Հայոց լեզու · Խորացված հայոց լեզու

Բառագիտություն

Բաժին 2

Բառագիտություն

1.Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ

1)դրվատել, կշտամբել, պախարկել, դատափետել
2)հմուտ,ճարտար,վարժ, զգլիչ
3)կուտակել, շրջապատել, հավաքել, ժողովել
4)անհաստատ,խախուտ, անկայուն, խարխուլ

2.Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ

1)դեռափթիթ,մատղաշ, մանկամիտ, պատանի
2)դժխեմ, անողորմ, ժանտ, վայրագ
3)թաքնվել, պարուրել, քողարկել, սքողել
4)մեծանուն, հանրահայտ, հռչակավոր, սնապարծ

3.Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ

1)դանդաղ, ծանր, անշտապ, անփույթ
2)խանդաղատանք,փաղաքշանք, գորովանք, սեթևեթանք
3)ճշմարիտ,ստույգ, ուղիղ, շիտակ

4)անիմաստ, անմիտ, անկաշկանդ, անհեթեթ

4.Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ

1)աստանդական, ասպնաջական, հյուրընկալ, վանատուն
2)վայրագ, փառասեր,մեծամիտ, անհարգալից
3)համայն, ամենայն, ամբողջ, բովանդակ
4)դրացի, կողակից, հարևան, դրկից

5.Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ

1)հյուրընկալ, ասպնջական, վանատուր, վաղնջական
2)վտանգազերծ, ապահով, անվնաս, անաղարտ
3)ծավի, լաջվարդ, բիլ, դեղձան
4)սերել, ծնվել, ծագել, առաջանալ

6.Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ

1)գուցե, թերևս, հավանորեն, ըստ երևույթի
2)խառնվել, միանալ, ձուլվել, անէանալ
3)հրապուրիչ, դյութիչ, հմայիչ, հուզիչ
4)անշեջ, մշտաբորբ, անմար, անխոտոր

7.Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ

1)թափառաշրջիկ, աստանդական, դյուրաշարժ,նժդեհ
2)մազ,գիսակ, հեր, ագի
3)ակնդետ, սևեռուն, անքթիթ, ուշադիր

4)ունևոր, մեծատուն, հարուստ, գծուծ

8.Որ շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ

1)մարմնեղ, թիկնեղ, հաղթանդամ, պարթևահասակ
2)բիրտ, դժնյա, անողոք, անագորույն
3)դյութիչ, հմայիչ, հրապուրիչ, գրավիչ
4)ակնառու, աչառու, անկողմնակալ, արդար

9.Որ շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ

1)անդուլ, հար, շարունակ, հանուր
2)խոտոր, զարտուղի, շեղ, ծուռ
3)կատաղի, վայրագ, դժնի, անագորույն
4)կասկածել, տարակուսել, երկբայել, երկմտել

10)Որ շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից

1)սեղմել-մամլել, տարտամ-անորոշ, զտարյուն-կորովի
2)այլազան-տարբեր, կառչել-թոշնել, համհարզ-թիկնապահ
3)երեց-ավագ, խարազան-մտրակ, հեծել-տանջվել
4)լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի

Leave a comment