Բնագիտություն

Սնկերի կառուցվածքը, թունավոր և ուտելի սնկերի տեսակները

Սնկերը կորիզավոր օրգանիզմների ինքնուրույն թագավորություն են: Սնկերը քլորոֆիլազուրկ օրգանիզմներ են, սնվում են պատրաստի օրգանական նյութերով, այսինքն հետերոտրոֆ են: Հանդիպում են ամենուրեք՝ օդում, հողում, ջրում և կենդանի օրգանիզմներում: Սնկերը նման են և կենդանիներին, և բույսերին: Հանդիպում են բազմաբջիջ խոշոր պտղամարմին ունեցող սնկատեսակներ, որոնք սովորաբար կոչվում են գլխարկավոր սնկեր:

Գլխավոր սունկը ունի սնկամարմին և պտղամարմին: Սնկամարմինը կազմված է բարակ, անգույն, բազմաբջիջ թելիկներից՝ հիֆերից, և տարածված է հիմնանյութի (հող, բնափայտ, փռոցաշերտ և այլն) մեջ: Սնկամարմնի վրա առաջանում է պտղամարմինը: Այն սնկի տեսանելի տեսանելի մասն է, բաժանվում է ոտիկի և  գլխարկի:

Գլխարկավոր սնկերի գլխարկի ստորին մասը լինում է խողովակաձև կամ թիթեղաձև: Խողովակաձև սնկերից են սպիտակ սունկը, յուղասունկը, կեչասունկը և այլն: Թիթեղաձև սնկերի շարկին են պատականում: Հայաստանում լայնորեն տարածված են շամպինիոնը, շեկլիկը, կոճղասունկը, ականջասունկը, ճանճասպանը և այլն:

Բնության մեջ սնկերը մասնակցում են հումուսի առաջացմանը, նպաստում հողի բերրիության բարձրացմանը: Կան առանձին ծառատեսակների տակ աճող սնկեր, որոնց սնկամարմինները և ծառերի արմատները միահյուսվում են: Սնկամարմինը հողից կլանում է ջուր և ջրում լուծված հանքային աղեր՝ փոխանցելով դրանք ծառերի արմատներին և ծառերի արմատներից ստանում պատրաստի օրգանական նյութեր:

Գլխավոր սնկերի մեջ կան տեսակներ, որոնք հնուց ի վեր օգտագործվում են որպես սննդամթերք: Հայաստանում տարածված են 300 տեսակ ուտելի սնկեր, սակայն բնակչության կողմից հիմնականում օգտագործվում են մոտավորապես 15 տեսակներ:

Կան սնկեր որոնք թունավոր են, և ուտելու համար պիտանի չեն: Հայաստանում հանդիպում են թունավոր սնկերի հետևյալ տեսակները՝ դժգույն, գարժասունկ, կարմիր ճանճասպան, կեղծ կոճղասունկ և այլն:

Որոշ ուտելի և թունավոր սնկեր արտաքնապես նման են: Անհրաժեշտ է դրանք իրարից տարբերել: Սնկերից առաջացած թունավորումները կարող են ավարտվել շատ ծանր հետևանքով: Թունավորումներից խուսափելու համար ցանկալի է սնկեր գնել շուկաներից կամ խանութներից, և իհարկե առավելությունը տալ արհեստական աճեցրած սնկերին:

Բնագիտություն

Մենք ծաղիկ ենք աճեցնում

Բնագիտության դասաժամին 6-1 դասարանը ծաղիկներ բերեցին հիմնական դպրոցից մեր դպրոց:  Մեր տղաները մեծամասնությունը պարկից հողը լցրեցին ծաղկամանի մեջ իսկ մնացած տղաներն էլ մեզ ծաղիկ տնկեցին: Իսկ աղջիկների կեսն էլ ջրում  էին ծաղիկները և նկարում էին մեզ:

