Գրականություն

Ակսել Բակունցի… «Խոնարհ աղջիկը»…

Ակսել Բակունցի «Խոնարհ աղջիկը» պատմվածքը շատ հետաքրքիր, խորիմաստ, սրտին դիպչող էր: Պատմվածքը մի երիտասարդի մասին է, ով ընդհամենը տսանյոթ-տասնութ տարեկան է, նոր է դուրս եկել բանտից և պետք է միառժամանակ քաղաքից հեռանար: Նա հարվեր է ստանում Ձորագյուղում աշխատելու, որպես ուսուցիչ: Նա սկսեց աշխատել տեղի դպրոցում:

Ձորագյուղում ապրում է մի ընտանիք, ընտանիքի անդամներից մեկը Խոնարհն է: Նա տղային առաջին անգամ տեսնում է անտառում: Ժամանակ անց տղան պարզում է, որ Խոնարհի քույրը սովորում է իր դասարանում և այդ պահից սկսած փոխեց իր վերաբերմունքը Խոնարհի քրոջ հանդեպ։

Օրերից մի օր Խոնարհի ընտանիքը երիտասարդին հրավիրում է ընթրիքի, սակայն երիտասարդը ինչ-ինչ պատճառներով մերժում է։ Ընտանիքը վիրավորվում է մերժումից և էլ նրան երկրորդ հնարավորություն չի տալիս:

Սխալը հասկանալով երիտասարդը զղջում է: Խոնարհի կարոտը նրան տանջում է և նա որոշում է կազմակերպել հանդեսի նման մի բան և երեխաներին զգուշացնում, որպեսզի իրենց հարազատները նույնպես ներկա լինեն։ Այսպես նա հանդիպում է Խոնարհին երևի վերջին անգամ։ Երիտասարդը ցանկանում է խոսել իր հետ, սակայն Խոնարհի հպարտությունը խոչընդոտեց այդ խոսակցությունը։

Տարիներ անց երիտասարդը այս պատմությունը հիշում է, քանի որ անցնում էր Ձորագյուղի կողքով։ Իր ընկերոջը պատմում է այս ամենը։ Տղան նկատել է Խոնարհին իրենց կողքով անցնելիս, սակայն Խոնարհը չի ճանաչում երիտասարդին։ Երիտասարդի ընկերը տեղեկացնում է, որ Խոնարհը օրեր առաջ մոտեցել էր իրեն և մեկ բուռ ցորեն է խնդրել։ Խոնարհի ճակատագիրը վատ էր դասավորվել, մահացել է իր ամուսինը և ապրելու միջոցներ չուներ։

Ընթերցելով պատմվածքը և այն ամփոփելով այն հասկացա, որ կյանքում մարդուն պետք է երկրորդ հնարավորություն, շանս տալ: Չտալով երկրորդ հնարավորություն մենք կործնում ենք մեր ամենալավ տարբերակները, մեր ամենալավ հնարավորությունները: Կյանքում որոշումներ կայացնելուց պետք է երկար մատծել, քանի որ մեր ամեն կատարած որոշում կարող է լինել ճակատագրական և եթէ սխալվեցինք այլևս սխալը ուղելու ելք չիլինի:

Leave a comment