Գրականություն

Վանո Սիրադեղյան…

Կարդալով Վանո Սիրադեղյանի << Սիրելու տարիքը>> պատմվածքը զգացի իրական սիրո ուժը: Չեմ կարող թաքցնել հիացմունքս տղայի կերպարի վերաբերյալ, նրա կամքի ուժը ուժ էր փոխանցում: Նա կարողացավ ուժ գտնել իր մեջ պայքարելու հանուն այն միակի համար, ով իրեն ապրելու ուժ էր տալիս: Ինձ նրա մեջ գերեց այն հատկանիշը, որ նա չէր թուլանում, չէր հանձնվում միայն իր սիրելի աղջկա համար: Պատանին կարծում էր, եթե շարունակի մնալ բակի ծաղրանքը դրանով կվնասի ոչ միայն իրեն, այլ նաև այն միակին, ում նկատմամբ սերը իրեն ապրելու ու պայքարելու, ավելի ուժեղ դառնալու ուժ էր տալիս: Նա իր առժանապատվությունը կորցնելով կկորցներ նաև աղջկա սերը, և հենց այդ միտքն էր նրան ավելի ուժեղ դարձնում, ավելի կոփում, ամրեցնում: Նա հասկանում էր, եթե նա շարունակի իր հարգանքն ու դիրքն ավելի բարձրացնել ավելի մեծ սիրո կարժանանա: Նա ուզում էր աղջկան պաշտպանել, ամեն բան անում էր , որպեսզի աղջիկը իրեն լավ զգար, փորձում էր անել այնպես որ, նրան ոչ ոք չհամարցակվեր նեղացնել:

Վերջ ի վերջո տղան աղջկա օգնությամբ, այնսինք այդ ամենը զգալով կարողացավ իրեն հավաքել և դուրս գալ այդ ճնշող և վատ վիճակից: Տղան դեռ իրեն նվաստացած, ստորացված էր զգում, միշտ հիշում էր կռիվների մասին, բայց չէր ուզում աղջկա մոտ ցածրանալ, վատ տպավորություն թողնել: Այսպիսով սիրո ուժը թևեր տվեց տղային ու օգնեց հասնել սեփական երազանքին….իր սրուն….սիրո տարիք գոյություն չունի

Leave a comment