Ուսումնական ճամփորթույուններ · Էկոլոգիա

Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրում ։

Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով երկրի առավել դինամիկ զարգացող ճյուղերից է: Հայաստանը զբոսաշրջության համար բավական հետաքրքիր ու նոր ճյուղ է:

Ներկայացնենք ՀՀ կառավարության տարբեր թվականների ծրագրերը՝ զբոսաշրջության ոլորտում:

2017-2022 թվականների ծրագիր

Ըստ 2017-2022 թվականների ծրագրերի կառավարությունը նախատեսում է տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի:

  • մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել մի շարք նպատակային շուկահանդիսացող երկրների քաղաքացիների համար Հայաստան առանց արտոնագրի մուտքի ռեժիմի սահմանում

Կարծում եմ, որ այս կետը նպատակահարմար է զբոսաշրջության թիվը բարելավվելու համար: Այս ծրագիրը կմպաստի տուրիզմի առավել զարգացմանը:

  • մինչև 2017 թվականի ավարտը մշակել և ընդունել «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությունը՝ 2018 թվականին ապահովելով դրա իրականացումը.

Հայաստանի ճանաչելիությունն ակտիվացնելու, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումն ապահովելու, վիճակագրական տեղեկատվական համակարգը կատարելագործելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2017 թվականի ավարտը մշակել և ընդունել «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությունը՝ 2018 թվականին ապահովելով դրա իրականացումը:

  • 2017-2022 թվականների ընթացքում պետական աջակցություն ցուցաբերել ՀՀ մարզերում ամենամյա ավանդական փառատոնների, տոնակատարությունների և այլ զբոսաշրջային միջոցառումների կազմակերպմանը.

Մեր երկիրը հայտնի է գինիով, իսկ մեր փառատոններից ամենահայտնին՝ գինու փառատոնն է: Պարզել եմ, որ գինու փառատոնը ու հայկական գինին հետաքրքրում է զբոսաշրջիկին, իսկ դրա գեղեցիկ մեծ փառատոնը էլ ավելի կգեղեցկացնի ու հիշվող կդարձնի այդ օրը: Ու այս նույնը կապված է բոլոր փառատոնների հետ, քանի որ փառատոնների ընթացքում ներկայացվում է հայկականը, առանձնահատկություն ունեցողը: Ամենամյա փառատոնների ու զբոսաշրջիկին փառատոնով գրավելու դեպքում կզարգացնենք նաև տնտեսությունը:

2018 թվականի ծրագիր

2018 թվականը նույնպես առանձնահատուկ էր: Համաշխարհային լրատվամիջոցներում շատ գեղեցիկ ու լուսավոր է լուսաբանվել տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը: Լուսաբանվել է մեր երկիրն ու ժողովրդին փառաբանելով, ինչը հետաքրքրություն է առաջացրել ժողովրդի մոտ՝ դեպի նոր փոփախված Հայաստան:

  • Կարևոր է զբոսաշրջիկների համար տեղանքների և տրասպորտային ուղիներիհասանելիությունը բարձրացնելու նպատակով առավել տարածված օտար լեզուներով հանրային տրանսպորտի ուղեցույցներով, համապատասխան փողոցային ևզբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։

Հայերենը բավականին անհասանելի լեզու է օտարների համար, ինչի պատճառով էլ մենք պետք է հարմարվենք մեզ հյուր եկած տուրիստներին: Հայաստանի տրանսպորտային վիճակը միանշանակ չի կարող գրավել զբոսաշրջիկին: Պետք է էլ ավելի հարմար ու օգտագկար դարձնել հանրային տրանսպորտը տուրիստի համար:

  • Զուգահեռաբար նախատեսվում է առանձնացնել զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների
    համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։

Զբոսաշրջիկը իր հաջորդ երկիրը ընտրում է երկրի հնարավորությունները ուսումնասիրելով: Գրավիչ կլինի տուրիստական տարբեր ուղղություններ ունենալը:

2019 թվականի ծրագիր

2019 թվականի զբոսաշրության ծրագրում ըստ իս զգալի փոփոխություններ չեն եղել: Կարևորվող կետենրը նույնն են՝ ինչ 2018թվականի ծրագրում: Դրանք են՝

  • լեզուների զարգացումը
  • զբոսաշրջային ենթաճյուղերը
  • վիզային ռեժիմների ազատականացումըշ
  • օդային տրանսպորտի գների նվազեցումը

2021 — 2026 թվականների ծրագիր

Ըստ 2021 — 2026 թվականների ծրագրի կառավարությունը նախատեսում է միջազգային այցելությունների թիվը հասցնել առնվազն 2,5 միլիոնի:

  • Սպասարկման և հյուրընակության ծառայությունների բազմազանեցման և բարելավվման ուղղությամբ նախատեսվում է մեծացնել միջազգային հյուրանոցային բրենդների ու միջազգային ցանց հանիսացող խոշոր հանրային սննդի օբյեկտների թիվը

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ծառայությունների ոլորտի աճը հիմնականում
պայմանավորված է կացության և հանրային սննդի կազմակերպման աճով, քանի որ այն
անմիջական կապ ունի զբոսաշրջության և զբոսաշրջային հոսքերի հետ։

Ձեզ համար առանձնացրեցի 2017-2026 թվականների զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար նախատեսված կառավարության ծրագրերից դուրս բերված որոշ կետեր, որոնք ինձ առավել անհրաժեշտ թվացին:

2017-2026 թվականների ընթացքում զբոսաշրջության համար նախատեսված ծրագրերում գործողությունների կետերը մեծ փոփոխությունների չեն ենթարկվել: Սակայն ոչ բոլորն են դրանցից իրագործվել:

Իմ կարծիքով շատ արդյունավետ են բոլոր տարիների զբոսաշրջությունը զարգացնելու կառավարության ծրագիրը, սակայն առավել հետաքրքիր էր 2019 թվականի ծրագիրը: Ծրագրում ներկայացված էին մանրամասն բոլոր կետերը, որոնք հարկավոր են: Ծրագիրը իմ կարծիքով շատ արդյունավետ է:

Leave a comment