Ուսումնական ճամփորդություն · Ուսումնական ճամփորթույուններ

Դեպի աշնանային Աշտարակ…

Մի պայծառ արավոտ հոկտեմբերի 15-ին մեր սիրելի կազմակերպչի և խմբի հետ ուղևորվեցինք դեպի Աշտարակ` քայլքի: Մեկնարկը տեղի ունեցավ Ներսես Աշտարակեցու հրապարակից: Ուղևորվեցինք դեպի Քասախ գետը, ճոճվող կամուրջ  և սբ. Մարինե եկեղեցի, ամենահիշարժանը ինձ համար ,ճոճվող կամուրջն էր: Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու «ափերը»` Հին և Նոր Խնձորեսկները, որտեղից երևում են Խնձորեսկի չորս եկեղեցիները և «Ինը մանուկի» աղբյուրը։ Կամրջից բացվում է տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Անապատ եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը։ Կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մ, քաշը՝ 14 տոննա և կամուրճն անցնելիս պետք է միաչափ չքայլել,քանի որ կամուրճը դրանիծ կարող էր պոկվել: Ես իրականում մինչ այս ճոճվող կամրջում չէի եղել և կարող եմ ասել, որ այն ափշեցուցիչ էր: Այն ուներ անկրկնելի տեսարանը, բնությունը ուղղակի հարշք էր, կամրջի վրայով քայլելիս ձգում էինչ թե ինչպես էր շարժվում այն և ապրումներն ուղղակի աննկարագրելի էին: Այնուհետև շարժվեցինք դեպի  սբ. Մարինե եկեղեցի կառուցվել է 1281 թվականին դարչնագույն սրբատաշ տուֆից, իսկ 1838 թվականին կառուցվել է զանգակատունը։ Ներքուստ այն խաչաձև կենտրոնագմբեթ է, իսկ արտաքուստ՝ ուղղանկյուն։ Եկեղեցու թմբուկը ներսից կլորաձև է, դրսից՝ տասանիստ։ Հարավային ճակատին պահպանվել է արևային ժամացույցը։ Սուրբ Մարիանեն աչքի է ընկնում իր սլացիկ համաչափություններով, թմբուկի շքեղությամբ և սլացիկ գմբեթով։ Եկեղեցում շրջեցինք, զրույց ունեցանք այնտեղի քահաննաերից մեկի հետ, մեզ հետաքրքրող հարցերի պատասխանեերը ստացանք և շարունակեցինք մեր քայլքը մի լավ ուսումասիրելով Աշտարակը և այնտեղի բնակիչների այգիները ի դեպ այնտեղի բնակիչներից ոմանք մեզ հյուրասիրեցին իրեն այգում աճող մրգերից, և այդպես հետաքրքիր, հագեցած և սպասումերով լի օրը ավարտվեց և մենք վերադարձանք հետ Երևան:

Ուսումնական ճամփորթույուններ

Ալեքսանդր Մյասնիկյան

Առաջադրանքներ նախատեսված 12-րդ դասարանի սովորողների համար

Ներկայացրե՛ք Ալեքսանդր Մյասնիկյանի կենսագրական կարևոր իրադարձությունները, առանձնացնելով՝

  1. Կենսագրական ընդհանուր տվյալներ։
  2. Հեղափոխական գործունեությունը։
  3. Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահի պաշտոնում ձեր համար առավել կարևոր գործունեությունները։

Ալեքսանդր Ֆյոդորի Մյասնիկյանի կեղծանունն է  Մարտունի: Նա հայ քաղաքական, հասարակական գործիչ է, 1921-1922 թվականներին եղել է Հայաստանի ԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահը, ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության անդամ։

Ծնվել է 1886 թվականին Նոր Նախիջևանում՝ հայ վաճառականի ընտանիքում։ Ուսանել է ծննդավայրի թեմական դպրոցում, 1904-1906 թվականներին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1906 թվականից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ էր։ 1907-1914 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, ապա՝ Մոսկվայում։ 1911 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկզբին զորակոչվել է բանակ. հեղափոխական աշխատանքը շարունակել է ռազմաճակատում։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունիցհետո գլխավորել է բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները Կարմիր բանակում։ 1917 թվականի սեպտեմբերին ընտրվել է Բելառուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում՝ Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում։

