Գրականություն

Մարիո Վարգաս Լյոսայի «Հազար դեմքերի երկիրը»  

Ընթերցեցի Մարիո Վարգաս Լյոսա «Հազար դեմքերի երկիրը»-ը պատմությունը: Պատմությունը գլխավոր հերոսի կյանքի մասին էր: Նա ծնվել էր Արեքիպան քաղաքում, նա շատ երկրներում էր ապրել: Հերոսը վերհիշում էր իր ապրած կյանքը, հուշերում պահպանվել են ոչ այնքան իր կատարած արարքները կամ ճանաչած մարդիկ, որքան այն գրքերը, որոնք նա կարդացել էր: Նա պատմում էր, թե ինչ գրքեր էր ընթերցել, կարծում եմ՝ հերոսը եղել է խելացի և բանիմաց, քանի որ մեծ քանակով գրքեր էր կարդացել: Հետևում էր ֆուտբոլային թիմերի խաղերին: Նա շատ էր սիրում իր ծննդավայրը, արտերկրում ապրելը խորացրել էր իր հայրենասիրությունը: Նա հիշում էր իրենց երկրում կատարվող իրադարձությունները:

Պատմվածքից ես հասկացա, որ մեր հերոսը զարգացած և կրթված անձնավորություն է, նրա կյանքում եղել են նաև դժվարին պահեր, երբ ապրել է ուրիշ երկրում: Տարբեր երկրներում ընկերացավ իր տարեկից մի խումբ տղաների և աղջիկների հետ, որոնց հետ կիսեց իր պատանեկության տարիները: Նա ծնողների կարծիքին դեմ գնաց, և ընդունվեց Սան Մարկոսի համալսարան` իրավաբանություն և հումանիտար գիտություններ սովորելու, որ լուծի իր ֆինանսի խնդիրը: Ռազմական վարժարանն նրան սովորեցրեց դառնալ ավելի կայուն և հաջողակ մարդ, հաղթահարելով կյանքի դժվարությունները:

Կարծում եմ, հերոսը ունեցել է լավ կյանք, սակայն ունեցել է նաև դժվարին օրեր: Նա չի հուսահատվել, և անկախ ամեն ինչից սովորել է և դարձել է կրթված մարդ: Նա իր խոսքերում քնքշանքով էր խոսում իր ծննդավայրի մասին, թեպետ եղել են պահեր երբ այն ատել է:

Leave a comment