Պատմություն

Ազատագրական պայքար…

Երիտասարդ Իտալիա

Երիտասարդ Իտալիայի1831-1834 և 1840-1848 թվականներին գործած իտալական ընդհատակյա կազմակերպություն էր։ Կազմակերպությունը հիմնադրվել է Ջուզեպպե Մացցինիի կողմից 1831 թվականին Մարսելում։ «Երիտասարդ Իտալիայի» հիմնական նպատակն էր Իտալիայի ազատագրումն օտար տիրապետությունից(Ավստրիական թագավորության տիրապետությանից) և Իտալական հանրապետության ձևավորումը։ 1832 թվականի կեսերին «Երիտասարդ Իտալիայի» ընդհատակյա մասնաճյուղերը հիմնականում սակավամարդ էին և ունեին 200-300, երբեմն անգամ 20-30 անդամ։ Սակայն արդեն 1833 թվականի մայիսին Միլանում «Երիտասարդ Իտալիայի» հետևորդների թիվը գերազանցում էր 3 հազարը։ Մարսելում Մացցինին հրատարակում էր «Երիտասարդ Իտալիա» ամսագիրը, որը գաղտնի կերպով տարածվում էր Իտալիայում։ Մացցինին կարծում էր, որ կազմակերպության որդեգրած դավադրությունների քաղաքականությունը ազդակ կհանդիսանա համաիտալական ապստամբության համար։ 1833-1834 թվականներին Պիեմոնտում և Սավոյայում ապստամբության անհաջող փորձերից հետո «Երիտասարդ Իտալիա» կազմակերպությունը ջախջախվեց։ Կազմակերպության մի շարք անդամներ մահապատժի ենթարկվեցին։ Հաջողության հասնելու որոշակի հնարավորություններ ուներ 1837 թվականին բարձրացված ապստամբությունը Սիցիլիայում, սակայն այն ևս ճնշվեց։ Ապստամբության 94 անդամներ կախաղան հանվեցին։ «Երիտասարդ Իտալիայի» բարձրացրած ապստամբությունները, չնայած նրա անդամների հերոսությանը, չէին ստանում ժողովրդական լայն մասսաների աջակցությունը և պարտություն էին կրում։ 1848 թվականի մարտին «Երիտասարդ Իտալիան» կազմալուծվեց և դադարեց այդ անվամբ գոյություն ունենալուց։

Հայ ազատագրական պայքար

Հայ ազատագրական պայքարի, շարժումը՝ ուղղված էր օսմանյան լուծը թոթափելուն։ 17-րդ դարի երկրորդ կեսը հայերի համար նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով։ Հայոց ազատագրական պայքարի ծավալումը ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները։ Ներքին նախադրյալների մեջ էականը հայոց ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումն էր։ Ազատագրական պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը։ Արտաքին գործոններից էր Օսմանյան կայսրության համեմատական թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում։ Կարևոր էին միջազգային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները։ Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր Օսմանյան պետությունը, պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ։ Այդ երկրները դիտվում էին Հայաստանի ազատագրության համար հնարավոր դաշնակիցներ։Այսպիսով՝ 17-րդ դարի վերջի և 18-րդ դարի սկզբների պայքարի զարթոնքը գլխավորապես կապվում է Իսրայել Օրու գործնեության հետ։

Ամփոփում

Երկու երկրներ էլ պայքարում էին, իրենց երկրները օտար երկրյա լծից ազատվելու համար : Հայ ժողովրդի շարժումը ուղղված էր օսմանյան լուծը թոթափելուն։ Իտալական ժողովուրդը պայքարում էր Ավստրիական թագավորության տիրապետության դեմ: Ավստրիական թագավորության տիրապետության դեմ պայքարում էր Երիտասարդ Իտալիա կազմակերպությունը: Կազմակերպությունը հիմնադրվել է Ջուզեպպե Մացցինիի կողմից 1831 թվականին Մարսելում։ Եվ 17-րդ դարի երկրորդ կեսը հայերի համար նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով։ Հայոց ազատագրական պայքարի ծավալումը ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները։ Այսպիսով՝ 17-րդ դարի վերջի և 18-րդ դարի սկզբների պայքարի զարթոնքը գլխավորապես կապվում է Իսրայել Օրու գործնեության հետ։

Leave a comment