Հայրենագիտություն

Վաղարշապատ

Վաղարշապատ — Հայոց Վաղարշ I թագավորը (117-140 թթ.), պարսպապատելով Վարդգեսավան հին բնակավայրը, այն վերանվանում է Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք։
Վաղարշապատի միջնաբերդը համարյա համընկնում էր Էջմիածնի վանքի ներկայիս պարսպապատ տարածքին։ Այնտեղ էին թագավորական պա­լատը, զորանոցները և այլ շինություններ։ Continue reading “Վաղարշապատ”
Հայրենագիտություն

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիներր, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետր, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:Կենդանիներր միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գու- նավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդր, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիներր, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունր, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան:Բերեք օրինակներ: Կենդանիներր միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գու- նավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:
  2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:Կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են:
  3. Ի՞նչ է ֆաունան:Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:
  4. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:Ձուն-հավ

    Բուրդ-ոչխար

    Կաթ-կով

    Միս-հավ, խոզ, ոչխար, կով

Հայրենագիտություն

Վաղարշապատ

Վաղարշապատ — Հայոց Վաղարշ I թագավորը (117-140 թթ.), պարսպապատելով Վարդգեսավան հին բնակավայրը, այն վերանվանում է Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք։

zechmiadzin_kafedr_sobor_gl

Վաղարշապատի միջնաբերդը համարյա համընկնում էր Էջմիածնի վանքի ներկայիս պարսպապատ տարածքին։ Այնտեղ էին թագավորական պա­լատը, զորանոցները և այլ շինություններ։ Վաղարշապատի դերը հատկապես մեծացավ 4-րդ դարի սկզբին, երբ քրիստոնեության ընդունումից հետո 303 թ. այստեղ կառուցվեց Էջմիածնի Մայր տաճարը։ Նրա անունով էլ հետագայում քաղաքը կոչվեց Էջմիածին։

Դարեր շարունակ Վաղարշապատը հայոց հոգևոր կենտրոնն էր։ 1441 թ. հազարամյա ընդմիջումից հետո այստեղ վերահաս­տատվեց Ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռը։

Կարթագեն — Աֆրիկայի հյուսիսում եղած հնադարյան նշանավոր քաղաք պետություն, որը երեք անգամ պատերազմի մեջ է եղել հռոմեացիների հետ: Կարթագենի ամենանշանավոր զորավարը Հաննիբալն էր։

Հայրենագիտություն

Երվանդաշատ

Երվանդաշատ մայրաքաղաքը գտնվել է Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում, Արաքս գետի ձախ ափին: Եղել է Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը: Հիմնադրել է Երվանդ Դ թագավորը` մ.թ.ա. III դ. վերջին: Ժամանակագրական առումով Երվանդաշատը Հայաստանի երրորդ մայրաքաղաքն է: Երվանդաշատի հազիվ նշմարվող փլատակներն այսօր գտնվում են Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ: Պահպանվել են պարիսպների և տարբեր շինությունների հետքեր, միջնադարյան 2 եկեղեցիների փլատակներ, խաչքարեր և վիմագիր արձանագրություններ:

Ըստ Մովսես Խորենացու, մայրաքաղաքը Արմավիրից Երվանդաշատ տեղափոխելը պայմանավորված էր Երասխ գետի հունը փոխելու իրողությամբ և ռազմավարական նշանակությամբ: Նոր մայրաքաղաքը հնի համեմատությամբ առավել ջրառատ էր և ուներ ամուր դիրք:

Միջնաբերդը կառուցվել է միակտուր, ապառաժ բլրի վրա: Այն ուներ հսկա որձաքարերով շարված և երկաթե գամերով իրար միացված հաստապատ պարիսպ ու պաշտպանական այլ կառույցներ, ջրամատակարարման հատուկ համակարգ և բազմաթիվ կացարաններ: Պարիսպների պատերի մեջ տեղադրվել են պղնձե դռներ և երկաթե սանդուղքներ, որոնց մեջ թաքնված որոգայթներ են տեղադրվել:

Ախուրյան և Արաքս գետերի միախառնման վայրից աջ, Երվանդ Դ թագավորը մ.թ.ա. III դ. վերջին հիմնադրել է նաև Երվանդակերտ արքունական դաստակերտը, որն իր անառիկությամբ և շքեղ հորինվածքով եզակի կառույց էր:Մինչև IV դ. կեսերը Երվանդաշատը հին Հայաստանի խոշորագույն քաղաքներից էր: Ուներ 50 հազար բնակիչ, զարգացած առևտուր և մշակույթ:

Ըստ Փավստոս Բուզանդի, Երվանդաշատի համար ճակատագրական դարձան IV դ. պարսկական արշավանքները: Պարսից Շապուհ արքայի զորքերը 360-ական թվականներին կործանեցին Երվանդաշատը: Բնակչության մեծ մասը գերեվարվեց, և երբեմնի ծաղկուն մայրաքաղաքը վերածվեց ավատական բերդաքաղաքի:

Երվանդաշատը 360–ական թթ կործանել են պարսից զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի ավերակները։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաևխաչքարեր և վիմագիր արձանագրություններ։

Հայրենագիտություն

ՀԱՅՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ. Վան, Արմավիր

Իր պատմության ընթացքում Հայաստանը տասներկու մայրա­քաղաքներ է ունեցել՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան։

Վան — Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, ինչպես հայտնի է, Սարդուրի I արքան հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը:

Քաղաքի հիմնադիր արքայի օրոք Վանի կենտրոնում վեր խոյացող լեռան լանջերին կառուցվում են բազմաթիվ զինանոցներ, պահեստներ, դիտակետեր, իսկ միջնաբերդի ստորոտում՝  հզոր պարիսպ։

Վանի բերդը — Դրանից հետո էլ՝ Երվանդունիների օրոք, Վանը դարձյալ Հայաստանի մայրաքաղաքն էր։ Արքայանիստ քաղաքը որոշ ժամանակ կրում էր Երվանդավան անունը։ Քաղաքի բուռն զարգացումը շարունակվեց նաև Արտաշեսյանների ժամանակ։ Տիգրան Մեծն այստեղ բազմաթիվ արհեստավորներ ու առևտրականներ բնակեցրեց։ Քաղաքը ծաղկում էր ապրում նաև 10-11-րդ դարերում Վասպուրականի Արծրունյաց թագավորության
օրոք։ 19-րդ դարում Վանը Արևմտյան Հայաստանի կարևոր կեն­տրոններից էր, այստեղ հատկապես զարգացած էին արհեստները։ Մեծ համբավ ունեին վանեցի ոսկերիչներն ու արծաթագործները։ Մեծ եղեռնի ժամանակ հայկական Վանը ոչնչացվեց։

Այժմ Վանը գավառական ոչ մեծ քաղաք է ներկայիս Թուրքիայի տարածքում։

Արմավիր — Ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ մի մեծ բլուր կա։ Բլրի գագաթին պա­րիսպների, պալատների, տա­ճարների և այլ շինությունների հետքեր կան։ Դրանք բոլորն ի հայտ են եկել պատմական Հայաստանի Արմավիր քաղաքի՝ մեր օրերում կատարված պե­ղումների հետևանքով։ Գրեթե երեք մետր բարձրությամբ հողագույն պատերն ու աղյուսաշեն սենյակները վկայում են, որ ժամանակին այստեղ ծաղկուն քաղաք է եղել։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը կապում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։

Արմավիրը մշակութային ու կրոնական խոշոր կենտրոն էր։ Այստեղ բազմաթիվ մեհյաններ և հեթանոսական այլ սրբավայրեր կային։ Իսկ քաղաքի շրջակայքում Սոսյաց անտառն էր, որի ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ էին անում։ Ք. ա. 3-րդ դարի վերջերին, երբ Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Երվանդաշատը, Արմավիրի դերը նվազեց։

Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ Բայց նրա անունով կա Արմավիր մարզկենտրոնը, Հայաստանի այլ բնակավայրեր և Արմավիր հայաշատ քաղաքը Հյուսիսային Կովկասում։

Հայրենագիտություն

Ալեքսանդր Թամանյան, Ռաֆայել Իսրայելան

Սարդարապատի հուշահամալիր, Ալեքսանդր Թամանյանի արձանը Երևանում

Բոլորին է հայտնի այս հրա­շալի կառույցը Երևանի կենտրո­նում։ Այդ շենքից քիչ հեռու մի գողտրիկ փողոց-զբոսայգի կա, որ կրում է մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի անունը։