Ընտրվել էր Բելառուսիայի (այժմ՝ Բելառուս) կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կենտրոնական բյուրոյի, ապա՝ Բելառուսական ԽՍՀ կենտգործկոմի նախագահ, ՌԿ(բ) կ Մոսկվայի քաղաքային և մարզային կոմիտեների քարտուղար։ 1919 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընտրվել է Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա՝ նահանգային կոմիտեի քարտուղար։

Ալեքսանդր Մյասնիկյանը 1921 թվականի հունվարին նշանակվել է Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ (համապատասխանում է ժամանակակից վարչապետին) և ռազմական գործերի ժողկոմ։ Հաջորդ տարի մարտին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմավորումից հետո եղել է դաշնության գործկոմի նախագահներից, ապա՝ ՌԿ(բ) կ Անդրերկրկոմի առաջին քարտուղարը։

Երկրի տնտեսության վերականգնման, արևմտահայ փախստականներին տեղավորելու, քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, երկրում կայունություն հաստատելու համար Ալեքսանդր Մյասնիկյանը ծավալել է աշխատանքային մեծ գործունեություն։ Նա կարևորել է հայ մտավորականությանը Հայաստանում համախմբելու և նրա համար ստեղծագործ աշխատանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդիրը։ Այդ կապակցությամբ պաշտոնական հրավերներ է ուղարկել նկարիչ Մարտիրոս Սարյանին, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, լեզվաբան Հրաչյա Աճառյանին և ուրիշների։ Խորհրդային Հայաստանի գործիչներից Մյասնիկյանն առաջինն է անդրադարձել Հայաստանի և Սփյուռքիփոխհարաբերություններին. հատուկ ուսումնասիրություն է նվիրել Սփյուռքում հայ ազգային քաղաքական կազմակերպությունների խնդիրներին։

1910-ական թվականներին Ալեքսանդր Մյասնիկյանը լույս էր ընծայել մի շարք հոդվածներ՝ նվիրված հայոց գրերի գյուտի նշանակությանը, Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի ստեղծագործություններին։ Բազմիցս անդրադարձել է Հայկական հարցին՝ անվանելով այն «գորդյան հանգույց», որի շուրջ հյուսվել են եվրոպական երկրների տարաձայնություններն ու շահերը։ 1913 թվականին Մոսկվայում հանդես է եկել Հայկական հարցի մասին դասախոսությամբ, որի դրույթները 1913-1914 թվականներին լույս են տեսել «Մշակ» թերթում։ Մյասնիկյանի աշխատությունները լույս են տեսել առանձին ժողովածուով (Երկեր, 4 հատոր, 1984-86)։

1921 թվականի հուլիսի 4-5-ը Ալեքսանդր Մյասնիկյանը մասնակցել է ՌԿ(բ) կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Դեմ է քվեարկել Իոսիֆ Ստալինի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը։

Զոհվել է 1925 թվականի մարտի 22-ին՝ Թիֆլիսի օդանավակայանում՝ օդանավի վթարից։ Կա տեսակետ, որ ավիավթարը կազմակերպված է եղել Բերիայի կողմից։

Ուսումնական ճամփորթույուններ

Պաուլո Կոելո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին»

Պատմվածքը մի հյուրանոցի սեփականատիիրոջ մասին է, ում հյուրանոցը ձմռանը շատ վատ վիճակում  էր. ոչ մի այցելու չէր գալիս: Վիճակն այնքան վատ էր, որ  սեփականատերը  նույնիսկ հասցրել էր հեռացնել  շատ աշխատողների: Մի օր  ի զարմանս սեփականատիրոջ հյուրանոցի դուռը  փակում են: Ներս է գալիս մի ցնցոտիավոր ալեհեր ծերունի և ճաշ ու գիշերելու տեղ խնդրում: Սեփականատերն ասում է, որ գիշերելու և ճաշի գումարը կազմում է 3 ռուբլի, բայյց ծերունին պատասխանում է,   որ  մի քանի օր է հաց չի կերել և գումար չունի: Եվ նրանք իրեն առավոտյան չեն տեսնի, բայց նա մի օր  կվերադարձնի  3 ռուբլին: Հյուրանոցի տերը չի հավատում, բայց խղճալով ծերունուն նրան հյուրասիրում է մի մեծ  թաս ճակնդեղով ապուր, ավելացրեց թթվասեր և  այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին  շատ սոված լինելու պատճառով ճաշը շատ  արագ կերավ և մորուքի վրա ճակնդեղի հետք  մնաց: Որոշ ժամանակ անց օրերը տաքացան և հյուրանոցում առաջվա նման  շատ այցելուներ սկսեցին գալ և մնալ հյուրանոցում:  Հյուրանոցի տերը  շատ է ուրախանում և գնում է եկեղեցի Աստծուց շնորհակալություն հայտնելու: Եկեղեցու պատերի սրբապատկերների  վրա նկատում է մի ալեհեր ծերունու, որի դեմքը ծանոթ էր թվում: Մոտենալով նկատեց ծերունու մորուքի ճակնդեղի հետքը և  տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»: Հյուրանոցի տերը  ցանկացավ մոմ վառել և  մոմը  հողի մեջ մցնելիս փոքրիկ կոշտ բան  զգաց: Դա դրամ էր և կողքին ևս 2 հատ կար: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեցսրբապատկերին. ճակնդեղի հետքն անցել էր, իսկ ծերունին ժպտում էր:

Ուսումնական ճամփորթույուններ · Էկոլոգիա

Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրում ։

Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով երկրի առավել դինամիկ զարգացող ճյուղերից է: Հայաստանը զբոսաշրջության համար բավական հետաքրքիր ու նոր ճյուղ է:

Ներկայացնենք ՀՀ կառավարության տարբեր թվականների ծրագրերը՝ զբոսաշրջության ոլորտում:

2017-2022 թվականների ծրագիր

Ըստ 2017-2022 թվականների ծրագրերի կառավարությունը նախատեսում է տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի:

  • մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել մի շարք նպատակային շուկահանդիսացող երկրների քաղաքացիների համար Հայաստան առանց արտոնագրի մուտքի ռեժիմի սահմանում

Կարծում եմ, որ այս կետը նպատակահարմար է զբոսաշրջության թիվը բարելավվելու համար: Այս ծրագիրը կմպաստի տուրիզմի առավել զարգացմանը:

  • մինչև 2017 թվականի ավարտը մշակել և ընդունել «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությունը՝ 2018 թվականին ապահովելով դրա իրականացումը.

Հայաստանի ճանաչելիությունն ակտիվացնելու, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումն ապահովելու, վիճակագրական տեղեկատվական համակարգը կատարելագործելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2017 թվականի ավարտը մշակել և ընդունել «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությունը՝ 2018 թվականին ապահովելով դրա իրականացումը:

  • 2017-2022 թվականների ընթացքում պետական աջակցություն ցուցաբերել ՀՀ մարզերում ամենամյա ավանդական փառատոնների, տոնակատարությունների և այլ զբոսաշրջային միջոցառումների կազմակերպմանը.

Մեր երկիրը հայտնի է գինիով, իսկ մեր փառատոններից ամենահայտնին՝ գինու փառատոնն է: Պարզել եմ, որ գինու փառատոնը ու հայկական գինին հետաքրքրում է զբոսաշրջիկին, իսկ դրա գեղեցիկ մեծ փառատոնը էլ ավելի կգեղեցկացնի ու հիշվող կդարձնի այդ օրը: Ու այս նույնը կապված է բոլոր փառատոնների հետ, քանի որ փառատոնների ընթացքում ներկայացվում է հայկականը, առանձնահատկություն ունեցողը: Ամենամյա փառատոնների ու զբոսաշրջիկին փառատոնով գրավելու դեպքում կզարգացնենք նաև տնտեսությունը:

2018 թվականի ծրագիր

2018 թվականը նույնպես առանձնահատուկ էր: Համաշխարհային լրատվամիջոցներում շատ գեղեցիկ ու լուսավոր է լուսաբանվել տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը: Լուսաբանվել է մեր երկիրն ու ժողովրդին փառաբանելով, ինչը հետաքրքրություն է առաջացրել ժողովրդի մոտ՝ դեպի նոր փոփախված Հայաստան:

  • Կարևոր է զբոսաշրջիկների համար տեղանքների և տրասպորտային ուղիներիհասանելիությունը բարձրացնելու նպատակով առավել տարածված օտար լեզուներով հանրային տրանսպորտի ուղեցույցներով, համապատասխան փողոցային ևզբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։

Հայերենը բավականին անհասանելի լեզու է օտարների համար, ինչի պատճառով էլ մենք պետք է հարմարվենք մեզ հյուր եկած տուրիստներին: Հայաստանի տրանսպորտային վիճակը միանշանակ չի կարող գրավել զբոսաշրջիկին: Պետք է էլ ավելի հարմար ու օգտագկար դարձնել հանրային տրանսպորտը տուրիստի համար:

  • Զուգահեռաբար նախատեսվում է առանձնացնել զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների
    համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։

Զբոսաշրջիկը իր հաջորդ երկիրը ընտրում է երկրի հնարավորությունները ուսումնասիրելով: Գրավիչ կլինի տուրիստական տարբեր ուղղություններ ունենալը:

2019 թվականի ծրագիր

2019 թվականի զբոսաշրության ծրագրում ըստ իս զգալի փոփոխություններ չեն եղել: Կարևորվող կետենրը նույնն են՝ ինչ 2018թվականի ծրագրում: Դրանք են՝

  • լեզուների զարգացումը
  • զբոսաշրջային ենթաճյուղերը
  • վիզային ռեժիմների ազատականացումըշ
  • օդային տրանսպորտի գների նվազեցումը

2021 — 2026 թվականների ծրագիր

Ըստ 2021 — 2026 թվականների ծրագրի կառավարությունը նախատեսում է միջազգային այցելությունների թիվը հասցնել առնվազն 2,5 միլիոնի:

  • Սպասարկման և հյուրընակության ծառայությունների բազմազանեցման և բարելավվման ուղղությամբ նախատեսվում է մեծացնել միջազգային հյուրանոցային բրենդների ու միջազգային ցանց հանիսացող խոշոր հանրային սննդի օբյեկտների թիվը

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ծառայությունների ոլորտի աճը հիմնականում
պայմանավորված է կացության և հանրային սննդի կազմակերպման աճով, քանի որ այն
անմիջական կապ ունի զբոսաշրջության և զբոսաշրջային հոսքերի հետ։

Ձեզ համար առանձնացրեցի 2017-2026 թվականների զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար նախատեսված կառավարության ծրագրերից դուրս բերված որոշ կետեր, որոնք ինձ առավել անհրաժեշտ թվացին:

2017-2026 թվականների ընթացքում զբոսաշրջության համար նախատեսված ծրագրերում գործողությունների կետերը մեծ փոփոխությունների չեն ենթարկվել: Սակայն ոչ բոլորն են դրանցից իրագործվել:

Իմ կարծիքով շատ արդյունավետ են բոլոր տարիների զբոսաշրջությունը զարգացնելու կառավարության ծրագիրը, սակայն առավել հետաքրքիր էր 2019 թվականի ծրագիրը: Ծրագրում ներկայացված էին մանրամասն բոլոր կետերը, որոնք հարկավոր են: Ծրագիրը իմ կարծիքով շատ արդյունավետ է:

Ուսումնական ճամփորթույուններ

Երևան-Գյումրի-Կապս տրանզիտ…


Երևան-Գյումրի-Կապս տրանզիտ


Գյումրու կարևոր հատկանիշներից մեկն է ավանդական խոհանոցը։ Գյումրու ամենօրյա կերակրատեսակները բազմազան են՝ տարբեր տեսակի շիլաներ, փլավներ, ապուրներ, որոնք կոչվում են բաղկացուցիչ հիմնական մասի անունով՝ ոսպով, բլղուրով, բրնձով և չորթանով փլավներ, չրով թիրիթ, շաղգամով յայնի, կորկոտապուր, պոչով ապուր, թանով ապուր, հառլապուր և այլն։

2cb70502df5c9a4642cc8758be01e058
b7ecbbf55e48f5b2746a1514384553a3
b12996c6ef142229000d9ddcd2da324a

