Գրականություն

Աշուն է, անձրև…

Նայում եմ պատուհանից ու գլորվող, սահող անձրևի կաթիլները հուշում են աշնան մեղեդին, ու չեմ հասկանում ինչու եմ սիրում տարվա այս եղանակը… Եղանակ որը գուցե հոգեհարազատ է շատերին, բայց յուրաքանչյուրը այն վերապրում ու սիրում է յուրովի: Երբ քայլում եմ պուրակում լսում եմ տերևների խշխշոցը և ինչ-որ բան ինձ հուշում է, որ հարազատ է ինձ այդ ձայնը, ձայն որը կարծես հոգու երաժշտություն լինի:… Աշուն տարվա ամենագեղեցիկ եղանակ` լի գունեղ, պայծառ, փայլուն վառվռուն գույներով… Շատ եմ սիրում աշունը, սիրում եմ նստել և ուղակի հիանալ կախարդական աշնան գույներով: Ինչքան հրաշալի բառերով կարելի է նկարագրել աշունը, կարծում եմ բառերը քիչ են նկարագրելու այն ինչ ես զգում եմ … Ու աշնան գույներով ներկված պուրակում կարելի է երկար մտորել մեր մեծ բանաստեղծների աշունը նկարագրող բանաստեղծությունների շուրջ, ու ամեն անգամ քայլելով հենց այս պուրակում քեզ զգալ հենց այդ բանաստեղծությունների մի մասնիկը… Աշունն ինձ համար հույսի ու լույսի, կյանքի, երջանկության ու թախծի խորհրդանիշ է:


Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜…
Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…

Անձրև է, աշուն… Ինչու՞ ես հիշում,
Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր,
Ինչու՞ ես հիշում.
Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում-
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս…
Իմ հոգու համար չըկա արշալույս.

Անձրև՜ է, աշու՜ն…

Leave a comment