Գրականություն

Թե ինչպես եղևնին դարձավ տոնածառ…

<<Թե ինչպես եղևնին դարձավ տոնածառ>> պատմվածքը պատմում է, թե ինչպես է մի փշատերև եղևնի Ամանորին դառնում տոնածառ: Երբ բոլոր ծառերը բողբոջում և ծաղկում էին, փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը գեղեցիկ զգեստներ հագնում ու պարծենում իրենց գեղեցկությամբ, իսկ նա չէր փոխվում: Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…Շուտով Նոր տարի էր և բոլորը պատրաստվում էին զարդարել եղևնին: Ամեն մեկը իր հերթին մի բան էր բերում և զարդարում, եղևնին երջանիկ էր, սակայն զգում էր, որ նրանք բոլորը տխուր են: Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ Ձմեռ Պապը եկավ անտառ, զարմացած հարցրեց, թե ով է զարդարել մյուս ծառերը և բուն ստիպված պատմեց ամեն բան: Ձմեռ Պապը հայտարարեց, որ այսօրվանից եղևնին կլինի միակ տոնածառը, քանի որ նա աշխարհի ամենաբարի ծառն է, իսկ մյուսները պետք է համակերպվեն այդ մտքի հետ, երջանիկ ապրեն և գիտակցեն, որ բոլորն էլ կարևոր են անտառում:

Leave a comment