Գրականություն

Միրհավ Ակսել Բակունց

Պատմվածքում շատ գեղեցիկ էր նկարագրված աշնանային մաքուր, ջինջ և պայծառ օրը: Այնքան գեղեցիկ էր նկարագրում աշնան արևի տակ հանգստացող ու հեռու սարերին նայող Դիլանի կերպարը, նրա վերհուշը, հնձանը, Սոնան, մանկության տարիների նորոգվող կանչերը, արյունոտ թևերով միրհավը, անտառապահն ու նրա մտրակի շառաչը, որ կարծես հենց այդ տեսարանները հայտվեցին աջքիս առաջ, կարծես ես ինքս լինեյի տղայի տեղում: Շատ հետաքրքիր, խորիմաստ, հուզիչ պատմվածք էր:

Դիլանը և Սոնան միմյանց ճանաչել են մանկուց, և առանց դա նկատելու դանդաղ սկսել զգացվունքներ տածել միամյանց նկատմամբ: Դժբախտաբար Սոնային բռնի ուժով ամուսնացնում են ուրիշի հետ, և ինքը ու Դիլանը այլևս չեն կարողանում միասին լինել: Ամիսներ հետո նրանք առիթ են ունենում միմիայանց հետ հանդիպելու: Ցավոք դա լինում է նրանց վերջին հանդիպումը, քանի որ Սոնան ծննդաբերության ժամանակ մահանում է: Օրերից մի օր Դիլանը գնում է անտառ որս անելու, որսի ժամանակ վիրավորում է մի թրչունի` միրհավի: Նա չգիտես, թե ինչու, բայց թչունին նմանեցնում էր Սոնային: Ժամանակը սահեց Դիլանը իր կյանքը դասավորեց, ամուսնացավ, սակայն չկարողացավ մոռանալ իր միակ սիրուն` Սոնային: Կարծում եմ պատմվածքի բուն ասելիքը կայանում էր նրանում, որ անկեղծ և միակ սիրուն հանդիպում ես մեկ անգամ և պետք է բաց չթողնել, այլապես ամբողջ կյանքդ հիշելու ու փնտրելու ես:

Leave a comment