Գրականություն

Պաուլո Կոելո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին»

Պատմվածքը մի հյուրանոցի սեփականատիիրոջ մասին է, ում հյուրանոցը ձմռանը շատ վատ վիճակում  էր. ոչ մի այցելու չէր գալիս: Վիճակն այնքան վատ էր, որ  սեփականատերը  նույնիսկ հասցրել էր հեռացնել  շատ աշխատողների: Մի օր  ի զարմանս սեփականատիրոջ հյուրանոցի դուռը  փակում են: Ներս է գալիս մի ցնցոտիավոր ալեհեր ծերունի և ճաշ ու գիշերելու տեղ խնդրում: Սեփականատերն ասում է, որ գիշերելու և ճաշի գումարը կազմում է 3 ռուբլի, բայյց ծերունին պատասխանում է,   որ  մի քանի օր է հաց չի կերել և գումար չունի: Եվ նրանք իրեն առավոտյան չեն տեսնի, բայց նա մի օր  կվերադարձնի  3 ռուբլին: Հյուրանոցի տերը չի հավատում, բայց խղճալով ծերունուն նրան հյուրասիրում է մի մեծ  թաս ճակնդեղով ապուր, ավելացրեց թթվասեր և  այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին  շատ սոված լինելու պատճառով ճաշը շատ  արագ կերավ և մորուքի վրա ճակնդեղի հետք  մնաց: Որոշ ժամանակ անց օրերը տաքացան և հյուրանոցում առաջվա նման  շատ այցելուներ սկսեցին գալ և մնալ հյուրանոցում:  Հյուրանոցի տերը  շատ է ուրախանում և գնում է եկեղեցի Աստծուց շնորհակալություն հայտնելու: Եկեղեցու պատերի սրբապատկերների  վրա նկատում է մի ալեհեր ծերունու, որի դեմքը ծանոթ էր թվում: Մոտենալով նկատեց ծերունու մորուքի ճակնդեղի հետքը և  տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»: Հյուրանոցի տերը  ցանկացավ մոմ վառել և  մոմը  հողի մեջ մցնելիս փոքրիկ կոշտ բան  զգաց: Դա դրամ էր և կողքին ևս 2 հատ կար: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեցսրբապատկերին. ճակնդեղի հետքն անցել էր, իսկ ծերունին ժպտում էր:Ինչպես ասում են՝ «Լավություն արա, գցիր  ջուրը և մի օր անպայման  կվերադառնա»: Այդպես և պատմվածքում է: Պատմվածքը ուսուցողական է, քանի որ քչերը կվարվեն հյուրանոցի սեփականատիրոջ նման: Նա խղճաց և լավ ընդունեց  ծերունուն, իսկ որոշ ժամանակ անց նրա արած չնչին լավությունը  հետ վերադարձավ նրան: Ես հյուրանոցի հաջողությունը կապում եմ այդ դեպքի հետ: Եթե  հյուրանոցի տերը  չխղճար նրան, ապա՝ հնարավոր է մի քանի ամիս անց սեփականատերը ստիպված լիներ փակել հյուրանոցը:

Leave a comment