Տոնական օրերին գյումրեցու հարգի կերակրատեսակներից են թաթար բորակին, դոլման, սաթրի քյուֆթան, քարի քյուֆթան, ղազան խորովածը, թավա քիֆթասին, չանաղը, թավան, քյալլան (կովի գլխից պատրաստվող կերակուր) և այլն։ Այս վերջին երեքը Ալեքսանդրապոլում հարգի կերակուրներ էին հատկապես արհեստավորների շրջանում։ Սրանք, ինչպես նաև գաթան, փախլավան, շաքարլոխումին, սհանչորակին (բիսկվիթ) պատրաստում էին փռում։ Ծիսական կերակուրներն էին՝ Ամանորի պասուց դոլման, կաղանդի գաթան (տարեհացը), տարբեր պատկերներով կարկանդակները, Ծննդյան տոնի հարիսան, Տրնդեզի խեձախը (աղանձ), Սբ. Սարգսի փոխինդով խաշիլն ու կարկանդակները, Զատկի ջեյեզով փլավը, Սբ. Խաչի քյաշքյան, Համբարձման կաթնապուրը, մատաղը, հոգեհացի խաշլաման և այլն։ Գյումրվա քաղաքային կերակուրները տարբերվում էին որոշակի նրբաքիմք առանձնահատկություններով ու քաղցր ուտելիքների առատությամբ։ Այդպիսիք էին քիշմիշով սոուսը, դդմով, քիշմիշով, մեղրով (կամ շաքարով) ճաշը, տապակած ծիրանի չիրը, ջեյեզով փլավը (քիշմիշով, ծիրանի, սև սալորի չրերով ու նշով), չորացրած սպիտակ թթով ձվածեղը, խուրմով ձվածեղը, պաստեղով ձվածեղը, ղայմաղը (մեղրուսեր), հասութան, զուրբիան։ Խաղողի թփով դոլման նույնիսկ կերել են շաքարի փոշով ու դարչինով։

3dbf7dc2568f5a57ea548de0e645f9cd
36f112efca44740ee0bfa0a83fcd724d

Գյումրիում, ինչպես ամանորյա, այնպես էլ տոնածիսական հացկերույթի պարտադիր մաս է կազմում խմիչքը։ Ալեքսանդրապոլցի տղամարդկանց սիրած ալկոհոլային խմիչքը օղին էր, որը մինչև օրս էլ պահպանվել է գյումրեցիների կենցաղում, առանց որի տոնական սեղան չեն նստում։ 19-րդ դարի կեսերից լայն տարածում ստացավ գարեջուրը և շատ շուտով այն իր հատուկ տեղը գրավեց ալեքսանդրապոլցի տղամարդկանց սննդակարգում։ Քաղաքում մեծ թիվ էին կազմում պանդոկները, գինետները (միկիտան) և գարեջրատներն ու կրպակները, որտեղ արհեստավորները և տարբեր գործերով քաղաք եկած հյուրերը, մի կտոր հաց էին ուտում, որը ուղեկցվում էր թունդ խմիչքների տարբեր չափաբաժիններով։

8cf94bc3f60d9f51c6f0b75caeae6a75
81a84ac317fb34e1090d6f53bb602d4b
57761e56e9ed84bd7225d262503aa75b

Քաղաքային կենցաղում լայնորեն տարածված են նաև սուրճը (Ալեքսանդրապոլում սև սուրճին զուգահեռ օգտագործում էին բոված-աղացած գարուց պատրաստված ըմպելիքը՝ «ղայֆան») և թեյը, որոնցով հյուրասիրում են հյուրերին։ Ալեքսանդրապոլում տղամարդիկ սիրում էին սուրճ խմել նաև սրճարաններում (ղայֆախանա) և համքարական ակումբներում (կլուբներ), որտեղ զրուցում էին քաղաքականությունից, քաղաքի անցուդարձից, գործարքներ էին կնքում, կամ, որն ավելի ընդունված էր՝ ունկնդրում էին հայտնի աշուղների երգերը:

Ուսումնական ճամփորթույուններ

Վերամշակվող հագուստ…

El բարձրացում դա մի բան է, որը նորաձեւ է և միայն լավի համար: Խոսքը գնում է նոր օգտակարություն փնտրելու համար այն ապրանքի համար, որն այլևս անօգուտ է, և, հետեւաբար, անիմաստ է: Մեծ թվով թափոններ թափվում են աղբավայրերում և նրանց հնարավորություն չի տրվում կրկին օգտագործել և դրանք երկրորդ կյանք տալ: Խոսքը գնում է  վերամշակված հագուստի մասին։ Մեզանից քանիսին է մնացել հին, պատռված կամ փոքր հագուստը, և որոշում ենք դեն նետել կամ նվիրել: Մենք պատրաստվում ենք տեսնել, թե ինչ գործածություններ կարող են տրվել հագուստին, որպեսզի այն որպես արտադրանք ունենա երկրորդ կյանք և չդառնա միանգամյա օգտագործման թափոն:

Վերամշակեք հագուստը զվարճանքի համար

El բարձրացում դա մի բան է, որը նորաձեւ է և միայն լավի համար: Խոսքը գնում է նոր օգտակարություն փնտրելու համար այն ապրանքի համար, որն այլևս անօգուտ է, և, հետեւաբար, անիմաստ է: Մեծ թվով թափոններ թափվում են աղբավայրերում և նրանց հնարավորություն չի տրվում կրկին օգտագործել և դրանք երկրորդ կյանք տալ: Այսօր մենք խոսելու ենք դեպքի մասին վերամշակել հագուստը, Մեզանից քանիսին է մնացել հին, պատռված կամ փոքր հագուստը, և որոշում ենք դեն նետել կամ նվիրել: Մենք պատրաստվում ենք տեսնել, թե ինչ գործածություններ կարող են տրվել հագուստին, որպեսզի այն որպես արտադրանք ունենա երկրորդ կյանք և չդառնա միանգամյա օգտագործման թափոն:

Իհարկե, ստեղծագործությունը պետք է որևէ օգտակար բան լինի: Այլ կերպ ասած, մենք պետք է սովորենք ստեղծել նոր ապրանքներ, որոնք մենք պատրաստվում ենք օգտագործել: Անօգուտ է ստեղծել նոր ապրանք, որը մենք չենք պատրաստվում օգտագործել, քանի որ այն, միևնույն է, կպահպանվի: Ուստի կարևոր է լավ ընտրել ինչ-որ բանի կարիքի և ստեղծագործականության միջև:

Վերամշակում վերնաշապիկներով

Հին շապիկներն այնպիսին են, որոնք մենք այլևս չենք օգտագործում, կամ այն, որ մեզ դուր չեն գալիս, քանի որ դրանք փոքր են դարձել կամ պատռվել են: Նրանց երկրորդ կյանք հաղորդելու համար մենք կարող ենք կոկոս տալ և այլընտրանքներ փնտրել: Այս հին շապիկը կարող է դառնալ հիանալի հումք ՝ պայուսակ պատրաստելու համար, օրինակ.

Անհրաժեշտ չէ նաև օգտագործել ասեղն ու թելը: Պարզապես բազկաթոռների կամ մեքենայի համար ծածկոցներ պատրաստելը կարող է լինել բավականին կրկնվող գործածություն: Մենք կարող ենք նաև այն օգտագործել որպես մաքրող կտոր և ավելին, եթե հագուստը պատրաստված էր բամբակից: Եթե ​​մենք օգտվում ենք կարկատանից, ապա տպագրության միջոցով կարող ենք պատրաստել շատ յուրօրինակ ծածկոց: Այսպիսով, մենք կավարտենք ձեզ համար հին ու յուրօրինակ հագուստի հիշողություններով լի ծածկոց:

Ուսումնական ճամփորթույուններ

Մխիթարյան միաբանություն …

Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Հետապնդումների հետևանքով միաբանությունը երկար ժամանակ գտնվում է դեգերումների մեջ և միայն 1717 թ. սեպտեմբերին մխիթարյանները հաստատվում են Սուրբ Ղազար կղզում, որտեղ գտնվում են մինչև օրս:

2000 թ. տեղի է ունենում Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների միավորումը։ Միավորումից հետո 2000 թ. հուլիսի 10-21-ը Ս. Ղազար Մայրավանքում գումարվում է արտակարգ ժողով, որի ժամանակ Վենետիկի և Վիեննայի միաբանները որոշում են ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտրոնական վարչությունով։ Այսպիսով, Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը։

Ուսումնական ճամփորթույուններ

Ex.b

A)a time when she misjudged other people-4
B)a time when she didn’t want to seem different from other people-2
C) her insecurity about her appearance-1
D) how she regrets not taking more risks-6
E) situations when she shouldn’t have talked so much-3
F)something she could have been better at-5

