պետք է արդեն քայլեր ձեռնարկենք, ինքնաբերաբար ոչինչ չի լինի: Պետք է իսկական մշակույթը, գիրքը պատշաճ քարոզվեն, պետք է իսկական մտավորականը երևա մեր հասարակության մեջ: Ընդ որում, ամեն մեկը պիտի մտածի, թե ինքն ինչ կարող է անել իրավիճակի բարելավման, այս փոսից դուրս գալու մասին:

Հասարակագիտություն

Բարոյագիտություն առարկան և հիմնական տեսությունները։

Բարոյագիտությունը կամ էթիկան գիտություն է բարոյականության մասին։ Անձի բարոյական աշխարհում ներառված են բարությունը, ճշմարտասիրությունը, գեղեցիկի հանդեպ ձգտումը, պարտքի զգացումը, պատասխանատվությունը, իդեալները, խիղճը, արդարությունը, ազատությունը, ընկերությունը, սերը:

Էթիկան փիլիսոփայական ուսմունք է բարոյականության էության, նրա կառուցվածքի, զարգացման, գործառնությունների, օրենքների և հասարակության մեջ նրա ունեցած դերի մասին: Կարելի է ասել, որ էթիկան անձի բարոյական վարքի չափորոշիչ համակարգն է: Էթիկա տերմինը երբեմն օգտագործվում է նաև որոշակի սոցիալական խմբի բարոյական և բարոյագիտական նորմերի համակարգի նշանակման համար:

Էթիկայի հիմնական խնդիրները

  • Բարու և չարի չափանիշների հիմնախնդիրը
  • Կյանքի իմաստի և մարդու նշանակության խնդիրը
  • Արդարության հիմնախնդիրը
  • Պատշաճության հիմնախնդիրը

Էթիկական արժեքների դասակարգումը

  • Մարդկային գլխավոր արժեքները, որոնք ավելի կամ պակաս չափով մտնում են բոլոր հնացած էթիկական արժեքների մեջ (կյանքի, գիտակցության, գործունեության, տառապանքի, ուժի, կամքի ազատության, կանխատեսման, նպատակաուղղվածության արժեքը),
  • Առաքինությունները (արդարություն, իմաստություն, քաջություն, ինքնատիրապետում, սերը մերձավորի նկատմամբ, ճշմարտացիություն և անկեղծություն, հավատարմություն և նվիրվածություն, բարություն և կարեկցանք, վստահություն և հավատ, համեստություն և հնազանդություն, ուրիշների նկատմամբ վերաբերմունքի արժեքը),
  • Ավելի մասնավոր էթիկական արժեքները (սերը ամենահեռավորի նկատմամբ, սեփական հոգևոր հարստությունը ուրիշներին նվիրելու կարողությունը, անհատականության արժեքը, դեպի ուրիշի անհատականության իդեալական արժեքն ուղղված սերը):
Հասարակագիտություն

Երջանկություն…

  • Ի՞նչ է երջանկությունը – Երջանկությունմտավոր զգացմունքային վիճակ է, որը բնորոշվում է դրական կամ հաճելի էմոցիաներով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ վիճակ: Երջանկությունն այն է, երբ ժպիտով ես հիշում բոլոր այն պահերը, որոնք մնացել են անցյալում: Իմ կարծիքով երջանկությունը հենց ժպտում ես: 18-րդ դարի հայտնի Ժան-Ժակ Ռուսոն ասել է. «Երջանիկ լինելու արվեստն այն բանի գիտակցումն է, որ երջանկությունը քո ձեռքերում է»: Ես համաձայն եմ այս մտքի հետ:
  • Ինչո՞ւ մարդը պետք է ձգտի երջանկության – Մարդու կյանքի գլխավոր իմաստը կարծում եմ հենց երջանիկ լինելն է, եթե դու երջանիկ ես, ապա դու կարող ես հասնել քո երազանններին:
  • Երջանկություն և հարստություն – Ըստ իս պարտադիր չէ լինել հարուստ, որպեսզի լինել երջանիկ:

Ընթացքը`

  • Արդյո՞ք համաձայն եք, որ բոլոր երջանիկ մարդիկ իրար նման են – Ես համամիտ չեմ, այս մտքի հետ, քանի որ յուրաքանչյուր մարդ յուրովի է հասկանում և զգում երջանկությունը:
  • Արդյո՞ք երջանիկ լինելու համար մարդը միշտ պետք է ձգտել երջանկության – Երջանիկ լինելու համար մարդը պետք է ներդաշնակ լինի ինքն իր հետ, ոչ թե ձգտել երջանկության:
  • Ի՞նչ է պետք ձեզ երջանիկ լինելու համար – Ներդաշնակություն ինքս իմ հետ:
  • Ձեզ տրված է հնարավորություն երեք հարց ուղղելու մարդուն պարզելու երջանիկ է արդյոք: Որո՞նք են այդ հարցերը: 1. Սիրում եք արդյոք կյանքը: 2. Համարում եք արդյոք ձեզ երջանիկ: 3. Ով է ձեր կարծիքով երջանիկ ձեր շրջապատում:

Հասարակագիտություն

Թրաֆիքինգ

«Մարդկանց թրաֆիքինգը աշխարհի ամենից ամոթալի չարիքներից մեկն է` մարդկանց իրավունքների անողոք ոտնահարում, երբ առուծախի են ենթարկվում, վաճառվում, շահագործվում, անարգվում և կործանվում կյանքեր: Ոչ մի երկիր անձեռնմխելի չէ, և միլիոնավոր կյանքեր սպառնալիքի տակ են: Մենք պետք է միասնական դիրքորոշում որդեգրենք, լույս սփռենք հարցի վրա, արգելքի տակ պահենք թրաֆիքինգ իրականացնող անձանց և աջակցություն ցուցաբերենք տուժածներին ու խոցելի մարդկանց»: Մարդկային արարածների թրաֆիքինգը գոյություն է ունեցել դարեր շարունակ: Սա մի դաժան հանցագործություն է, որն աշխարհով մեկ անխնա շահագործում է միլիոնավոր խոցելի կանանց, երեխաների և տղամարդկանց: Նույնիսկ այսօր շատ դժվար է գնահատել խնդրի ծավալները՝ դրա ծածուկ բնույթի պատճառով: Աշխարհի գրեթե բոլոր երկրները տուժում են կա՛մ որպես ծագման, տարանցման երկիր, կա՛մ որպես նպատակակետ երկիր: Այն դարձել է համաշխարհային հանցագործ ձեռնարկություն, որը տարեկան ստեղծում է միլիարդավոր դոլարների հսկայական ապօրինի շահույթ: Մարդկանց թրաֆիքինգը սահմանվում է որպես «շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը` ուժի գործադրմամբ կամ դրա սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առեւանգմամբ, խարդախությամբ, խաբեությամբ, խոցելի վիճակի հետ կապված գերակա դիրքի չարաշահմամբ, կամ մեկ այլ անձի նկատմամբ հսկողություն իրականացնող անձի համաձայնությունը ստանալու նպատակով վճարումներ կամ օգուտներ տալու կամ ստանալու միջոցով»: Մարդկանց թրաֆիքինգի են ենթարկում, որպեսզի շահագործեն մի շարք տարբեր ոլորտներում:

Հասարակագիտություն

Բարին ու չարը

Պատասխանել հետևյալ հարցերին.

  • Երբ մարդուն համարում եք բարի, ի՞նչ հատկանիշներ եք նրան վերագրում:

Ըստ իս երբ մարդուն համարում ենք բարի, մենք նրան վերագրում ենք կամեցող, օգնող, սեփական անձը ուրիշի համար վտանգող, ուրիշի համար ցավ ապրող, ապրումակցող և հոգատարության հատկանիշները:

  • Արդյո՞ք բարին իմաստալից է դառնում, երբ կա չարը:

Կարծում եմ, որ մարդ չկա, որ չունենա մի վատ հատկանիշ: Բոլորիս մեջ էլ կա բարին և չարը: Եվ մենք պետք է կարողանանք հաղթել մեր միջի չարին և վստահ եմ, որ բարին իմաստալից կդառնա, եթե նույնիսկ չարը կա:

  • Արդյո՞ք մարդը կարող է լինել միժամանակ և բարի, և չար:

Այո, կարծում եմ, որ ցանկացած մարդ կարող է միաժամանակ լինել և չար և բարի, կախված իրավիճակից:

  • Սոկրատեսն ասում է. «Ով իմաստուն է, նա բարի է»: Համաձայն եք այս տեսակետի հետ և ինչու:

Համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ բարի լինելը հեշտ չէ և ինչքան իմաստուն լինես այդքան ավելի հեշտ կլինի բարի լինել:

Ընթերցել հետևյալ տեքստը և մեկնաբանել.

