Էկոլոգիա

Աշխարհի խոսշորագույն Ջրային էլեկտրակայանները…

Էլեկտրական հոսանքն անհրաժեշտ է ամենուրեք՝ գործարանում և անասնապահական ֆերմայում, բնակարանում ու գնացքում, հեռախոսակայանում, դպրոցում և այլուր: Ամեն քայլափոխի կարելի է տեսնել էլեկտրաշարժիչներ, էլեկտրասարքեր կամ պարզապես էլեկտրական լամպեր: Էլեկտրական էներգիան արտադրում են էլեկտրակայաններում տեղադրված հատուկ մեքենաները՝ էլեկտրական հոսանքի գեներատորները կամ դինամոմեքենաները:

Ջերմային սպառիչների բնույթից կախված ՋԷԿ-երը լինում են՝ արդյունաբերական (արդյունաբերական ձեռնարկություններին շոգի մատակարարող) և ջեռուցման (բնակելի և հասարակական շենքերը ջեռուցող ու տաք ջուր մատակարարող)։ Արդյունաբերական ՋԷԿ-երից ջերմությունը հաղորդվում է մինչե մի քանի կմ, իսկ ջեռուցման ՋԷԿ-երից՝ 20-30 կմ հեռավորության վրա։ Շոգետուրբինային ՋԷԿ-երի հիմնական սարքավորումներն են՝ աշխատանքային շոգու էներգիան էլեկտրական էներգիայի փոխակերպող տուրբա-ագրեգատները և տուրբինների համար շոգի արտադրող կաթսայական ագրեգատները։ Տուրբաագրեգաաները կազմված են՝ շոգետուրբինից և սինխրոն գեներատորից։ Ջէկերում տեղադրված շոգետուրբիններն անվանում են ջերմաֆիկացման տուրբիններ, որոնք լինում են՝ հակաճնշումով, սովորաբար 0,7-1,5 Մն/մ2 ճնշման պայմաններում շոգու խտացումով և առումով (արդյունաբերական սպառողների համար) և 0,05-0,25 Մն/մՀ ճնշման պայմաններում շոգու խտացումով և առումով (կոմունալկենցաղային սպառողների համար)։

Էլեկտրակայաններում տեղադրված վիթխարի գեներատորներն արտադրում են փոփոխական հոսանք: Որպեսզի գեներատորն էլեկտրական հոսանք տա, ռոտորը պետք է պտտվի: Մեծ գեներատորի ռոտորը կշռում է հարյուրավոր տոննա, և այն պտտում է հատուկ մեքենան՝ տուրբինը, որն ունի թիերով կամ թևերով աշխատանքային անիվ: Շոգու, շիկացած գազի կամ ջրի շիթը թափով հարվածում է այդ անիվի թիերին և հարկադրում տուրբինին ու դրա հետ նաև գեներատորի ռոտորին պտտվել: Եթե տուրբինը պտտում է ջրի հոսքը, էլեկտրակայանը կոչվում է ջրաէլեկտրակայան, երբ շոգին՝ ջերմաէլեկտրակայան, շիկացած գազերի շիթը՝ գազատուրբինային էլեկտրակայան և այլն: Առաջին ջրէկները՝ ընդամենը մի քանի 100 Վտ հզորությամբ, կառուցվել են Գերմանիայում և Անգլիայում 1876–1881 թթ-ին: Հետագայում նավարկելի գետերի վրա ջրէկներ կառուցվեցին նաև Շվեյցարիայում (1892 թ-ին), ԱՄՆ-ում (1893 թ-ին), Ֆրանսիայում (1903 թ-ին), Ռուսաստանում (1909 թ-ին): Այժմ ամբողջ աշխարհում գործում են բազմաթիվ ջրէկներ, առանց որոնց չէր զարգանա տարբեր երկրների արդյունաբերությունը, և անհնարին կլիներ դրանց գոյությունը: 

 Աշխարհի խոշորագույն ջրային էլեկտրակայանները 

էլեկտր..jpg

Leave a comment