Այդ ոչ մեծ փողոցում էլ կանգնած է նրա բազալտե հուշարձանը։ Արձանը նման չէ մյուսներին. այն կարծես մի քիչ կռացած լինի, խորասուզված իր գծագրերի մեջ։ Իսկ գծագրերը շատ-շատ էին։

Օպերայի շենքից բացի, Թամա­նյանի նախագծով է կառուցվել նաև Կառավարական տունը Հանրապետության հրապարակում և բազմաթիվ այլ շենքեր։

Թամանյանի թերևս ամենակարևոր գործը Երևանի գլխավոր հատակագծի կազմումն էր։ Հատակագծի մտահղացումը շատ պարզ է և միաժամանակ ինքնատիպ։ Եթե Հաղթանակի զբոսայ­գու բարձունքից նայենք Երևանի կենտրոնին, նրա պողոտաների դասավորությանը, մեզ կթվա, թե մենք թատրոնում ենք, հանդի­սատեսները այդ փողոցներն ու հրապարակներն են, իսկ բեմում վեհորեն բազմած է հայոց սրբազան լեռը’ Մասիսը։

Մինչև իր կյանքի վերջը Թամանյանն անընդհատ անդրադառ­նում էր քաղաքի գլխավոր հատակագծին, լրամշակում այն, բայց այդպես էլ ավարտին չհասցրեց։ Դժվար էր հասնել քաղաքի արագ զարգացման ընթացքին։

Թամանյանի մասին

Նա մեր աչքերը բացեց, նա ուղի ցույց տվեց’ լայն, մեծ, իսկական։ Իհարկե, կառավարական տունը, օպերայի թատրոնը հոյակապ կառույցներ են, բայց հարցը դա չէ, այլ այն, որ նա մեր քարերին ստիպեց խոսել հայերեն, ինչպես եղել է դարեր առաջ։ Մի շենք է կառուցել, թե տասը, նշանակություն չունի։ Նա քաղաք ստեղծեց։ Երևանը նրա անվան հետ է կապված։

Ռաֆայել Իսրայելան — Թամանյանը ստեղծեց հայ ճարտարապետության նոր դպրոց, այսինք՝’ համախոհների խումբ, որը պատրաստ էր շարունակել ճարտարապետական արվեստի թամանյանական ավանդույթ­ները։ Այդ ավանդույթների իսկական ժառանգորդն ու զարգաց­նողներից մեկը Ռաֆայել Իսրայելյանն էր։

Ռաֆայել Իսրայելյան

Ռաֆայել Իսրայելյանի ինք­նատիպ ստեղծագործությամբ կարծես միավորվեցին շինարա­րական տեխնիկայի ժամանա­կակից նվաճումներն ու հայ ճարտարապետության հազարամյա ավանդույթները։ Դրանում համոզվելու համար մենք պարզապես պետք է ուշադիր դիտենք Հրազդանի ձորափին կառուցված Արարատ գինու կոմբինատի մառանները։ Դրանք հեռվից բերդապարսպի տպավորություն են թողնում և այնպիսի ներդաշնակությամբ են միաձուլվում տեղանքին, որ կարծես բնության ստեղծագործություն լինեն։ Շրջապատի հետ նույնպիսի ներդաշնակություն ունի նաև Հրազդան գետի վրա կառուցված ջրատար կամուրջը։

Ռաֆայել Իսրայելյանը բազմաթիվ փոքր ու մեծ ստեղծա­գործությունների հեղինակ է։ 1942 թ. Էջմիածնի Փարաքար գյուղի համար նախագծելով աղբյուր-հուշարձան՝ նա փաստորեն սկիզբ դրեց զոհվածների հիշատակին ադբյուր-հուշարձաններ կառու­ցելու ազգային գեղեցիկ ավանդույթի վերականգնմանը։

