Բնագիտություն 2016-2017 ուսումնական տարի

Օրգանիզմների բազմացումը

Անսեռ բազմացում, բազմացման եղանակներ, որոնք իրականանում են առանց սեռական պրոցեսի՝ բեղմնավորության։ Անսեռ բազմացումը բնորոշ է բուսական և կենդանական միաբջիջ ու բազմաբջիջ օրգանիզմներին։
Անսեռ բազմացման հիմնական ձևերն են կիսումը, բողբոջումը, սպորագոյացումը վեգետատիվ բազմացումը են։ Որոշ կենսաբաններ անսեռ են համարում միայն սպորներով բազմացումը, երբ նոր օրգանիզմն առաջանում է միայն մեկ՝ մյուսի հետ չձուլվող սպորից (որով և տարբերվում է սեռական վերարտադրությունից)։ Անսեռ բազմացումը կարող է կատարվել օրգանիզմից առանձին մասերի անջատումով՝ բազմացման համար առաջացող հատուկ գոյացություններով (միաբջիջները՝ սպորներով, բազմաբջիջներից սպունգները՝ գեմուլաներով են), որոնք հետագայում հասունանում են և սկիզբ տալիս դուստր օրգանիզմին։ Անսեռ բազմացում բնորոշ է համարյա բոլոր բույսերի զարգացման ցիկլին և միշտ հաջորդում է սեռական բազմացմանը։
Սեռական բազմացում (բույսերի և կենդանիների), մասնակցում են երկու առանձնյակ` արական ու իգական, և դրանցից յուրաքանչյուրի սեռական գեղձերում առաջանում են սեռական բջիջներ` գամետներ։ Իգական առանձնյակների օրգանիզմում առաջանում է ձվաբջիջ, արական առանձնյակների մեջ՝ սպերմատոզոիդ։ Իգական և արական գամետները ձուլվում են և առաջացնում զիգոտ` բեղմնավորվոծ ձվաբջիջ, որը նոր օրգանիզմի զարգացման սկիզբ է տալիս։
Սեռական բազմացումը կենսաբանական մեծ նշանակություն ունի։ Նրա առավելությունը անսեռ բազմացման նկատմամբ այն է, որ երկու ծնողների ժառանգական հատկանիշները վերահամակցելու հնարավորություն է տալիս։ Այդ իսկ պատճառով` սերունդը կարող է ավելի կենսունակ լինել, քան ծնողական առանձնյակներից յուրաքանչյուրը։ Օրգանիզմների էվոլյուցիայում կարևոր դերը պատկանում է սեռական բազմացմանը։
Կենդանիների զգալի մասը միայն սեռական եղանակով են բազմանում։ Անողնաշար և ողնաշարավոր կենդանիների տարբեր տեսակների սեռական բջիջների ձևը և չափերը տարբեր են։
Արական սեռական բջիջները՝ սպերմատոզոիդները, իրենց բավականին փոքր չափերով և շարժունակությամբ տարբերվում են ձվաբջիջներից։
Բնագիտություն 2016-2017 ուսումնական տարի

Արտազատություն

Ինչպե՞ս են բույսերն իրականացնում խարամների հեռացումը։ Բույսերի և կենդանիների կենսագործունեության արդյունքում առաջանում են նյութեր` ջրի ավելցուկ, ածխաթթու գազ, միզանյութ և այլ միացություններ, որոնք նրանց պիտանի չեն, որոշ նյութեր նույնիսկ վնասակար են: Սրանք, այսպես կոչված, «թափոններ» են, որոնցից յուրաքանչյուր օրգանիզմ ազատվում է յուրովի: Նյութափոխանակության արգասիքներից` խարամներից ազատվելու գործընթացը կոչվում է արտազատություն, որը բնորոշ է բոլոր կենդանի օրգանիզմներին: Բույսերն արտազատության մասնագիտացված օրգաններ չունեն, սակայն բոլոր դեպքերում նյութափոխանակության վերջնական արգասիքները՝ խարամ ները, հեռացնում են օրգանիզմից կամ կուտակում հատուկ պահեստարաններում։ Այդ գործառույթն իրականացնում են գեղձային մազիկները, նեկտարանոցները և գեղձիկները, որոնք տեղակայված են օրգանների մակերեսին։ Ի՞նչ է տերևաթափը: Շատ վնասակար նյութերից բույսերն ազատվում են տերևաթափի ժամանակ: Որոշ բույսեր ջրի և աղերի ավելցուկից ազատվում են տերևի եզրերին գտնվող հատուկ հերձանցքերի միջոցով: Որոնք են միջատների արտազատության օրգանները: Միջատների արտազատության օրգանները մալպիգյան անոթներն են, որոնք կույր ծայրով սկսվում են մարմնի խոռոչից և բացվում են հետնաղու մեջ։ Միջատի մարմնի խո ռոչը ողողող հեմոլիմֆայից նյութափոխանակության արգասիքները պատերով անցնում են խողովակների մեջ, այնուհետև լցվում աղիքի մեջ: Աղիքից ջուրը հետ է ներծծվում հեմոլիմֆայի մեջ, իսկ պինդ արգասիքները հեռացվում են: Որտե՞ղ են կուտակվում վնասակար նյութերը բույսերի և կենդանիների օրգանիզմներում:  Ողնաշարավոր կենդանիների արտազատության հիմնական օրգանը երիկամներն են, որոնք արյան միջից հեռացնում են նյութափոխանակության հեղուկ արգասիքները: Երիկամներում ձևավորված մեզը մի զածորաններով հոսում է միզապարկի մեջ, իսկ այն տեղից հատուկ անցքով դուրս է գալիս օրգանիզմից: Թռչունները չունեն միզապարկ, հետևաբար մեզը նրանց արտազատության օրգաններում չի կուտակվում և անմիջապես հեռացվում է։ Արտազատության գործընթացին մասնակցում են նաև այլ օրգաններ: Շնչառության ժամանակ արտազատված ածխաթթու գազը կենդանիների օրգանիզմից հեռանում է թոքերի, խռիկների, մաշկի միջոցով, ջուրը` մաշկի (քրտինքի հետ) և թոքերի միջոցով:

Բնագիտություն 2016-2017 ուսումնական տարի

Նյութերի տեղափոխումն օրգանիզմում

  1. 1. Նյութերի տեղափոխումն օրգանիզմում
  2. 2. Կենդանի օրգանիզմերում կատարվում են բարդ գործնթացներ: Բջջում մի օրգանոիդը տեղաշարժվում է մեկից մյուսը: Միաբջջին օգնում է ցիտոպլազման, իսկ բազմաբջջի դեպքում ցիտոպլազմաները միմյանց հետ հաղորդակցվում են: Բուսական բջիջների մեջ, դա անցկացվում է նրբագույն խողովակների միջոցով, ոնոնց միջով անցնում են ջուրը և սննդանյութերը: Բույսերը չունեն այնպիսի օրգաններ, որոնք օգնեն նրանց ապահովելու նյութերի տեղաշարժումը հյուսվածքներում: Բազմաբջջի դեպքում նյութափոխանակությունը անցկացվում է արյունատար համակարգի միջոցով:
  3. 3. Նյութի տեղաշարժումը բույսի օրգանիզմում 1. ջուր և հանքային աղեր 2. թթվածին 3. ջրային գոլորշի
  4. 4. Արյունը դա կարմիր գույնի հեղուկ է, որը կա մարդու երակներում: Արյունը շնչառական օրգաններից թթվածինը տանում է հյուսվածքներ: Կան միջատներ, որոնց արունատար համակարգը բաց է: Դա սիրտն է և անոթները: Արյունը լավ զարգացած է թռչունների մոտ: Նրաքն ունեն քառախոշ սիրտ, որոնք օգնում են, որպեսզի նա ստանա թթվածին և արյունը ավելի լավը լինի:
  5. 5. Հաստուկի և արմատների առաջացումը կեղևը օղակաձև կտրելուց հետո
Բնագիտություն 2016-2017 ուսումնական տարի

ԳԼՈՒԽ 7 § 7.2 ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ, ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Շնչառություն- Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են: Շնչառությունն օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև տեղի ունեցող գազափոխանակությունն է, որի ժամանակ օրգանիզմը օդից կլանում է թթվածին (O2) և արտաշնչում ածխաթթու գազ (CO2): Միաբջիջ բույսերը և կենդանիները կլանում են ջրում լուծված թթվածինն իրենց ողջ մակերեսով: Առաջացած ածխաթթու գազը նույնպես հեռանում է բջջի ողջ մակերեսով: Սա շնչառության ամենապարզ տիպն է, որը կոչվում է բջջային շնչառություն: Նույն կերպ են շնչում նաև մի շարք բազմաբջիջ կենդանիներ (աղեխորշավորներ, տափակ որդեր):Բջջային և մաշկային Բույսերը, սնկերը և բակտերիաները շնչառական հատուկ օրգաններ չունեն։ Ծաղկավոր բույսերի շնչառությունն իրականացվում է հերձանցքերի և ոսպիկների միջոցով, որոնցով բջիջները ստանում են թթվածին և հեռացնում ածխաթթու գազը։

Կենդանիների շնչառության օրգանները խիստ բազմազան են և կախված են նրանց կենսամիջավայրից: Ջրային կենդանիների մեծ մասը շնչում է խռիկնեով: Խռիկներով են շնչում ձկները, շատ փափկամարմիններ և հոդվածոտանիներ: Ցամաքային կենսաձև վարող հոդվածոտանիներից միջատները շնչում են օդատար խողովակներով։Նրանց մարմնի յուրաքանչյուր հատվածի վրա կան զույգ շնչանցքեր: Ցամաքային ողնաշարավորները շնչում են թոքերով։ Երկկենցաղները շնչում են մաշկով և թոքերով, իսկ սողունները՝ միայն թոքերով։ Թռչունների թոքերը սպունգանման են։ Թռիչքի ժամանակ արյան և օդի միջև գազափոխանակությունը կատարվում է և՛ ներշնչման, և՛ արտաշնչման պահին: Շնչառության այս եղանակը կոչվում է կրկնակի։ Կաթնասունների շնչառական համակարգը կազմված է շնչուղիներից և թոքերից։ Շնչառական համակարգի օրգաններից մեկը՝ կոկորդը, պարունակում է ձայնային ապարատ և մասնակցում է ձայնի առաջացմանը։  Չնայած բարդ շնչառական օրգանների առկայությանը` ցամաքային կենդանիների մեծ մասը, այդ թվում և մարդը պահպանել է նաև մաշկային շնչառությունը: Մաշկային շնչառությանը բաժին է ընկնում շնչառության ընդհանուր ծավալի 1-2 %–ը: