Գրականություն

Անտուան դը Սենտ Էկզյուպերիի…Աղոթք

Անտուան դը Սենտ Էկզյուպերիի <<Աղոթք>> ստեղծագործության մեջ նա դիմում է Աստծուն ու խնդրում նրանից ուժ, ոչ թե հրաշքներ։ Իրեն սովորեցնի, որ դառնա հետևողական և կարողանա դիմակայել ամեն ինչին։ Սովորեցնի ճիշտ տնօրինել ժամանակին և չվատնել ավելորդ ժամանակ անիմաստ բաների վրա։ Ճիշտ տարանջատել առաջինը երկրորդից։ Նա խնդրում է չափավորություն ու ցանկանում տեսնել հեռուները, բարձունքները։ Հասկանալ, որ երազանքներով ապրել չի կարելի և պետք է փորձել ապրել իրականությամբ։ Սովորել գնահատել ժամանակը և ճիշտ օգտագործել այն։ Ուզում է սովորել և հասկանալ, որ կյանքի փորձությունները դրանք կյանքի մի մասն են և օգնում են շտկվել և զարգանալ։ Հաճախ սիրտն ու բանականությունը վիճում են և պետք է սառը դատելով ճիշտ որոշումներ կայացնել։ Նա խնդրում է կյանքի դժվար պահերին ուղարկի ճիշտ մարդիկ, որոնք քաջություն կունենան ճիշտն ասելու, բայց նաև սիրելու։ Խնդրում է համբերություն և խնդրում արժանի լինել կյանքի ամենահրաշալի պարգևներից մեկին՝ ընկեր կոչմանը։ Նա խնդրում է ոչ թե այն ինչ նա է ուզում, այլ այն ինչ նրան պետք է իսկապես։ Եվ վերջում նա խնդրում է, որ նորից սովորեցնի փոքրիկ քայլերի արվեստին։

Leave a comment