Հայոց լեզու

Կափ

Գործնական աշխատանք
1. Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց խնդիրների հոլովը։

Յուրաքանչյուր մարդու համար(սեռական) մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։
Ինձ համար(տրական) մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է
ինձ մանուկ օրերից մինչև(ուղղական) ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով
ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ
մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր
շուրջը փոթորկող չար տարերքի առաջ(սեռական), ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու
խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ(սեռական) օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր
բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր
թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու
հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան
1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

Leave a comment