Գրականություն

 « Կարդում ենք » նախագիծը Կրթահամալիրում…

 Կարդում ենք Թումանյան, Չարենց․․․

Կրթահամալիրում օրացույցային նախագծերը շատ են: Դրանցից են ընթերցողական նախագծերը: Ընթերցողական ստուգատեսի նպատակն է ստեղծագործությունների միջոցով  բացահայտել և ճանաչել մեր գրողներին: Ստուգատաեսի բուն խնդիրներն են` ստեղծագործությունների յուրացում
ստեղծագործական մտքի, ստեղծագործության նորովի ուսումնասիրություն, անդրադարձ: Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում,համագործակցային աշխատանքների կազմակերպում:

Կազմակերպում ենք հանդիպումներ`քննարկումներ, կլոր սեղաններ քննարկումներ, վարպետության դասեր, կրթական ծրագրի փոխանակում:

Ստուգատեսի ընթացքում անկնկալվող արդյունքներն են`անհատական, խմբային, ընտանեկան հետաքրքիր

  • նախագծեր
  • վերլուծություններ
  • տեսանյութեր
  • ռադիոնյութեր
  • գրական թատրոն
  • թափառիկ ընթերցումներ

Leave a comment