Գրականություն

Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»

Ցուրտ ձմեռային երեկո է: Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարինփողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ է թափառում: Երբտնից դուրս էր եկել, կոշիկներով էր, բայց հսկայական հին կոշիկները, որոնք նախկինում կրում էր նրա մայրը, անօգուտ էին: Նա կորցնում էկոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝փորձում է վազքով կտրել փողոցը: Նրա ոտքերը կարմրել ու կապտել ենցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանիտուփ կա: Ողջ օրվա ընթացքում ոչ մի լուցկի չի վաճառել, ու նրան ոչ միգրոշ չեն տվել: Աղջիկը թափառում է՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Բոլոր պատուհաններից լույսէ հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն է տարածվել: Վերջապես աղջիկը տանելուստի ետևում մի անկյուն է գտնում: Նա նստում է, կծկվում՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Տուն վերադառնալ չի համարձակվում. ոչ մի լուցկի չի վաճառել, հայրն իրեն կծեծի: Մտածում է, որ տանն էլ է ցուրտ. նրանք ապրում են ձեղնահարկում: Նրա ձեռքերը փայտացել են ցրտից: Իսկ լուցկու կրակը կտաքացներ դրանք: Աղջիկը վախվխելով մի լուցկի է հանում ու… չը՛խկ: Լուցկինվառվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Աղջկան թվում էր, թե նա նստած է վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ է նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն է շնչում: Աղջիկը ոտքերը մեկնեցկրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ: Նա մի լուցկի էլ է վառում: Աղջիկն իրառաջ սենյակ է տեսնում, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան: Սեղանիվրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն է: Սագը ցատկում է սեղանից ևդանակն ու պատառաքաղը մեջքին խրված մոտենում: Բայց լուցկին հանգում է, ու խեղճ երեխայիառաջ նորից կանգնում է խոնավ պատը: Աղջիկը մի լուցկի էլ է վառում:  Տեսնում է շքեղտոնածառ: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր են վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում են աղջկան: Փոքրիկը ձեռքերըմեկնում է տոնածառին, բայց… լուցկին հանգում է: Աղջիկը նորից լուցկի է վառում: Իր ծեր, լուռ ուլուսավոր, բարի ու քնքուշ տատիկին է տեսնում:

– Տատի՛կ,- բացականչում է աղջիկը,- վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենցլուցկին հանգի, կանհետանաս, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղևնին: Նահապճեպ վառում է բոլոր լուցկիները, որ մնացել են տուփի մեջ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ են բռնկվում, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր է դառնում: Տատիկն իր ողջ կյանքիընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն է առնում. լույսի ևուրախության ցոլքի մեջ նրանք բարձրանում են վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչվախ: Որտեղ Աստված է:

Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտնում են աղջկան. նրա այտերը շիկնած են, իսկշրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած է, սառել է հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվաարևը լուսավորում է լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:

– Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում են մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նատեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

Leave a comment