Ճանապարհով գնում էին բարին ու չարը: Նրանք հանդիպեցին երկու մարդու:
 – Եկ փորձենք, թե մեզանից ով է ավելի ուժեղ, – առաջարկեց չարը բարուն:
– Համաձայն եմ, բայց ինչպե՞ս, – պատասխանեց բարին:
– Թող այս երկու մարդիկ պայքարեն մեզ համար: Ես նրանցից մեկին կդարձնեմ հարուստ և ուժեղ, միևնույն ժամանակ՝ չար:
– Լավ, ես էլ մյուսին կդարձնեմ աղքատ ու թույլ, միևնույն ժամանակ՝ բարի:
Ասածն արված է. նույն պահին երկու մարդկանցից մեկը հայտնվեց ձիու գավակին՝ հագին շքեղ հագուստ, իսկ մյուսը վերածվեց ցնցոտիավոր, ձեռնափայտով տկար մի մարդու:

– Հեռու ճանապարհիցս, – գոռաց հարուստի կերպարանափոխված մարդը, մտրակեց մյուս մարդուն և սուրաց առաջ՝ շուտով տուն հասնելու և փողերը հաշվելու:

Աղքատի վերածված մարդը հոգոց հանեց և լուռ շարունակեց ճանապարհը:

– Ահա, տես. հիմա հասկացա՞ր, թե մեզնից ով է ավելի ուժեղ, – ուրախացավ չարը:
– Դեռ սպասիր: Քեզ մոտ ամեն ինչ հեշտ ու արագ է ստացվում, բայց տևական չի լինում: Իսկ եթե ես եմ մի բան անում, ապա դա լինում է հավերժ, – ասաց բարին:

Նրանք սկսեցին հետևել, թե հետո ինչ է լինելու:

Որոշ ժամանակ քայլելուց հետո աղքատը տեսավ, որ հարուստն ընկել էր գետնին, ձին էլ՝ նրա վրա, և նա ոչ մի կերպ չէր կարողանում ոտքի ելնել, արդեն շնչասպառ էր եղել և գրեթե խեղդվում էր: Աղքատը մոտեցավ նրան: Նա այնպես խղճաց հարուստին, որ անսպասելիորեն իր մեջ հզոր ուժ զգաց. իսկույն դեն նետեց ձեռնափայտը, կռացավ, բարձրացրեց ձիուն և օգնեց հարուստին ազատվել ծանր բեռից և ոտքի ելնել: Հարուստի աչքերն արցունքվ լցվեցին, չգիտեր, թե ինչպես երախտապարտ լինել աղքատին:

– Ես քեզ մտրակեցի, իսկ դու կյանքս փրկեցիր: Գնանք իմ տուն, մեզ հետ կապրես: Այս պահից ի վեր դու իմ եղբայրն ես:

Նրանք միասին գնացին: Չարն ասաց բարուն.

– Այդ ի՞նչ արեցիր: Խոստացար այն մարդուն թույլ դարձնել, իսկ նա կարողացավ այն ձիուն բարձրացնել: Դու խաբեցիր: Դե, ուրեմն, ես եմ հաղթել:

Իսկ բարին չվիճեց. չէ՞ որ նա չէր կարող անգամ առարկել չարին: Դրանից ի վեր բարին ու չարը երբեք միասին չեն, և եթե անգամ գնում են միևնույն ճանապարհով, ապա՝ միմիայն տարբեր ուղղություններով:

Շատ հետաքրքիր, ուսուցանող և բովանդակալից տեքստ էր, հեղինակը մեզ ցանկացավ ցույց տալ չարի և բարու կերպարները: Չարին արտահայտեց հարուստ, եսասեր և ուժեղ մադու կերպարով իսկ բարին արտահայտեց թույլի, աղքատի, տկարի և ցնցոտիներով մարդու կերպարով: Տեստը շատ բարի ավարտ ունեցավ, բայց միշտ չէ, որ չարի և բարու հանդիպումը այդպես է ավարտվում: Այս տեքստում աղքատի սիրտը շատ մեծ էր և շատ բարի այսպիսով նրա միջի բարությունը փոխանցվեց հարուստին: Բայց երբեմն իրական պատմությունները այդպիսի ավարտներ չեն ունենում, միշտ չէ, որ աղքատները կարողանում են իրենց բարությամբ փոխել մյուսներին կամ էլ միշտ չէ, որ աղքատներն բարին են լինում, քանի որ իրենց ապրած կյանքը, պայմաններն և աղքատությունը սպանում է իրենց միջի բարուն:

Հասարակագիտություն

Էգոիզմ և Ալտրուիզմ

Էգոիզմը կամ Եսասիրությունը, սեփական անձի չափազանցված ընկալումն է, եսամոլությունն է և եսակենտրոնությունը։ Եսասերն իր սեփական ցանկությունների բավարարումն ավելի կարևոր է համարում, քան այլոց կարիքները կամ հոգսերը։ Կան արդյոք մարդիկ որոնք էգոիստ չեն: Գրեթե բոլորս էլ որոշակի չափով էգոիստներ ենք, մեր արածների մեծամասնությունն անում ենք մեր շահերից ելնելով, որոշ մարդկանց հետ շփվում ենք նույնպիսի պատճառով, ձգտում ենք ամեն ինչից օգուտ քաղել Մեզ՝ սիրելիներիս համար: Այս ամենն առաջանում է հիմնականում ենթագիտակցորեն, ինտուիտիվ, մեր գոյությունը պահպանելու համար, և միգուցե մեզնից շատերն ասեն, որ նրանց մեջ էգոիզմ չկա, որ իրենց մասին գրեթե չեն մտածում, բայց հավաստիացնում եմ, նման մարդիկ, ցավոք, շատ քիչ են: Էգոիզմի ինչ-որ տոկոս բնորոշ է համարյա բոլոր մարդկանց, դա մեզնից գրեթե կախված չէ ու հիմնականում աննշան է: Սակայն լինում են այնպիսի էգոիստ մարդիկ, որոնք իրենցից բացի ուրիշ ոչ մեկի մասին չեն մտածում և իրենց լավ լինելու, իրենց հաճույք պատճառելու համար կարող են ցավ պատճառել նույնիսկ իրենց հարազատ մարդկանց: Էգոիստ մարդիկ հակված չեն իրենցից բացի որևէ մեկին սիրել, քանի որ սեփական անձից բարձր որևէ մեկին դասել չեն կարող: Երբեմն այդ էգոիստությունը դառնում է հիվանդագին: Իմ կարծիքով էգոիզմի վտանգը ոչ թե այն է, որ մարդն ինքն իրեն սիրում է, այլ այն որ անհրաժեշտից ավելի շատ է սիրում: Եթե չգնահատես ինքդ քեզ, ապա շրջապատն էլ չի գնահատի: Սակայն էգոիստի խնդիրը կայանում է հենց նրանում, որ նա տառապում է կեղծ ինքնագնահատականով: Շաշ եմ ուզում հասկանալ, թե ո՞նց են կարողանում մարդիկ լինել էգոիստներ ու բավարարվել միայն սեփական անձով և արդյո՞ք կան որևէ միջոցներ էգոիզմից ազատվելու համար

Այլասիրություն (ալտրուիզմaltruism), հոգատարություն այլ անձանց բարեկեցության կամ շահերի մասին։ Եսասիրության հետ հասարակ հակադրությունը բացահայտում է այլասիրության ըմբռնման որոշ տարբերություններ՝ կապված հակվածության, նկատառումների և վարվելակերպի հետ։ Այլասերը կարող է ուրիշներին օգուտ տալու նպատակ ունենալ, սակայն այդ նպատակն իրականացնելիս չհասնել հաջողության։ Այլասիրությունը երբեմն հասկանում են որպես ավելի մեծ հոգատարություն որոշների, քան սեփական անձի նկատմամբ, իսկ երբեմն՝ հավասար ուշադրություն սեփական անձին և այլոց։ Քանի որ «ուրիշները» սովորաբար ավելի շատ են, քան որոշում կայացնողը, այս տարբերակումը գործնական նշանակություն չունի, սակայն կարող է կարևոր լինել երկու անձի առկայության դեպքում։ Խաղի տեսության վրա հիմնված քննարկումներում հակադրվում են փոխադարձ այլասիրությունը և համընդհանուր այլասիրությունը։ Փոխադարձ այլասերը ուրիշի հանդեպ նույն վարքագիծն ունի, ինչ նա ունի, կամ ակնկալում է, որ կունենա իր հանդեպ։ Համընդհանուր այլասիրությունը, որ հաճախ համարվում է քրիստոնեության հիմնական բարոյական պահանջը, անվերապահ է։ Հասարակական կենսաբանության կիրառությունները ցույց են տալիս, որ անհատների և խմբերի գոյատևման հնարավորությունները կախված են ոչ միայն եսասիրության և այլասիրության ազդեցության ոլորտներից, այլև խնդրո առարկա այլասիրության տեսակից։