Գրականություն · Ես և իմ ներաշխարհը...

Հեքիաթային կակաչները…

Ժամանակին կար մի պառավ կին, որն ապրում էր փոքրիկ տնակում: Նա իր պարտեզում ուներ գեղեցիկ գծավոր կակաչների մարգ:

Մի գիշեր նրան արթնացրեց քաղցր երգի և նորածին երեխաների ծիծաղի ձայները:Նա նայեց պատուհանից: Ձայները կարծես գալիս էին կակաչների մարգերից, բայց նա ոչինչ չտեսավ: Հաջորդ առավոտ նա քայլում էր իր ծաղիկների միջով, բայց նախորդ գիշերվանից ոչ մեկի նշանը չկար:

Հաջորդ գիշերը նա կրկին արթնացավ քաղցր երգի և նորածին երեխաների ծիծաղի ձայներից: Նա բարձրացավ և զգուշորեն քայլեց իր պարտեզի միջով: Լուսինը փայլում էր կակաչների մարգի վրա, իսկ ծաղիկները օրորվում էին այս ու այն կողմ:Պառավը ուշադիր նայեց և տեսավ, որ յուրաքանչյուր կակաչի մոտ կանգնած էր մի փոքրիկ Փերի մայրիկ, որը օրորոցի պես օրորում էր ծաղիկը, մինչդեռ յուրաքանչյուր կակաչի կոկոնում մի փոքրիկ փերի երեխա էր ծիծաղում և խաղում: Պառավը հանգիստ վերադառձավ իր տուն, և այդ ժամանակվանից ի վեր նա երբեք կակաչ չէր քաղում, ոչ էլ թույլ էր տալիս իր հարևաններին ձեռք տալ ծաղիկներին:

Կակաչներն օրեցօր ավելի պայծառ գույն էին ստանում և չափսերով ավելի էին մեծանում, և նրանք վարդերի բուրմունք էին տարածում:Նրանք սկսեցին ծաղկել ամբողջ տարվա ընթացքում: Եվ ամեն երեկո փերի մայրերը շոյում էին իրենց նորածիններին և օրորում նրանց, որ քնեին ծաղիկների կոկոնների մեջ:

Օրը եկավ, երբ բարի պառավը մահացավ, և մարդիկ, ովքեր չգիտեին փերիների մասին կակաչների մարգերը պոկեցին , և այնտեղ ծաղիկների փոխարեն մաղադանոս տնկեցին:Բայց մաղադանոսը չորացավ, այգու մյուս բոլոր բույսերը նույնպես չորացան, և այդ ժամանակվանից այնտեղ ոչինչ չէր աճի:

Բայց բարի ծեր կնոջ գերեզմանը գեղեցկացավ, որովհետև փերիները երգում էին նրա վերևում և այն կանաչ պահում, իսկ գերեզմանի վրա և նրա շուրջը աճեցին կակաչներ և մանուշակներ և գարնանային գեղեցիկ ծաղիկներ:

Աղբյուր

Leave a comment