Բնագիտություն

Ջերմային երևույթների աղբյուրները

Ամեն մարմին իր հերթին տալիս է, որոշակի չափով ջերմություն դա նաև կարելի է անվանել ջերմային էներգիա:Արեգակը նույնպես շատ ջերմություն է տալիս կարելի է ասել նա գլխավոր աղբյուրն է ջերմության:Մարդը իր կյանքը առանց ջերմության չի կարող ապրել:Հենց այդ պատճառով մարդը իր կյանքում օգտագործում է տարբեր նյութեր, որպեսզի ջերմության ստանա օրինակ`նավթ, գազ, փայտ և այլն:Այս ամեն ինչը օգնում է մարդուն տաքանալ և ջերմություն ստանալ, բայց այս ամեն ինչից ոչ միայն օգուտ է լինում այլ նաև վնաս:Նա արտադրում է մոխիր, մուր, որը նաև ախտոտում է մեր օդը:

Բնագիտություն

Կայծակ

download

Երկրագնդի վրա ամենահաճախ կայծակները տեղի են ունենում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքի լեռներում գտնվող փոքրիկ Կիֆուկա գյուղի մոտ։ Մեկ քառակուսի կիլոմետր տարածքի վրա տարեկան տեղի է ունենում կայծակի 158 բռնկում։ Կայծակները հաճախակի են նաև Վենեսուելայում, Սինգապուրում, Բրազիլիայի հյուսիսում և Կենտրոնական Ֆլորիդայում։ Կայծակները լինում են գծային, գնդային և օղաձև։ Ավելի հաճախ հանդիպում է գծային կայծակ, որի երկարությունը հասնում է մի քանի կմ-ի, տևողությունը՝ 10-4 վրկ-ի, հոսանքի ուժը՝ 100 կԱ-ի։ Գնդային կայծակի բնույթը դեռևս բացահայտված չէ։ Կայծակի ավերիչ հետևանքներից պաշտպանվելու համար կիրառվում են շանթարգելներ։Կայծակներն առաջանում են լիցքավորված մասնիկների կուտակման տեղերում։ Կայծակի փոխադրած լիցքերի հավաքումը կատարվում է վարկյանի հազարերորդական մասերի ընթացքում, մի քանի կմ3  տարածությունում գտնվող իրարից լավ մեկուսացված միլիարդավոր մասնիկներից։ Կայծակի առաջացման համար անհրաժեշտ է, որ ամպի համեմատաբար փոքր ծավալի մեջ ձևավորվի էլեկտրական պարպում սկսելու համար անհրաժեշտ լարում (≈1ՄՎ/մ) ունեցող էլեկտրական դաշտ, իսկ ամպի նշանակալի մասում լինի սկսված պարպմանն աջակցելու համար անհրաժեշտ միջին լարումով (≈0.1-0.2 ՄՎ/մ) դաշտ։ Կայծակի միջոցով ամպի էլեկտրական էներգիան վերափոխվում է ջերմային, լուսային և ձայնային էներգիաների։ Ձայնային էներգիայի անջատումն արտահայտվում է ամպրոպի ձևով։ Կայծակի էլեկտրական բնույթը բացահայտել է ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինը, որի գաղափարների հիման վրա փորձեր են կատարել ամպրոպաբեր ամպից էլեկտրականություն ստանալու ուղղությամբ։ Ամպրոպաբեր ամպի տարբեր մասերն ունենում են տարանուն լիցքեր։ Առավել հաճախ ամպի ստորին մասը լիցքավորված է լինում բացասական, վերևինը՝ դրական լիցքով։ Տարանուն լիցք ունեցող մասերով միմյանց մոտենալիս, ամպերի միջև Կայծակ է առաջանում։

Բնագիտություն

Վառելանյութեր

Գազի շատ պաշար ունեցող երկրեր

1.Իրան

2.Ռուսաստանի Դաշնություն

3.Քաթար

4.Թուրքմենստան

5.ԱՄՆ 

6.Սաուդյան Արաբիա

7.Արաբական Միացյալ Էմիրություններ

8.Վենեսուելա 

9.Նիգերիա

10.Ալժիր

 

Ածուխ

images

Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում՝ հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով։ Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր։ Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ։ Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ։ Տարիների ընթացքում միկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել է տորֆ։ Վերջինս ծածկվել է գետերով հարթավայրեր բերվող տիղմով և ավազով։

 

Փայտ

dsex-ev-ahnidzor3

Մարդը բնափայտն օգտագործում է հազարամյակներ շարունակ՝ տարբեր նպատակներով, առաջին հերթին որպես վառելիք, ինչպես նաև որպես շինանյութ։ Օգտագործվել է գործիքների, զենքերի, կահույքի, թառի, թղթի և կացարանների պատրաստման համար։

Ծառերի շատ տեսակների բնում աճման ընթացքում՝ ջերմաստիճանի և խոնավության սեզոնային տատանումների պատճառով առաջանում են տարեկան օղակներ։ Դենդրոքրոնոլոգիայի մեթոդներով ծառերի կտրվածքի ուսումնասիրությունը թույլ է տալիս ճշգրիտ որոշել ծառի աճման ճշգրիտ վայրը, այն ծառը, որից ստացել են այս կամ այն կահույքը կամ կառույցը։ Տարեկան օղակների միջև եղած հեռավորության տարեկան փոփոխությունների ուսումնասիրությունը և նրանցում տարբեր տարրերի իզոտոպերի առկայությունը թույլ է տալիս պատկերացում կազմել հնագույն ժամանակներում կլիմայի և մթնոլորտի վիճակի մասին

 

Բենզին

benzin_zam-300x166

Բենզին, նավթի վերամշակման արգասիք։ Բնորոշ հոտով, թափանցիկ, դյուրավառ հեղուկ է։ Մաքուր բենզինը հաճախ օգտագործում են ճարպաբծերի, յուղաներկերի, ստեարինի, պարաֆինի, մոմի հետքերի հեռացման, ինչպես նաև հրահանների լցավորման համար։Բենզինից օգտվելիս արգելվում է մոտակայքում կրակ վառել։ Բռնկված բենզինը չի կարելի հանգցնել ջրով․ այն պետք է ծածկել հաստ կտորով։ Բենզինի գոլորշիներ պարունակող սենյակում տևականորեն գտնվելը վնասակար է մարդու համար, ուստի բենզին գործածելուց հետո անհրաժեշտ է սենյակը լավ օդափոխել։

Բնագիտություն

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Ֆիզիկական երևույթներ- ֆիզիկական երևույթների ժամանակ տվյալ մարմինը չի փոխարկվում այլ նյութի:

Քիմիական երևույթներ- Քիմիական երևույթների ժամանակ նյութը փոխարկվում է մեկ այլ նյութի:

Օր.

  1. Սառույցի հալվելը, ջրի գոլորշիացումը, ապակու կոտրվելը, կավճի մանրանալը:
  2. Փայտի վառվելը, երկաթի ժանգոտելը, կաթի թթվելը:
  3. Քիմիական- բենզինի այրվելը, ֆիզիկական-եղյամի առաջումը, քիմիական-կաթի թթվելը, ֆիզիկական -ջրի եռալը, ֆիզիկական-հայելու փշրվելը:
  4. ոչ մեկը
  5. 2, 3, 4

 

 

Բնագիտություն

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսր հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսր տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածր: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատներր լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերեները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասր ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը ես բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմր բույսի օրգաններն են:

Բույսն անրնդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի րնթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երեույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերր մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:Բույսր հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսր տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածր: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:Բույսն անրնդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի րնթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:
  5. Դիտարկհք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Ցորենի արմատի զանգվածը շատ ավելի մեծ է իր վերգետնյա մասից: Ինչո՞ւ: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են:
  6. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:Բույսերր մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
Ուսումնական ճամփորթույուններ · Բնագիտություն

Հարցեր և առաջադրանքներ

Հարցեր և առաջադրանքներ
  1. Կենդանի օրգանիզմներին բնորոշ ի՞նչ ընդհանուր հատկություններ և հատկանիշներ կան: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:
  1. Ինչո՞ւմն է շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը:Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կեն­դանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր:
  2. Ի՞նչ է էկոլոգիան:Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսուսնասիրում է էկոլոգիան (հունարեն օյկոս բառր նշանակում է տուն կամ կացարան):
  3. Կարո՞ղ եք առաջարկել բույսերի կամ կենդանիների վրա միջա­վայրի պայմանների ազդեցության օրինակներ:
Բնագիտություն

Լրացնել բաց թողնված բառերը՝

 

  • Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքիև բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝  Կույտավոր(առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):
  • Մթնոլորտի շերտերն են Վերնոլորտ, Ներքնոլորտ, արտաքիհն ոլորտ։ Մենք ապրում և ստեղծագործում ենք ներքնոլորտում շերտում։
  • Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտի ճնշում։ Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի):
  • Տարբերում են քամու հետեյալ տեսակ ները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ :Իրեն ուղղությունը չի փոխում ————-ը։
  • Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում ենմառախուղ և ամպ:

Share this:

 

Բնագիտություն

Oրգանիզմի համար 10 ամենավնասակար արտադրանքները:Առողջ ապրելակերպ:

 

13812409031. Չիպսեր: Ինքնին կարտոֆիլը չի համարվում օգտակար `ինչպիսի եղանակով էլ, որ պատրաստված լինի, իսկ չիպս պատրաստելուց օգտագործվում է այնպիսի նյութեր, որոնք մարդու մոտ առաջացնում են քաղցկեղ:

2. Գազավորված ըմպելիքներ: Գազավորված ըմպելիքի ոչ միայն քիմիական գույն է վնաս, այլ նաև պղպջակները: Ամենավտանգավորը համարվում է Կոկա-Կոլան, բայց կա նույնիսկ սրանից վտանգավորը դա Կոկա-կոլա Լայթն է քանի, որ իր մեջ պարունակում է շաքարի փոխարինիչ, որը շատ ավելի վատ է, քան սովորական Կոկա-Կոլան:

3. Fast-food (արագ սնունդ) միանգամայն ակնհայտ է, որ ցուցակից ամենավնասակար կերակուրը սա է: Եկեք փորձենք թվարկել արագ սնունդի առավելությունները, բացի արագությունից դրանք չկան: Ձեր քաղցը արագ բավարարելու համար դուք կարող եք ուտել նմանատիպ սենդվիչ ` պանրով, բանջարեղեններով, բայց դրանում չլինեն սոուսներ:

4. Մայոնեզ: Խոսքը գնում է խանութի մայոնեզների մասին: Եթե մի քանի օր շարունակ օգտագործեք մայոնեզ, մի քանի օրից անմիջապես կզգաք քաշի ավելացում, սա նաև վերաբերվում է կետչուպին: Սրանք կարելի է փոխարինել ցածր յուղայնությամբ թթվասերով և այդպիսով դուք կլինեք և առողջ և նիհար:

5. Աղ և շաքար: Ինչպես գիտենք և աղը և շաքարը կոչվում են <<սպիտակ մահ>>: Աղը վերացնում է ջուրը օրգանիզմից: Իսկ շաքարը նիհարողների համար 1 թշնամին է :Ճիշտ է հնարավոր չէ ընդհանրապես չօգտագործել, սակայն աղը կարող են քչացնել, իսկ շաքարը փոխարինել մեղրով:

6. Ալկոհոլային խմիչք: Նույնիսկ շաբաթը մեկ անգամ օգտագործումը համարվում է հարբեցողություն: Ամենավնասակարը դա գարեջուրն է, որը գիրացնում է և առավել ևս ազդում է մարդու առողջության վրա:

7. Երշիկ,ապխտած միս,նրբերշիկ: Ով իմանա ինչպես է պատրաստվում և ինչ մսից է պատրաստվում նրբերշիկը: Ապխտած երշիկ պատրաստելու համար հարկավոր է երկար ժամանակ, բնական է, որ օգտակար տարրերը ժամանակի ընթացքում վերանում են: Իսկ եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ երշիկների համը և հոտը Ձեզ ծանոթ համեմունքների հոտ չէ, այսինքն արհեստական է:

8. Տապակա: Տապական իր մեջ պարունակում է շատ մեծ քանակությամբ խոլեսթերին և կալորիա, որը ծանրաբեռնում է սրտի աշխատանքը: Կարող եք տապակել շատ թույլ:

9. Քաղցրավենիք: Մարմելադը, ժելեները չեն մտնում այս դասի մեջ, սակայն սրանք ավելի վտանգավոր են, քան մի կտոր տորթը: Այդ պատճառով փորձեք ուտել չիր, մեղր, դառը շոկոլադ:

10. Սպիտակ հաց: Հացը ինքնին այդքան էլ օգտակար չէ, կապ չունի ինչպիսի ալյուր է օգտագործված: Շատ ավելի լավ կլինի ուտել ամբողջովին մաքուր ցորենից պատրաստված ալյուրի հացը, որից կարող եք պատրաստել դուք ինքներդ