Գրականություն

Մթնաձոր…

Շատ հետաքրքիր, խորիմաստ, իմաստալից պատմվածք էր: Պատմվածքում ներկայացված է Մթնաձորի թավուտ անտառների և անտառից օգտվող մարդու կյանքը, նկարագրվում է մարդու թոհուբոհը, առօրիան: Պատմվածքը սկսում էր Մթնաձորի անտառների նկարագրությամբ։
«Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։>> Կար մի անտառապահ, ով շատ դաժան մարդ էր, ասում էին, որ նա Սիբիրի անտառներում սպանել էր կնոջը և ուներ վեց շուն: Նրա անունը Պանին էր: Երբ գիշեր էր լինում, գիշերվա հետ որսի էին ելնում Մթնաձորում ապրող Պանինը և անտառի բնիկները:

Նրանք միշտ գիշերով էին որս անում: Իսկ երբ բացվում էր առավոտը, ձյան վրա արյան շիթեր էին երևում: Ավին, որ մի գյուղացի էր, նույնպես որսորդ էր: Մի օր Ավին անտառից գողացավ փայտ նրան բռնացրեց անտառապահը և պայման դրեց, որ նա պետք է տա 20 ռուբլի կամ նրա համար սպանել արջ։

«Ավու հագին չուխա է, տրեխներ, սովորական մարմին, առողջ ձեռքեր, որոնք շատ վարժ կաշին են ծակոտում, կաշվի թելերից հանգույցներ անում։ Եվ սովորական մարմնի վրա գլխի տեղ մարդկային գանգ, ամբողջովին կլպված, առանց մազի, առանց մորթու։»

Ավին անտառի ճանապարհին մի արջ տեսավ և ընկավ նրա հետևից: Նա կրակեց, բայց արջը միայն վիրավորվեց, ու այդ պահին գազազած արջը հասավ ու բռնեց Ավիին: Հենց այդ պահին Պանինը հասավ օգնության ու փրկեց Ավիին, նա սպանեց արջին: Իսկ հետո արջը ամբողջ մաշկը հանեց Ավիի վրայից։ Նրա գանգի վրա միայն ականջներն էին մնացել։ Սակայն նա կարողանում է վարժ շարժել մատները և երբ Մթնաձորի անուն է լսում սարսափում է։
«Ու չգիտես՝ զայրանում է, թե ժպտում հին որսորդը:

Leave a comment