Գրականություն

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Պատմվածքը բազմիմաստ էր։ Շատ հետաքրքիր էր և ստիպում էր ընթերցողին շատ երկար խոհել, հասկանալու համար ասելիքը։ Ես կարծում եմ, որ պատմվածքի ասելիքն այն է, որ պետք է վստահես քեզ, քանի որ ինչպես ասում են վստահությունը գործի կեսն է։ Դու պետք է հասկանաս, որ դու ուժեղ ես։ Իհարկե հասարկության մեջ կան մարդկանց տարբեր տեսակներ։ Ոմանք հիանում են և ուրախանում մյուսի արած լավ գործով, մյուսները նախանձում և վատաբանում են մարդուն։ Մարդկանց տեսակներ կան, ովքեր ուշադրություն են դարձնում հասարկության կարծիքին և դա լուրջ խնդիր է։ Եթե դու ուշադրություն ես դարձնում հասարկության կարծիքին, ապա սովորաբար թևաթափ ես լինում, կոտրվում կամ նեղսրտում։ Ապացուցելու համար, որ դու իրոք կարող ես, պետք է լինել վստահ քո ուժերի վրա։ Հույսդ դի՛ր միայն քո վրա և կտեսնես, որ կհաղթահարես դժվարությունները։

Մեջբերում.

Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:

Leave a comment