Ուսումնական ճամփորդություն · Ուսումնական ճամփորթույուններ

Դեպի աշնանային Աշտարակ…

Մի պայծառ արավոտ հոկտեմբերի 15-ին մեր սիրելի կազմակերպչի և խմբի հետ ուղևորվեցինք դեպի Աշտարակ` քայլքի: Մեկնարկը տեղի ունեցավ Ներսես Աշտարակեցու հրապարակից: Ուղևորվեցինք դեպի Քասախ գետը, ճոճվող կամուրջ  և սբ. Մարինե եկեղեցի, ամենահիշարժանը ինձ համար ,ճոճվող կամուրջն էր: Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու «ափերը»` Հին և Նոր Խնձորեսկները, որտեղից երևում են Խնձորեսկի չորս եկեղեցիները և «Ինը մանուկի» աղբյուրը։ Կամրջից բացվում է տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Անապատ եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը։ Կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մ, քաշը՝ 14 տոննա և կամուրճն անցնելիս պետք է միաչափ չքայլել,քանի որ կամուրճը դրանիծ կարող էր պոկվել: Ես իրականում մինչ այս ճոճվող կամրջում չէի եղել և կարող եմ ասել, որ այն ափշեցուցիչ էր: Այն ուներ անկրկնելի տեսարանը, բնությունը ուղղակի հարշք էր, կամրջի վրայով քայլելիս ձգում էինչ թե ինչպես էր շարժվում այն և ապրումներն ուղղակի աննկարագրելի էին: Այնուհետև շարժվեցինք դեպի  սբ. Մարինե եկեղեցի կառուցվել է 1281 թվականին դարչնագույն սրբատաշ տուֆից, իսկ 1838 թվականին կառուցվել է զանգակատունը։ Ներքուստ այն խաչաձև կենտրոնագմբեթ է, իսկ արտաքուստ՝ ուղղանկյուն։ Եկեղեցու թմբուկը ներսից կլորաձև է, դրսից՝ տասանիստ։ Հարավային ճակատին պահպանվել է արևային ժամացույցը։ Սուրբ Մարիանեն աչքի է ընկնում իր սլացիկ համաչափություններով, թմբուկի շքեղությամբ և սլացիկ գմբեթով։ Եկեղեցում շրջեցինք, զրույց ունեցանք այնտեղի քահաննաերից մեկի հետ, մեզ հետաքրքրող հարցերի պատասխանեերը ստացանք և շարունակեցինք մեր քայլքը մի լավ ուսումասիրելով Աշտարակը և այնտեղի բնակիչների այգիները ի դեպ այնտեղի բնակիչներից ոմանք մեզ հյուրասիրեցին իրեն այգում աճող մրգերից, և այդպես հետաքրքիր, հագեցած և սպասումերով լի օրը ավարտվեց և մենք վերադարձանք հետ Երևան:

Ուսումնական ճամփորդություն

Դեպի Գեղարոտի ջրվեժ…

Անիվները գլովում,շարժվում էին դեպի հրաշալի, գեղեցիկ, չքնաղատեսիլ մի ջրվեժ…Այո Գեղարոտի ջրվեժ: Բնության հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած գյուղից 11 կմ հյուսիս-արևմուտք։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Ճանապարհը անցավ շատ հեշտ, դյուրին, լի արկածներով: Հասանք Արագածոտնի մարզի Արագած գյուղ, այնտեղ մեզ հյուրընկալեց մի հիասքանչ ընտանիք, մեզ հյուրասիրեցին, ջուր տվեցինք, իրենք այգուց թույլ տվեցինք, որպեսզի մենք հավաքենք սալոր, հիացանք նրանց գեղեցիկ այգով, նրանք ունեին հավիկներ, և երրեք հորթ: Անուհետև հանգստանալուց հետո մենք, շարժվեցինք դեպի ջրվեժ:

