Էկոլոգիա · Էկոլոգիա

Նորաձևությունը և էկոլոգիան մեկ հարթակում

Այսօր տեղի ունեցավ բոլորիս հետաքրքրող թեմայի շուրջ քննարկում: Թեման էր` Նորաձևությունը և էկոլոգիան, այս թեմայի շուրջ բազում քննարկվող հարցեր, կարծիքներ կան: Հանդիպումը վարեց Felicira diGaya բրենդի հիմնադիր հայ դիզայներ Գայա Այվազյանը: Հանդիպման ժամանակ քննարկեցինք, թե քանի լիտր ջուր է պահանջվում մեկ ջինսե տաբան կարելու համար: Պարզեցինք, որ մեզ պետք է գալիս մոտավաորապես 7000-8000 լիտր ջուր: Քննարկեցինք թե ինչպես պետք է խանութը, կամ ցանկացած բրենդ իր հաճախորդին, սպառողին առաջարկի նոր բազա, կարողանա համոզել, որ իր ունեցածն այլևս թրենդային չէ և պետք է այն փոխել: Էկո-նորաձևությունը դարձել է ծաղկող բիզնես, որը այլսևս չի սահմանափակվում խոշոր դիզայններներով: Վերամշակվող նյութերը այժմ նոր ճանապարհ են բացում դեպի պոդիում, ճիշտ այնպես ինչպես օրգանիկ սնունդը: Էկո-նորաձևությունը ավելի մատչելի է դառնում հասարակության համար: Էկո-նորաձևությունը փորձում է նվազագույնի հացնել շրջակա միջավայրի և հաճախ նաև սպառողի, ինչպես նաև հագուստի արտադրամասում աշխատողների առողջության վրա բացասական ազդեցությունները: Ներկայումս, օրինակH&M-ը մասնակցում է կայուն նորաձևության ակցիային: Բյուջետային ապրանքանիշը նրանք անվանում են գիտակից հավաքածու, բայց արդյոք կարող ենք մենք լավ տեսք ունենալ և անել մեր լավագույնը ինչպես որ նշում է H&M-ը: Սակայն նշեմ, որ H&M-ի նոր կանաչ արշավը զերծ չի մնում քննադատություններից: Քննադատողները ենթադրում են, որ մեկ անգամյա օգտագոծման հագուստը երբեք լուծում չի կարող լինել մոլորակին օգնելու համար: Իհարկե H&M-ը միակը չի, ով միացել է արշավին կան նաև այլ դիզայններներ, որոնք միացել են այս տենդենցին: Կարծում եմ, որ մեր օրերում բավականին դժվար է ասել, թե որն է էկոլոգիապես մաչուր և ինչն է պարզապես նորաձև: Ըստ իս ավելի ճիշտ կլինի գնել ավելի քիչ, բայց որակյալ հագուստ, մենք մոլորակին կօգնենք գնելով քիչը, բայց որակյալը, քանի որ այն ավելի երկար կծառայի, քան այն անորակ բլուզը, որը երրեք լվանալուց հետո այլևս չենք կարողանա հագնել: Կայուն նորաձևությունը արաջարկում է վերանորոգել սիրելի հագուստները: Greanpeas-ը առաջարկում է, որ ավելի լավ կլինի վերամշակել մեր հագուստները, քանի որ մեր հագուստների կյանքը ընդհամենը երրեք ամսով երկարացնելը կհանգեցնի ածխածնի, ջրի և թափոնների հետքերի 5-10% նվազեցմանը:

Leave a comment