Գրականություն

Ազատությունն իմ պատկերացմամբ

Ազատություն նշանակում է պատասխանատվություն: Ահա թե ինչու են շատերը վախենում դրանից…Շատ մարդիկ չափազանց ազատության ժամանակ կորցնում են իրենց պատասխանատվությունը…Յուրաքանչյուր մարդ, իր կյանքի ողջ ընթացքում, ձգտում է հասնել ազատության և, շատ դեպքերում չգնահատելով իրեն տրված ազատությունը, ուզում է դարձնել այն անսահման: Ի՞նչ է ազատությունը մարդու համար. հնարավորություն անել «անհնարը»: Շատ հաճախ չհասկանալով և միևնույն ժամանակ չարժևորելով ազատության գինը, մենք պարզապես կորցնում ենք այն: Ազատության ձգտման ցանկություններն ու նպատակները տարբեր են:Ազատությունը յուրաքանչյուր իրավիճակում կարող է հանդես գալ տարբեր կերպ։ Ազատություն ասելով հասկանում եմ կյանքի , սիրո և խոսքի ազատություն։ Շատ հաճախ ազատություն ձեռք բերելով, կամ էլ այն ի սկզբանե ունենալով, մենք փորձում ենք «սահմանափակել» ուրիշի ազատությունը: Իրականում ազատությունը մարդու ինքնադրսևորման և ինքնաարտահայտման համար կարևորագույն նախապայման է, սակայն յուրաքանչյուր մարդու արժեհամակարգում այն տարբեր կերպ է ընկալվում և հասկացվում:

Leave a comment