Ընտրություն-դիզայն

Ամենամյա մայիսյան հավաքի երրորդ օր

11899719_1626841614222648_1952069812_n

Ամենամյա մայիսյան հավաքի երրորդ օրը  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հյուրն էր «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, ազգային տարազների ոճավորման մասնագետ, դիզայներ, նկարիչ՝ Լիլիթ Մելիքյանը:

Հանդիպման սկզբում Լիլիթ Մելիքյանը մեզ պատմեց, որ  պատերազմից հետո ոչ ոքի չէր հետաքրքրում իրենց դիզայնը, ամենաքիչը, որ  կարող էին անել, խանութների համար պաստառներ պատրաստելն էր: Բայց նրանք իրենց հույսը չէին կորցնում  և մտածում էին, որ ժամանակի ըննթացքում ամեն բան կփոխվի և  անպայամն այն կդառնա արդի և այդպես էլ եղա: Նա նաև սովորել է եռաչափ մոդելավորում: Նա նաև պատմեց, որ երբ իրեն հրավիրեցին աշխատելու «Տերյան» մշակութային կենտրոնում, որպես տնօրեն, նա այդ ժամանակ Բրաբիոն ծաղխի խանությում էր աշխատում, որպես տնօրեն:

Նա պատմեց  նաև պարային խմբերի հագուստի ոճավարման մասին և ասաց, որ ժողովրդական պարերը ստեղծված չեն մի ամբողջ գյուղի կամ ծեսի շուրջ, այլ ստեղծված են մեկի կողմից:

Տիկին Լիլիթի հետ հանդիպումը շատ հետաքրքիր էր ու կարծում եմ, որ աննպատակ չէր այդ հանդիպումը, այն մեզ շատ բան տվեց: Անպայման կցանկանայի մեկ անգամ ևս հանդիպել նրան: