Գրականություն

Վրեժ Իսրայելյան «Թանկագին հյուրը»

Կարդացի Վրեժ Իսրայելյան «Թանկագին հյուրը» պատմվածքը: Շատ խորիմաստ, սրտին դիպչող և հուզիչ պատմվածք է: Մի պահ ինձ մոտ առաջացավ տպավորություն կարծես հեղինակը տեղիակ էր այսօրվա իրադարձությունների մասին: Պատմվածքի գլխավոր հերոսը Հակոն էր`նա եղել էր պատերազմի մասնակից և վերադարձել էր պատերազմից, սակայն ուներ շատ ծանր հոգեբանական խնդիրներ: Նա կարծես մնացած լինել պատերազմի ազդեցության տակ, նրա մտքում անընդհատ պտտվում էր պատերազմի դաշտում թողած ընկերների դիակները, նա առհասարակ չէր կարողանում համակերպվել իրականության հետ: Հակոն և իր ընտանիքը ունեին լուրջ ֆինանսական խնդիրներ: Նրա կինը միշտ բարկանում էր, որ Հակոն չի կարողանում ընտանիքը պահել, և համեմատում էր իրենց հարևան Մելոյի հետ, ով պատգամավոր էր: Մի օր, երբ նա կարևոր հյուր պետք է ընդուներ, խնդրում է Հակոյին չգնալ իրենց տուն, քանի որ հյուրերն այդպես էին կամենում: Հակոն հասկացավ, որ այդ «թանկագին հյուրը» իր հրամանատարն էր։ Տխուր պատմություն, որը նման է մեր այսօրվա ցավոտ իրականությանը:

Leave a comment