Էկոլոգիա

Վառելիքաէներգետիկ ռեսուրսներ

  1. Նկարագրել վառելիքային ռեսուրսները ըստ բաշխվածության

Հանքային ռեսուրսներն այլ կերպ կոչվում են օգտակար հանածոներ: Դրանք կուտակված են քարոլորտում։ Մարդը դրանք արդյունահանում և օգտագործում է հիմնականում արդյունաբերության ու շինարարության մեջ: Հանքային ռեսուրսներն ըստ կիրառական նշանակության բաժանվում են 3 խմբի` վառելիքաէներգետիկական, մետաղային և ոչ մետաղային:

Ամենաշատ արդյունահանվում և վերամշակվում են մետաղներ պարունակող ապարները, այսինքն` մետաղային օգտակար հանածոները, որոնցից ստանում են սև մետաղներ և դրանց ձուլվածքներ (երկաթ, մանգան, թուջ, պողպատ), գունավոր մետաղներ (օրինակ՝ պղինձ, ալյումին, կապար, մոլիբդեն), ազնիվ մետաղներ (ոսկի, արծաթ, պլատին): 

Հանքային ռեսուրսների ոչ մետաղային հանածոների խմբում առանձին ենթախումբ են կազմում քիմիական հումք հանդիսացող օգտակար հանածոները: Քիմիական արդյունաբերության մեջ օգտագործում են ֆոսֆոր, կալիումական աղ պարունակող հանքատեսակներ, կերակրի աղ, ծծումբ և այլն: Ոչ մետաղներ են նաև բնական շինանյութերը: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, կրաքարը, մարմարը, շինարարական ավազը, խիճը և ուրիշ այլ հանքատեսակներ: Նավթի հետախուզված պաշարները գնահատվում են մոտ 150 մլրդ տ, որի մոտ 65%­-ը բաժին է ընկնում Պարսից ծոցի ավազանին: Բնական գազի պաշարների տեղաբաշխումը հիմնականում համապատասխանում է նավթի պաշարների  տեղաբաշխմանը, որի հիման վրա էլ առանձնացվում են նավթագազաբեր շրջանները:

Ածխի առաջատար արդյունաբերողներն են ՝

Չինաստան48%
Աշխարհի մյուս երկրները19%
Հնդկաստան9%
ԱՄՆ9%
Ավստրալիա6%
Ինդոնեզիա6%
ՌԴ5%
Ընդամենը100%

Ածխի առաջատար սպառողները ՝

Չինաստան51%
Հնդկաստան11%
ԱՄՆ9%
Աշխարհի մյուս երկրները29%
Ընդամենը100%

2.Վառելիքային ռեսուրսների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Վառելիքի այրումից յուրաքանչյուր տարի մթնոլորտ են անցնում միլիարդավոր տոննաներով ածխաթթու գազ, 20 միլիարդ տոնաից ավելի արդյունաբերական և այլ թափոններ։ Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի ավելացումը ջերմոցային էֆեկտի շնորհիվ խորացնում է օդի և Երկրի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացման վտանգը։ Աշխարհի խոշոր շատ քաղաքներում օդը վտանգավոր է դարձել մարդու առողջության համար։ Օդի աղոտության պատճառով իջնում է արտադրողականությունը, քայքայվում են մետաղական ու բետոնե կոնստրուկցիաները, շենքերը, շինություններն ու հուշարձանները։ Զգալի վնաս է հասցվել նաև բուսական ու կենդանական աշխարհին։ Անհետացել են բույսերի և կենդանիների բազմաթիվ հազվագյուտ և թանկարժեք տեսակներ։ Արժեքավոր կենդանիների շատ տեսակներ գտնվում են անհետացման շեմին և գրանցված են «Կարմիր գրքում»։

3. Ինչ ենք հասկանում ռեսուրսաապահովվածություն ասելով։

 Հանքային ռեսուրսների սպառման վտանգը մասնագետներին դրդում է պարբերաբար գնահատել դրանց արդեն օգտագործված և դեռևս պահպանվող չափերը ինչպես որևէ երկրում, այնպես էլ ամբողջությամբ աշխարհում: Երկրների, տարածաշրջանի կամ ընդհանրապես ամբողջ աշխարհի սպառվող ռեսուրսի տվյալ տեսակի ապահովվածությունը գնահատելու նպատակով օգտվում են ռեսուրսաապահովվածության ցուցանիշից: Այն հաշվում են երկու եղանակով: 

ռեսուրսապահովվածություն.jpg

4. Համեմատել  վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական գազ, ածուխ)՝դիտարկելով դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:

Նավթ

Նավթը երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքավոր բնական պաշար: Նավթը երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքվոր բնական պաշար: Նավթը երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքվոր բնական պաշար: 

 Նավթը տեղափոխվում է հիմնականում երեք եղանակով` նավթամուղներով, երկաթուղով, նավերով:

Նավթամուղերի կառուցման ընթացքում ավերվում են էկոհամակարգերը, որորվհետև դրանք հաճախ անցնում են անտառապատատ տարածքներով: Եթե նավթամուղը անցնում է ջրային ավազանների հատակային մասով, ապա այս դեպքում մեծանում է ջրային ավազանների նավթամթերքներով աղտոտվելու ռիսկը: Հսկայական է տրանսպորտի դերը մթնոլորտն աղտոտման գործում:

  Բնական գազ

Բնական գազը օգտակար անհամ, անոտ և անգույն գազային միացություն է, օգտակար հանածո, որն առաջացել է երկրի ընդերքում անաերոբ պայմաններում: Երկրի ընդերքում բնական գազը գտնվում է միայն գազային վիճակում, պարունակվում է ապարների շերտերում` հաճախ զուգակցված ածխի կամ նավթի հետ: Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար:

Բնական գազի պաշաներով հարուստ երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Կանադան, Նիդեռլանդները, Իրանը, Չինաստանը, Նորվեգիան, Ինդոնեզիան:  Ներկայումս գազի տեղափոխման հիմնական միջոցը խողովակաշարերն են: Բնական գազը հսկայական դեր ունի ինչպես կենցաղում, այնպես էլ արդյունաբերության մեջ: Բնական գազը որպես ավտոմեքենային վառելիք աշխարհում սկսել է ավելի մեծ տարածում գտնել իր էժանության և էկոլոգիապես մաքուր լինելու պատճառով: Ընդհանուր առմամբ արտանետվող թունավոր գազերը 1.5 անգամ պակաս են, քան բենզինի դեպքում և բացակայում են թունավոր նյութեր, ինչպիսիք են կապարի, ծծումբի և այլ միացություններ:

Ածուխ

Ածուխը ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո է, որն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բուսական զանգվածի քայքայման հետևանքով: Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից (նավթ և գազ) ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և շրջակա միջավայրի համար ամենավտանգավորն է, այրվելով այն ինտենսիվորեն աղտոտում է մթնոլորտը: Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից ամենատարածվածն է, նրա պաշարները դեռ 400 տարի կբավականացնեն մարդությանը: Ածխի համաշխարհային պաշարների շուրջ 60%-ը գտնվում են զարգացող երկրներում, ընդ որում միայն Չինաստանում` 50%-ը: Ածուխը էներգիայի հիմնական աղբյուր է Լեհաստանում, Չեխիայում և Սլովակիայում: Ածխի այրման հետևանքով մթնոլորտում ավելանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժգնացմանը, կլիմայի գլոբալ տաքացմանը, թթվային անձրևների առաջացմանը:

5.Ոչ ավանդական էլեկտրաէներգայի աղբյուրներ՝ դրանց բաշխվածությունը և տնտեսական ու բնապահպանական նշանակությունը։

Արեգակնային Էներգիա

Արեգակից ճառագայթվող լույս ու ջերմություն, որն օգտագործվում է մի շարք անընդհատ զարգացող տեխնոլոգիաների կողմից, ինչպիսիք են՝ արևային ջեռուցումը, լուսագալվանիկան (ֆոտովոլտաիկա), արեգակնային ճարտարապետությունն ու արհեստական ​​ֆոտոսինթեզը։

Արեգակնային էներգիան վերականգնվող էներգիայի կարևոր աղբյուր է, իսկ դրա տեխնոլոգիաները լայնորեն բնութագրվում են որպես ակտիվ արևային կամ պասիվ արևային՝ կախված նրանից, թե ինչպես են դրանք վերցնում և տարածում արևային էներգիան կամ այն փոխարկում արևային հոսանքի։ Ակտիվ արևային տեխնոլոգիաներն էներգիան օգտագործելու համար կիրառում են լուսագալվանային համակարգեր, կենտրոնացված արեգակնային էներգիա ու արևային ջրատաքացուցիչներ։ Պասիվ արևային տեխնոլոգիաները ներառում են շինությունը դեպի արևը կառուցելը, համապատասխան ջերմային զանգված կամ լուսացիր հատկություններ ունեցող նյութերի ընտրությունը և բնական օդափոխություն ապահովող տարածքների նախագծումը։

Արեգակնային էներգիայի մեծ ծավալն այն դարձնում է էլեկտրաէներգիայի խիստ գրավիչ աղբյուր։ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրն իր 2000 թվականի Համաշխարհային էներգետիկ գնահատման մեջ նշել է, որ արեգակնային էներգիայի տարեկան ներուժը կազմում է 1,575–49,837 էքսաջոուլ։ Այս թիվը մի քանի անգամ ավելի մեծ է, քան համաշխարհային էներգասպառման ընդհանուր ծավալը, որը 2012 թվականին կազմել է 559․8 էքսաջոուլ։

Leave a comment