Ex.c

1)it makes me remember (1)- it reminds me
2)very beautiful (1)-gorgeous
3)a missed opportunity (1)-what a waste
4)a lot of (2)-most of
5)amusing in a clever way (3)-
the most amusing and interestingperson (3)
kind, soft (4)
something that is new or difficult,but stimulating (6)

Ուսումնական ճամփորդություն

Դեպի Գեղարոտի ջրվեժ…

Անիվները գլովում,շարժվում էին դեպի հրաշալի, գեղեցիկ, չքնաղատեսիլ մի ջրվեժ…Այո Գեղարոտի ջրվեժ: Բնության հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած գյուղից 11 կմ հյուսիս-արևմուտք։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Ճանապարհը անցավ շատ հեշտ, դյուրին, լի արկածներով: Հասանք Արագածոտնի մարզի Արագած գյուղ, այնտեղ մեզ հյուրընկալեց մի հիասքանչ ընտանիք, մեզ հյուրասիրեցին, ջուր տվեցինք, իրենք այգուց թույլ տվեցինք, որպեսզի մենք հավաքենք սալոր, հիացանք նրանց գեղեցիկ այգով, նրանք ունեին հավիկներ, և երրեք հորթ: Անուհետև հանգստանալուց հետո մենք, շարժվեցինք դեպի ջրվեժ:

Կարծում էի ամենասպասված, ամենահավես և ամենահետաքրքրաշարժը լինելու էր հենց Գեղարոտի ջրվեժը… Սակայն դուք դեռ չգիտեք, թե ինչպես ենք մենք հասել այնտեղ… բեռնատարով, մենք բեռնատարով պիտի շուրջ 11 կմ գնայինք, որպեսզի հասնեինք ջրվեժ: Սկզբում մենք շատ վախեցած, բայց միաժամանակ նաև շատ սպասումներով լի էինք: Քանի որ ճանապարհը շատ քարքարոտ էր, մենք կարծես իսկական ատրակցիոն նստած լինեինք: Մենք հասանք ջրվեժ, այնտեղ արդեն ոտքի ճանապարհ էր, այդ պատճառով մենք մի փոքր հանգստացանք, ընդմիջեցինք, և ճանապարհը սկսեցինք: Ճիշտ է, ցավոք ես չկարողացա մինչև ջրվեժ բարձրանալ, քանի որ անսպասելի ինձ վատ զգացի, սակայն կարողացա տեսել ջրվեժը, այն շատ հեռու չէր, գեղեցիկ է ինչպես պճնված գեղեցկուհին, այն կարծես համեստ վհպարտություն լիներ: Այդ գեղեցկությամբ կարելի էր երկար զմայլվել, ցավոք ժամանակը քիչ էր: Սակայն գեղեցիկ նկարներ ունենցանք, որոնք հետո կդառնան հետաքրքիր ու գեղեցիկ հիշողություն մեր դպրոցական խենթ ու հավես օրերից: Եվ ահա պահն է հրաժեշտի… հրաժեշտ տվեցինք Գեղարոտի ջրվեժին, մեր Գեղարոտի ջրվեժին, ասում եմ մեր, քանի որ այն արդեն մեր մտքում է, մեր հիշողություններում, դրա համար էլ արդեն մերն է: Մեր հիշողույունները միշտ մեզ հետ են: Վերադառցանք տուն շատ հոգնած, բայց լի տպավորություններով, որոնք երկար ժամանակ թույլ չէր տալիս նույնիսկ քնել: Յուրաքանչյուր ճամփորդություն մեր մեջ մի բան փոխում է, մենք աշխարհին ուրիշ աչքերով ենք նայում: Շնորհակալ եմ քեզ բնություն դու մեզ ստիպում ես կատարելագործվել ու լինել ավելի լավը:

Ուսումնական ճամփորթույուններ

Սպիտակ Լեռնանիստ

Հունվարի 25-ին, գեղեցիկ, արևոտ, բայց միաժամանակ շատ ցուրտ առավոտ հայոց լեզվի ուսուցչուհի՝ տիկին Ելենային և ֆիզկուլտուրայի ուսուցչուհի՝ ընկեր Գոհարի հետ միասին ուղևորվեցինք դեպի Լեռնանիստ: Առավոտյան պարապմունքից հետո մենք բոլորս շտապեցինք դեպի ավտոբուսների կայանատեղի: Նստեցինք և…և մեր հետաքրքիր, զվարճալի և սպասումներով լի ճանապարհորդությունը կարելի է ասել սկսված էր: Ճանապարհորդություն, որը լի էր հետաքրքիր պահերով:  Ավտոբուսում տիկին Ելենան մեզ շատ հետաքրքրիր պատմություններ պատմեց, մենք նկարվեցինք, ծիծաղեցինք և չզգացինք էլ, թե ինչպես հասանք մի գյուղ: Մտանք տիկին Կարինեյի տուն, ով ուներ իր թոնրատունը, ինչևէ նա ասաց, որ իրենց գյուղում այլևս ոչ մեկը ոչինչ չի թխում և թոնրատուն չունեն: Բայց նա այդ աշխատանքը սիրում է և սիրով կատարում այն: Նա մեզ համար թխեց թարմ լավաշ, այնուհետև պուրի: Բերեց տնական պանիր և խորոված կարտոֆիլ և ուտելուց հետո մենք անցանք ամենահետաքրքիր պահին՝ երբ տիկին Կարինեն մեզ համար պետք է պատրաստեր գաթա: Նա գաթան պատրաստեց շատ հետաքրքրիր ձևով և ես այն առաջին անգամ էի տեսնում: Նրա գաթան ուներ արեգագի տեսք, իսկ հոտի և համի մասին կարելի է լռել…համեղ էր  ու տաք ինչպես արեգակը: Գաթան վերցրեցինք և ուղևորվեցինք և ասեմ, որ տիկին Կարինեն շատ հյուրընկալ և հաճելի անձնավորություն էր: Գնացինք այնտեղի դպրոցներից մեկը: Շրջեցինք դպրոցով մեկ ուսուցիչների հետ ծանոթացանք, զրուցեցինք և նրանք մեզ առաջարկեցին մասնակցել իրենց դասերից մեկին: Մենք գնացինք հասարակագիտության դասին, որտեսղ դասի էին տասներորդ դասարանցիները: Հասարակագիտության ժամին մեզ ներկայացրեցին իրենք գյուղը, այնտեղի ավազանի պատմությունը: Մեր հերթին էլ մենք ներկայացրինք մեր դպրոցը, մեր կարծիքը մեր դպրոցի մասին, այնուհետև նրանք ներկայացրեցին իրենց դպրոցը: Եվ մենք նրանց հրավիրեցինք մեր կրթահամալիր և հուսով եմ, որ անպայման կգան: Նրանց հետ խաղանցինք ձնագնդի և գնացինք մեր ամենասպասվածը վայրը՝ որտեղ պետք է մարզական խաղեր խաղայինք: Հասնանք սահադաշտ՝ տանելով մեզ հետ սահնակներ, որոնք մեզ պիտի հաճելի պահեր պարգևեին, իսկ ահա այնտեղ մեզ էին սասում զվարճալի փուչիկներ: Քանի որ Լեռնանիստում ցուրտ էր ու մենք ցրտից պատսպարվելու վայր էինք փնտրում, մտանք մոտակա փոքրիկ, բայց շատ տաքուկ սրճարան, որտեղ  մեզ թեյ հյուրասիրեցին, այն բաղձալի թեյը, որի մասին մենք վաղուց էինք երազում, թեյ որը տաքացրեց մեր հոգիները: Լի տպավորություններով և դեռ թեյի ազդեցությամբ շարժվեցինք դեպի մեզ սպասող մեքենան՝ թողնելով գեղեցիկ, սպիտակ Լեռնանիստը… դեպի Երևան: Ճանապարհին խորհում էինք մեր օրվա, ապրումների մասին: Շնորհակալ եմ տիկին Ելենայից և ընկեր Գհարից մեզ այսպիսի անմոռանալի և լի տպավորություններով օրվա պարգևելու համար: Երբ տիկին Ելենանա կրկին կազմակերպի այլ ճամբորդություններ  ես անպայման նրա հետ կճամբորդեմ, որովհետև նրա հետ հետաքրքիր է ու զվարճալի: