Պատմություն

Մահապատիժը որպես պատժամիջոց

Մահապատիժ

Ամբողջ աշխարհում մահապատժի հետևանքով կյանքից զրկվում են հազարավոր մարդիկ: Մահապատիժ, դատապարտվածին պատժի մատնելու ձև է մահվան ենթարկելու միջոցով։

2020 թվականին աշխարհում իրականացվել է 483 մահապատիժ՝ կախաղանի միջոցով: Դա 26%-ով պակաս է, քան 2019 թվականին, և 70 %-ով պակաս,  քան 2015 թվականին, երբ իրականացվել էր 1643 մահապատիժ: Ինչպես փաստում են իրավապաշտպանները, մահապատիժների ամենամեծ թիվն իրականացվել է Չինաստանում, Իրանում, Եգիպտոսում: Փորձագետնեը կարծում են, որ մահապատիժների իրական թիվը կարող է տարբերվել պաշտոնականից: Օրինակ՝ Չինաստանում մահապատժի ենթարկվածների թիվը համարվում է պետական գաղտնիք, այդ պատճառով ճշգրիտ թվեր ներկայացնել հնարավոր չէ:

«Չինաստանում ամեն տարի մահապատժի են ենթարկում հազարավոր մարդկանց, ուստի Չինաստանն աշխարհում ձեռք է բերել գլխավոր դահճի համբավ», -կարծում են փորձագետները:  Amnesty International-ի զեկույցում նշվում է մեկ մարդու մասին, ում մահապատժի են ենթարկել Չինաստանում հակահամաճարակային պայմաններին չենթարկվելու համար: Չինաստանին հաջորդում է Իրանը: Այստեղ մահապատժի է ենթարկվել 246 մարդ, Եգիպտոսում ՝ 107, Իրաքում ՝ 45, Սաուդյան Արաբիայում ՝ 27: Այս երկրներին բաժին է ընկնում 2020 թվականին իրականացված բոլոր մահապատիժների 88%-ը:  Ընդ որում, Եգիպտոսում մահապատիժների թիվը 2019-ի համեմատ ավելացել է 23-ով: Սաուդյան Արաբիայում՝ մոտ 85 տոկոսով, և Իրաքում՝ 50 տոկոսով նվազել է:  Հնդկաստանում, Կատարում, Օմանում և Թայվանում 2020 թվականին վերականգնվել են մահապատիժները: ԱՄՆ-ում 17 տարվա ընդմիջումից հետո իրականացվել  է 10 մարդու  մահապատիժ: Ընդհանուր առմամբ, Amnesty International -ի տվյալներով՝ աշխարհում նվազել է իրագործվող մահապատիժների թիվը: Բացառություն է Ինդոնեզիան, որտեղ 117 մահապատիժ է  իրագործվել՝ 46 տոկոսով, ավելի քան 2019 ին:

2020 թվականին ավելացել է այն երկրների թիվը, որտեղ հանվել է մահապատիժը՝ Չադ, Բարբադոս, Ղազախստան, ինչպես նաև ԱՄՆ Կոլորադո նահանգ: Ընդհանուր առմամբ, 2021 թվականի ապրիլի դրությամբ՝ 108 երկրում չեղարկվել է մահապատիժը բոլոր հանցանքների համար, 144 երկրում այն հանվել է օրենսդրական մակարդակով:

Հարկ է նշել, որ ամբողջ աշխարհում շուրջ 94 պետության օրենսգրքերում դեռևս առկա է  մահապատիժ հասկացությունը, իսկ դրանցից որոշներն անգամ այս պատժամիջոցը շարունակում են կիրառել:

Աֆրիկյան 54 երկրներից 36-ում թույատրվում է մահապատիժը, սակայն նրանցից միայն 11-ում է այն կիրառվում   (Բոտսվանա, Չադ (միայն ահաբեկիչների պարագայում) Եգիպտոս, Հասարակածային Գվինեա, Եթովպիա, Գամբիա, Լիբիայի, Նիգերիա, Սոմալի, Հարավային Սուդան, Սուդան):

Ամերիկյան 35 երկրներից 19-ում օրենքով թույլատրվում է մահապատիժը, սակայն  միայն 2-ում է գործնականում կիրառվում (Միացյալ Նահանգներ և Սենթ Քիթս և Նևիս):

Ասիա-Խաղաղօվկիանոսյան 57 երկրներից 37-ում է մահապատիժը թույլատրվում, իսկ 23-ում կիրառվում է գործնականում (Աֆղանստան, Բահրեյնը, Բանգլադեշ, Չինաստան (բացառությամբ՝ Հոնկոնգը և Մակաոն), Հնդկաստան, Ինդոնեզիա, Իրան, Իրաք, Ճապոնիա, Հորդանան, Քուվեյթ, Մալայզիա, Հյուսիսային Կորեա, Օման, Պակիստան, Սաուդյան Արաբիա, Սինգապուր, Սիրիա, Թայվան, Թայլանդ, Միացյալ Արաբական Էմիրություններ, Վիետնամ, Եմեն):  Հարկ է նշել, որ մահապատիժների մեծ մասը հիմնականում տեղի են  ունենում հենց Ասիա աշխարհամասում:

Եվրոպական 49 երկրներից միայն Բելառուսն է, որտեղ մահապատիժը թույլատրվում է օրենքով  և կիրառվում է գործնականում:  

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Հանրեպետությանը, հարկ է նշել, որ մեզ մոտ մահապատիժը չեղյալ է հայտարարված 2003 թ. ապրիլից՝ Ազգային Ժողովի որոշմամբ, թեև արդեն 1997 թ.-ից ուժի մեջ էր մորատորիում մահապատժի նկատմամբ։ Քրեական նոր օրենսգրքի համաձայն՝ մահապատժին փոխարինել է ցմահ բանտարկությունը։

Ժամանակակից աշխարհում կիրառվող մահապատժի տեսակներն են՝

  • Գնդակահարություն – գնդակահարելու միջոցով դատապարտյալին սպանում էին:
  • Կախաղան -Կախաղան, ինքնասպանության, սպանության, մահապատժի, մեխանիկական շնչահեղձության տեսակ, որը ենթադրում է շնչահեղձություն պարանի միջոցով մարմնի ծանրության ազդեցությամբ։Շատ դեպքերում դատապարտյալը մահանում է ոչ թե շնչահեղձությունից, այլ գլխուղեղը սնուցող երակների սեղմումից։ Անձը կորցնում է գիտակցությունը մի քանի վայրկյանից, իսկ ևս մի քանի րոպեից կարելի է արդեն գրանցել կենսաբանական մահ։ Առաջին անգամ կախաղանով կյանքից զրկելը օգտագործել էին կելտերը՝ զոհաբերություններ կատարելու նպատակով։
  • Քարկոծում – քարկոծումը հետևյալ կերպ էր տեղի ունենում՝ դատապարտյալը թրմեցնող բույսերով խմիչք էր խմում, որպես ցավազրկող։ Դրանից հետո նրան հրում էին ժայռից ու եթե նա չէր մահանում դրանից, նրա վրա վերևից մեծ քար էին գլորում։ 
  • Մահացու ներարկում – մահապատժի իրականացման միջոց, որը ենթադրում է դատապարտյալի օրգանիզմ թունավոր կամ սուր ներգործող նյութերի ներարկում։
  • Էլեկտրական աթոռ – Դատապարտյալին կյանքից զրկելու համար օգտագործվում է էլեկտական հոսանք, որը բաց է թողնվում նրա մարմնի միջով։ Աթոռը հայտաբերվել է Գարոլդ Բրաունի կողմից։ Էլեկտրական աթոռը առաջին անգամ օգտագործվել է ԱՄՆ-ում՝ Նյու Յորք նահանգում, 1890 թ. օգոստոսի 6-ին:
  • Գլխատում – Գլխատումը մահապատժի տեսակ է ծառայել հազարամյակների ընթացքում։ Միջնադարյան Եվրոպայում պետական դավաճաններին և քրեական հանցագործներին գլխատում էին և գլուխները ի ցույց դնում հասարակությանը։
  • Գազի խցիկ – Գազի կամերա, սենյակ, որը նախատեսված է մարդուն կյանքից զրկելու համար՝ թունավոր կամ խեղդող գազով թունավորելու միջոցով։

Leave a comment