Ռաֆայել Իսրայելյանը ստեղծել է փոքր ու մեծ ծավալի շատ գործեր։ Ճարտարապետի մեծածավալ գործերի մեջ առանձնանում են Հաղթանակի զբոսայգում կանգնեցված Մայր Հայաստան հու­շարձանի պատվանդանը, որը միաժամանակ նաև թանգարանի շենք է, և, իհարկե, Սարդարապատի հուշահամալիրը։ Հուշահա-
մալիրի ամենամեծ կառույցը ազգագրության թանգարանի շենքն է։ Շենքի տանիքը կառուցված է անցյալի մեր ժողովրդական բնա­կելի տների նմանությամբ. այսինքն՝ այն լուսավորվում է բնական լույսով։ Թանգարանի շենքի արտաքին պատերը փակ են, բայց երկու տեղում դրանք նեղլիկ պատուհաններ ունեն։ Այդ պատու­հաններից մեկը նայում է Արագածին, մյուսը’ Արարատին։

Սարդարապատից բացի, Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցվել են նաև Մուսա լեռան, Հաճընի, Ապարանի հերոսա­մարտերին նվիրված հուշարձանները և տասնյակ այլ կառույցներ։

Ռաֆայել Իսրայելյանը ամբողջական խառնվածք էր։ Ինչ էլ որ անում էր, անում էր ներքին մղումով, համոզված. Հոգեկան այն կապը, որ ուներ հայրենի երկրի, նրա պատմության, հոգևոր գանձերի նկատմամբ, բացառիկ ուժի էր հասնում։ Թղթի մի կտորի վրա նախշ նկարեր, թե հսկայական մի շենք կառուցեր, գինու մի գավ պատրաստեր, թե մոնումենտ կառուցեր, նպատակը նույնն էր՝ հաստատել մեր ժողովրդի հոգեկան բարձր կերտվածքը։

Ռուբեն Զարյան

Հայրենագիտություն

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ․ Մանուել, Տրդատ, Մոմիկ

Հայ մշակույթի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի ճար­տարապետությունը։ Հայաստանը հաճախ են անվանում բացօթյա թանգարան, որտեղ ամենուրեք կարելի է տեսնել տարբեր դարերում ստեղծված ճարտարապետական հուշարձաններ։

Միջնադարյան ճարտարապետական կառույցները վկայում են, որ դրանք կառուցվել են մեծ փորձ և հմտություն ունեցող բարձրակարգ վարպետների կողմից։ Այս կամ այն կառույցի վրա աշխատող վարպետների ղեկավարը ճարտարապետն էր։ Նա ոչ միայն անմիջականորեն վերահսկում էր շինարարական աշխատանքը, այլև պետք է կազմեր կառույցի կարևոր հատվածների մանրակերտը։ Ճարտարապետի ցուցումով էր տեղադրվում ամեն մի հանգույց, ամեն մի զարդանախշ։

Իսկ ովքե՞ր են կառուցել այս կամ այն կոթողը, ի՞նչ է մեզ հայտնի Հռիփսիմեն ու Զվարթնոցը, Աղթամարն ու Անիի տաճարները կառուցող ճարտարապետների և շինարար- վարպետների մասին։ Իրենց մատյաններում հայ պատմիչները, ցավոք, քիչ տեղեկություններ են հաղորդում այդ հրաշալի կառույցները ստեղծած վարպետների մասին։ Ընդամենը մի քանի տասնյակ անուններ են մեզ հասել։ Միջնադարի հայ նշանավոր ճարտարապետներ էին Մանուելը, Տրդատը, Մոմիկը և ուրիշներ։

Մանուել, Տրդատ, Մոմիկ — Մանուելը Վասպուրականի Արծրունյաց թագավորական տան գլխավոր ճարտարապետ-քանդակագործն էր։ 10-րդ դարի սկզբին, Գագիկ Արծրունի թագավորի օրոք, Ոստան և Աղթամար քաղաքներում նա կառուցում է նավահանգիստներ և պալատներ, տաճարներ ու զբոսավայրեր։ Ոստան քաղաքում նա հիմնադրում է մի շքեղ պալատ, որն ուներ ընդարձակ, նկարազարդ և լուսավոր դահլիճներ, բազմաթիվ սենյակներ, որոնցից հիանալի տեսարաններ էին բացվում դեպի հեռավոր հորիզոնն ու լճի ջրերը։ Մի ընդարձակ պալատ էլ Մանուելը կառուցում է Աղթամարում։

Ոստան քաղաքի պալատը — Ամրոցի գագաթը ծովահայաց է և շատ վայելուչ։ Երբ հողմերից հուզված ալեկոծվում է ծովը, նրա ծաղկաձև ալիքները հաճելի և վայելուչ են երևում, իսկ երբ օդը հստակ է լինում, գրավում է բոլորին’ իր ծավալումը տեսնելու համար։ Որի պատճառով և թագավորը ձեռնարկում է նրա մեջ կառուցել ապարանքներ, սենյակներ և փողոցներ հրաշալի, պատկերավոր և տեսակ-տեսակ հորինվածքով, որը չեմ կարող պատմել։ Պարսպում է նաև ծովակողմը զորավոր վեմերով, հիմքերը դնելով անհնարին խորության մեջ, իսկ պարսպի վերևում, ծովի առջև շինում է մի ճեմադահլիճ’ զարդարված ոսկեզարդ և պես-պես ներկերով, հույժ լուսավոր։ Կազմում է կամարաձև, օդաբեր, զովացնող դռներ, միաժամանակ նաև շողարձակ լուսամուտներ, որոնք արեգակի ծագման և մայրամուտի պահերին փայլատակելով ծովի վրա, դահլիճի սրտի մեջ են գցում իրենց շողերը, և պես-պես գույներով շրջշրջելով դրոշմված պատկերներն ու զանազան հորինվածքները, ապշեցնում են դիտողներին։

Պալատից քիչ հեռու Սուրբ Խաչ հրաշալի եկեղեցին էր, որը կանգուն է մնացել մինչև մեր օրերը։ Տաճարի պատերը քանդակված են հրաշալի զարդանախշերով:

Աղթամարի տաճարի կառուցումից տասնամյակներ անց Հայաստանի հյուսիսում՝ Բագրատունյաց Անի մայրաքաղաքում, հռչակվեց մեկ ուրիշ մեծ վարպետի՝ Տրդատ ճարտարապետի անունը։ Տրդատի անունը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։

Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը երկրաշարժից փլվել էր։ Վիթխարի, ավելի քան 31 մետր տրամագիծ ունեցող գմբեթը վերականգնելու դժվարին և պատվաբեր գործը  հանձնարարվեց Տրդատին։ Այսօր դժվար է ասել, թե ինչպիսի միջոցներ, շինարարական տեխնիկայի ինչ հնարներ կիրառեց Տրդատը գմբեթը վերականգնելիս, բայց մի բան հաստատ է. արդեն հազար տարի տաճարի գմբեթը կանգուն է՝ դիմանալով բոլոր փորձություններին։

untitled

Անիի մայր տաճարը

1001 թ. Տրդատն ավարտեց Անիի Մայր տաճարի կառուցու­մը։ Այնուհետև նա ձեռնամուխ եղավ զվարթնոցատիպ Սուրբ Գրիգոր կամ Գագկաշեն տա­ճարի կառուցմանն Անիում։ Մայրաքաղաքի այդ նշանավոր տաճարը նման էր Զվարթնո­ցին, բայց նույնությամբ չէր կրկնում այն։

Տրդատի ստեղծագործությունն իր որոշակի ազդեցությունն ունեցավ հայ ճարտարապե­տական արվեստի հետագա զարգացման վրա։

14-րդ դդ. հայ ճարտարապետության նշանավոր դեմքերից է Մոմիկը։ Նա Սյունյաց Օրբելյան իշխանական տան ճարտարապետն էր։ Մոմիկը միաժամանակ նաև քանդակագործ էր և նկարիչ։ Մոմիկի ուշագրավ գործերից են Օրբելյանների ամառային նստավայրում՝ Եղեգիսում կառուցված Զորաց եկեղեցին, Նորա­վանքի երկհարկ դամբարան-եկեղեցին, ինք­նատիպ խաչքարեր և մանրանկարներ։ Իր վերակառուցած Նորավանքում Մոմիկի հիշա­տակը հավերժացնող մի համեստ խաչքար կա։

Գինեգործություն, Ոսկերչություն, Արծաթագործություն, Տարազ

Գինեգործությունը հնուց ի վեր տարածված է եղել Հայաստանում;

Հայ և օտարազգի շատ հեղինակներ Հայաստանը համարել են անուշա­հոտ, սքանչելի գինիների երկիր: Հայկական գինեգործության հնամյա ավանդույթների մասին են վկայում պատմիչների տեղեկությունները, ինչպես նաև՝ խաչքարերի և այլ ճարտարապետական հուշար­ձանների քանդակներն ու արձանագրությունները, տարբեր հնա­վայրերում հայտնաբերված հնձանները:

Գինի ստանում են խաղողից, նաև՝ պտուղներից ու հատապտուղներից: Գինեգործության հիման վրա հետագայում առաջ է եկել օղու և կոնյակի արտադրությունը:

Գինուն նվիրված բազմաթիվ քառյակներ ու բանաստեղծու­թյուններ են ստեղծվել հայկական, պարսկական, արաբական և այլ ժողովուրդների գրականության մեջ:

Որոշ դեպքերում գինի խմելը ոչ սովորական, խորհրդանշական իմաստ է ունենում: Օրինակ՝ պատարագի արարողության ժամանակ ներկաները քահանայի ձեռքից գինու մեջ թաթախված հաց են ընդունում: Կամ՝ եկեղեցում պսակադրության ուխտ կատարելիս նորապսակները միևնույն բաժակից գինի են խմում:

Չնայած դրան, գինու չարաշա­հումը, մշտապես գինովցած լինելը հայերի, ինչպես և այլ ժողովուրդների մեջ ամոթալի, պարսավանքի արժանի սովորություն է համարվել:

Գործնական աշխատանք

Տոնական սեղանին գինու հետ միասին տարբեր ուտելիքներ են դրվում: Որոնք են ձեր սիրելի ճաշատեսակները: Ի՞նչ ուտե­լիքներ եք նախընտրում սովորական և ոչ սովորական, տոնական օրերին: Ուրիշ ի՞նչ հայկական կերակրատեսակներ գիտեք:

Տետրում առանձին սյունակներով գրեք հարցերի պատաս­խանները: Առաջադրանքը կատարելիս խորհրդակցեք մայրիկի, տատիկի և ընտանիքի մյուս անդամների հետ: Հնարավորության դեպքում օգտվեք լրացուցիչ այլ տեղեկատու աղբուրներից:

Ոսկերչություն, արծաթագործություն, տարազ- Սովորաբար մարդիկ հարսանիք գնալիս կամ որևէ այլ արա­րողության մասնակցելիս զարդարվում են, իրենց տոնական հա­գուստի հետ կրում այդ հագուստին հարմար զարդեր։ Հագուստը և զարդերը (մատանի, ապարանջան, վզնոց և այլն) տարազի մաս են։

Զարդերը կարող են տարբեր նյութերից պատրաստված լինել, բայց ընդունված է դրանք ավելի հաճախ ոսկուց և արծաթից պատրաստել։ Ոսկերչությունն ու արծաթագործությունը կարևոր, տարածված արհեստներ են։ Թանկարժեք, գեղեցիկ, բոլորի ուշադրությունը գրավող զարդեր շատերն են ցանկանում ունենալ։

Ոսկերիչներն ու արծաթա­գործները միայն զարդեր ու հարդարանքի իրեր չեն պատ­րաստում։ Գեղեցիկ իրերով զարդարում են նաև տները, եկեղեցիներն ու այլ շենքեր, անցյալում’ արքայական ու իշ­խանական պալատները։

Անցյալի հայ ոսկերչության լավագույն նմուշները մենք կարող ենք տեսնել Հայաստանի թանգարաններում։

Ոչ միայն ոսկերչական իրերը, այլև խեցեղենը, գործվածքեղենը, գորգերը և մարդու առօրյա կյանքում օգտագործվող, նրա կենցաղը հարմար և գեղեցիկ դարձնող իրերը նաև արվեստի բարձրարժեք նմուշներ կարող են լինել։ Այդ պատճառով ժողովր­
դական մշակույթի այդ մասը կիրառական արվեստ է կոչվում։

Image_4881

Այսօր էլ թանգարաններում, տարբեր ցուցասրահներում, բնակարաններում, նաև պուրակներում ու զբոսայգիներում կարելի է տեսնել կավից, մետաղից, փայտից պատրաստված այդպիսի իրեր։ Դրանք գուցեև չեն օգտագործվում իրենց նախկին նշանակությամբ, բայց շարունակում են հիացնել մարդկանց։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞ւմ է ժողովուրդը անվանում վարպետ:
  2. Ժողովրդական որ վարպետին են անվանում բրուտ:
  3. Ի՞նչն է ամրացնում և անջրանցիկ դարձնում խեցեղենը։
  4. Զարդերից բացի ինչե՞ր էին պատրաստում ոսկերիչներն ու արծաթագործները։
  5. Բնակարանը զարդարելուց բացի ուրիշ ի՞նչ կիրառական նշանակություն են ունեցել կարպետն ու գորգը։
Հայրենագիտություն · Ուսումնական ճամփորթույուններ

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ․ Գորգագործություն

Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար այդ ասելով մենք հաս­կանում ենք ճարտարապետական հուշար­ձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր մատյանները։ Այդ ամենն իհարկե հայ մշա­կույթի անբաժան մասն է և մեր հպարտու­թյան առարկան։ Ազգային մշակույթի մաս կարող է կազմել նաև այն, ինչ շրջապատում է մարդուն նրա առօրյա կյանքում։ Դա կա­րող է լինել մի կավե սափոր, մի հետաքրքիր երկաթյա մոմակալ և, վերջապես, գեղեցիկ մի գորգ, որի վրա հետաքրքիր նախշեր կան։

Այդ բոլորը ստեղծել են իրենց գործի վարպետ-արհեստավորները՝ դարբինը, բրուտը, գորգագործը և ուրիշնեը։ Ի տարբերություն հայտնի նկարիչների, քանդակագործների, երաժիշտների, ժողովրդական վարպետների անունները քիչ են հայտնի, բայց դա չի նշանակում, թե նրանց ստեղծածը պակաս արժեքավոր է։ Պատահական չէ, որ իր գործը լավ իմացողին անվանում են վարպետ, ինչպես ժողովուրդն է կոչել իր մեծանուն զավակներին՝  Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, ուրիշ մեծերի։ Ժողովրդական վարպետները նույնպես ստեղծագործողներ են և իրենց աշխատանքով պահպանում ու զարգացնում են այն, ինչը մեկ ընդհանուր անունով կոչում են ժողովրդական մշակույթ։

Գորգագործություն — Գորգագործությունն ու կարպետագործությունն արհեստի տարածված և կարևոր ճյուղերից են։ Կարպետը օգտագործվել է որպես փռոց, ծածկոց, վարագույր։ Կարպետն ու գորգը տաք են պահել բնակարանը և զարդարել այն։ Միջին դարերում հայ առևտրականները տարբեր երկրներ են արտահանել բազմատե­սակ կարպետներ և գորգեր: Կարպետ բառը, և գորգ, և կարպետ իմաստով, ժամանակի ընթացքում անցել է անգլերենին, սերբերե­նին և եվրոպական այլ լեզուների։ 13-րդ դարի իտալացի ճանա­պարհորդ Մարկո Պոլոն եղել է Հայաստանում։ Իր ուղեգրու­թյուններում խոսելով հայերի մասին՝ նշանավոր ճանապարհորդը գրում է. «Նրանք հյուսում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը»։ Հետագա ժամանակներում էլ հայկական գորգերը մեծ համբավ ունեին։

Գորգերը մշտապես երիտասարդ մնալու մի զարմանալի հատկություն ունեն. մեկ անգամ ստեղծվելով՝ նրանց զարդանախշերը չեն մոռաց­վում, այլ շարունակ ընդօրինակվելով փոխանցվում են սերնդից սերունդ։

Հայկական զարդանախշերը ժողո­վրդական հնագույն պատկերացում­ներ են արտահայտում։ Ուշադիր դիտողի համար բացվում է զարդերի լեզվով ներկայացվող առասպելների ու հեքիաթների աշխարհը։ Այդպիսին են, օրինակ, «վիշապագորգերը», որոնց վրա ոչ միայն ոլոր-մոլոր վիշապներ են պատկերված, այլև կայծակներ, «չար ուժերին» զսպելու պատրաստ արծիվներ, ցուլեր, առյուծներ։

Հայկական գորգերը նշանավոր էին նաև իրենց սքանչելի գույների շնորհիվ: Այդ գույները ստացվել են տարբեր ծառերի կեղևներից ու տերևներից, բույսերի արմատներից ու ծաղիկներից և այլ բնական նյութերից։ Ամենաարժեքավոր գունանյութը որդան կարմիր կոչվող ներկն էր։ Ժամանակակից գորգագործները շարունակում են հայ գորգարվեստի տոհմիկ ավանդույթները։