Կարծում էի ամենասպասված, ամենահավես և ամենահետաքրքրաշարժը լինելու էր հենց Գեղարոտի ջրվեժը… Սակայն դուք դեռ չգիտեք, թե ինչպես ենք մենք հասել այնտեղ… բեռնատարով, մենք բեռնատարով պիտի շուրջ 11 կմ գնայինք, որպեսզի հասնեինք ջրվեժ: Սկզբում մենք շատ վախեցած, բայց միաժամանակ նաև շատ սպասումներով լի էինք: Քանի որ ճանապարհը շատ քարքարոտ էր, մենք կարծես իսկական ատրակցիոն նստած լինեինք: Մենք հասանք ջրվեժ, այնտեղ արդեն ոտքի ճանապարհ էր, այդ պատճառով մենք մի փոքր հանգստացանք, ընդմիջեցինք, և ճանապարհը սկսեցինք: Ճիշտ է, ցավոք ես չկարողացա մինչև ջրվեժ բարձրանալ, քանի որ անսպասելի ինձ վատ զգացի, սակայն կարողացա տեսել ջրվեժը, այն շատ հեռու չէր, գեղեցիկ է ինչպես պճնված գեղեցկուհին, այն կարծես համեստ վհպարտություն լիներ: Այդ գեղեցկությամբ կարելի էր երկար զմայլվել, ցավոք ժամանակը քիչ էր: Սակայն գեղեցիկ նկարներ ունենցանք, որոնք հետո կդառնան հետաքրքիր ու գեղեցիկ հիշողություն մեր դպրոցական խենթ ու հավես օրերից: Եվ ահա պահն է հրաժեշտի… հրաժեշտ տվեցինք Գեղարոտի ջրվեժին, մեր Գեղարոտի ջրվեժին, ասում եմ մեր, քանի որ այն արդեն մեր մտքում է, մեր հիշողություններում, դրա համար էլ արդեն մերն է: Մեր հիշողույունները միշտ մեզ հետ են: Վերադառցանք տուն շատ հոգնած, բայց լի տպավորություններով, որոնք երկար ժամանակ թույլ չէր տալիս նույնիսկ քնել: Յուրաքանչյուր ճամփորդություն մեր մեջ մի բան փոխում է, մենք աշխարհին ուրիշ աչքերով ենք նայում: Շնորհակալ եմ քեզ բնություն դու մեզ ստիպում ես կատարելագործվել ու լինել ավելի լավը:

Ուսումնական ճամփորդություն

Դուրմե-Գուրմե շոկոլադե տուն

Հունվարի 16-ին մենք ընկեր Դիանայի, ով մեր պարսկերենի ուսուցչուհին է, և ընկեր Ռինայի՝ վրացերենի ուսուցչուհու հետ գնացինք Աշտարակ քաղաք՝ հայրենագիտական ճամփորդության: Մեր նպատակն էր տեսնել հին Աշտարակ քաղաքը, հին տները, ճարտարապետական կառույցները, եկեղեցիները:
Նախ մենք այցելեցինք Դուրմե-Գուրմե շոկոլադի տուն: Դուրմե-Գուրմեն գտնվում էր Աշտարակ քաղաքում: Սկզբում հեռուստացույցով դիտեցինք շոկոլոդի պատմությունը: Այնուհետև այնտեղ կար կարմիր կոճակ, սեղմեցինք և սպասեցինք, որպեսզի մեզ համար բերեն շոկոլադներ համտեսի համար: Սկզբում բերեցին սովորական շոկոլադ: Այնուհետև բերեցին լցոնված շոկոլադներ, երկուսն էլ շատ համեղ էին, և ասեմ, որ դրանք թարմ պատրաստված շոկոլադներ էին: Այնտեղ կար մի պանուհան, որտեղից տեսնում էինք, թե ինչպես են պատրաստում շոկոլադը, փաթեթավորում: Մեզ բերեցին շոկոլադներ, որպեսզի մենք մեզ համար փաթեթավորենք դրանք և մեզ հետ տանենք: Փաթեթավորելուց հետ մենք դուրս եկանք, իսկ տղաները դրսում զինված կանգնած էին, որպեսզի մեզ ձնագնդիկներով հարվածեին: Մի փոքր ձնագնդիկ խաղացինք և գնացինք դեպի 7-րդ դարում կառուցված Կարմրավոր եկեղեցի: Եկեղիցի մտանք, ծանոթացանք եկեղեցու պատմությանը, նկարվեցինք: Չնայած ձյունը շաատ քիչ էր, այնուամենայնիվ մենք նորից խաղացինք ձնագնդիկ:
Այնուհետև ուղևորվեցինք դեպի կամուրջ, տեսանք Քասախ գետը:
Մենք հիասքանչ օր անցկացրինք ու գիտելիքներ ձեռք բերեցինք շոկոլադի և Աշտարակ քաղաքի մասին: Շնարհակալ եմ ընկեր Դիանային և ընկեր Ռինային այսպիսի հետաքրքիր և զվարճալից ճամփորդություն կազմակերպելու համար:

Ուսումնական ճամփորդություն

Առաջին ուսումնական օրը Միջին դպրոցում

Այսօր ես գնացի միջին դպրոց, որպեսզի ծանոթանամ ուսուցիչներիս հետ: Բոլորս հավաքվեցինք ընկեր Մարալի մոտ, որպեսզի նրա հետ իջնենք մարմարիա սրահ և այնտեղ անցկացրինք ընդանուր պարապմունքը: Պարապմունքից հետո մենք գնացինք մաթեմաթիկայի դասասենյակ և ընկեր Սյուզիի հետ մաթեմաթիկական խնդիրներ լուծեցինք: Դրանից հետո գնացինք սեղանի թենիս խաղալու: Իսկ հետո մի փոքր ընդմիջումից հետո ծանոթացանք և զրուցեցինքմեր նոր ուսուցչուհու հետ`ընկեր Լուսինեի հետ: Մենք հետաքրքիր օր անցկացրեցինք դպրոցում:

Ուսումնական ճամփորդություն

Իմ Միջին դպրոցը

14067466_1096007083803044_6278219579624709517_n

Երկար ամառային արձակուրդից հետո այսօր վերջապես գնացի միջին դպրոց: Երբ նոր էի ավարտել 5-րդ դասարանը, տխրել էի, որ տեղափոխվելու եմ այլ դպրոց, սակայն երբ այցելեցի միջին դպրոց, հասկացա, որ այնտեղ ինձ ավելի հետաքրքիր ուսումնական տարի է սպասվում: Այնտեղ ես ծանոթացա Ընկեր Մարալի հետ: Նա շատ հաճելի անձնավորություն էր թվում: Ես հանդիպեցի նաև իմ դասընկերներին: Սկզբում մենք հավաքվեցինք մի սեղանի շուրջ, զրուցեցինք մեր նախասիրությունների մասին, մեր ակընկալիքների մասին, Միջին դպրոցի մասին, նայեցինք մեր բլոգները, շրջեցինք Միջին դպրոցով, գնացինք տեսնելու մեր դասասենյակները: Դրանք շատ ընդարձակ էին և հարմարավետ: Ինձ շատ դուր եկան: Հետո մենք  գնացինք հեծանվաակումբ, որպեսզի հեծանիվներով գնանք լողավազան: Լողավազանում լողացինք, լողի մրցույթ կազմակերպեցինք: Հետո հեծանիվներով վերադարձանք միջին դպրոց: Վերջում բրուտանոցից վերցրեցինք փոցխերը, իջանք ներքին բակ և մշակեցինք այգին: Մենք բաժանվեցինք խմբերի և աշխատում էինք տարբեր մասերում: Ես, Նարեյի և Սամվելի հետ մաքրում էի ներքին բակի կլոր ծաղկանոցի չորացած խոտերն ու մոլախոտերը: Երբ պետք է բաժանվեինք, ընկեր Մարալը մեզ ասաց, որ մեր բլոգներում պատմենք մեր տպավորությունների մասին:  Ես շատ լավ ժամանակ անցկացրի:  Անհամբեր սպասում եմ հաջորդ հանդիպմանը: