Գրականություն

Մխիթարյանների դերը հայ մշակույթում…

Ահռելի մեծ է եղել Մխիթարյան միաբանությունը դերը Վենետիկում և Վիեննայում։ Մխիթարյանները բացի Վենետիկի Սուրբ Ղազար կղզու և Վիեննայի վանքի վանական դպրոցներից, որոնք հիմնականում պատրաստել են հոգևորականներ նաև ունեցել է դպրոցներ այն բոլոր քաղաքներում, որտեղ մեծ թվով հայեր են ապրել։

Հայ հին մատենագրության նմուշների հավաքման ու հրատարակման գործում մեծ դեր են կատարել Մխիթարյանները:Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների վանքերում պահվում են 4000-ի չափ ձեռագրեր, տասնյակ հազարավոր հնագույն տպագրություններից մինչև մեր օրերում լույս տեսած հայերեն գրքեր։Վենետիկի Մխիթարյանները հրատարակել են հին մատենագրության գրեթե բոլոր հայտնի դեմքերի` Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Կորյունի, Եզնիկ Կողբացու, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Հովհան Մանդակունու, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու և այլոց երկերը։

Նրանք նաև թարգմանել են հունա-հռոմեական դասական գրականության և արևմտաեվրոպական գրականության լավագույն նմուշները։Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանները տպագրել են Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականը», Պլատարքոսի «Զուգակշիռների» վեց հատորները, Քսենոփոնի «Կյուրոսի Խրատը», Կիկերոնի, Սենեկայի, Մարկոս Ավրիլիոսի, Վիրգիլիոսի երկերը,Սոֆոկլեսի ողբերգությունները, Եզովպոսի Առակները, Դանթեի «Աստվածային կատակերգությունը», Միլտոնի «Դրախտ կորուսյալը», Բայրոնի «Մանֆրեդը», Ռասինի, Կոռնելի ողբերգությունները և այլն։

Մխիթարյանների գրական-բանասիրական աշխատանքն ընդգրկում է հայ մշակույթի բոլոր ոլորտները՝ պատմագրություն, հնագրություն, աշխարհագրություն, մատենագրություն, լեզվաբանություն և այլն։

Leave a comment