Գրականություն

Ռեյ Բրեդբերի «Կանաչ առավոտը»

«Կանաչ առավոտը» շատ հետաքրքիր, բովանդակալից պատմվածքը էր: Ստեղծագործության հերոսն էր` Բենջըմին Դրիսքըլն: Նրա նպատակը մեկն էր` Մարսը ապրեցնելը, այնտեղ ծառեր տնկելը: Նա դրա մասին առաջին անգամ մտածեց, այն ժամանակ երբ Մարսի վրա օդը չհերիքեց և նա կորցրեց գիտակցությունը։ Նա գտավ կազմակերպչին և ստացավ թույլատվություն ծառեր և բույսեր տնկելու համար։ Նա մեծ սպասումներ ուներ, հավատում էր իր երազանքին, հավատում էր իր ուժերին:  Օրեր շարունակ նա քրտնաջան աշխատեց և օրերից մի օր նրա կատարած տանջանքները ի վերջո իր արդյունքը տվեց: Ըստ իս պատմվածքի բուն ասելիքներն էին, որ միշտ պետք է պայքարել, հավատալ ձեր երազանքներին: Պետք է քրտնաջան, եռանդով աշխատել, որպեսզի տեսնենք արդյունը: Եթե ինչ որ մի բան շատ ես ուզում, ապա ողջ տիեզերքը աշխատում է քո օգտին: Ստեղծագործության ասելիքներից մեկն էր նաև, որ պետք չէ միայն մնատել և երազել նպատակներիդ և երազանքներիդ մասին, պետք է նաև այն ցույց տաս աշխատելով: Նաև մեծ դեր էր խաղում բնության պահպանման, բնությունը զարգացնելու միտքը: Հեղինակը, հերոսը երազանքի միջոցով փորձում էր բացատրել, որ բնությունը ամենակարևուր բանն է մեր կյանքում, որ այն միշտ պետք է պաշտպանել և փորձել այն ծաղկեցնել:

Leave a comment