Գրականություն

Բազմավեպ…

«Բազմավեպը» հայագիտական, բանասիրական, գրական հանդես է,Մխիթարյան միաբանության հրատարակություններից: Լույս է տեսնում 1843 թ-ից Վենետիկի Սբ Ղազար կղզում` առանց ընդհատումների, և ամենաերկարակյացն է ցայսօր հրատարակված հայերեն պարբերականներից: 

Հիմնադիր-խմբագիրը Գաբրիել Այվազովսկին է (ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը): Հանդեսը հրատարակել է աշխարհաբար,քանի որ այն դյուրըմբռնելի էր շատերին,միաժամանակ հիշեցնելով,որ  չպետք է մոռանալ գրաբարը, որը «մեր նախնյաց և թագավորաց լեզուն է»:Սկզբնական շրջանում «Բազմավեպը» երկշաբաթաթերթ էր, ապա հաջորդաբար դարձել է ամսագիր, եռամսյա ու երկամսյա պարբերական:Հաջորդիվ դուրս եկած չորս համարները միավորվել են մեկ հատորում:Հանդեսի էջերում մշտապես տեղ են գտել գիտական, աստվածաբանական, հայագիտական, պատմական, լեզվաբանական, մատենագիտական, գեղարվեստական, ուսումնական և Հայ եկեղեցու պատմության մասին արժեքավոր նյութեր:Հրատարակվել են բացառիկ համարներ՝ նվիրված  հայ ու համաշխարհային գրական, պատմական և այլ դեմքերի ու դեպքերի հոբելյաններին,ինչպիսին են՝Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500-ամյակը, Մխիթար Սեբաստացին, Ալիգիերի Դանտեն, Ջորջ Բայրոն: «Բազմավեպում» օտար լեզուներով տպագրված հայագիտական հոդվածները եվրոպացիներին ծանոթացնում են հայ ազգի անցյալին, ներկային ու մշակույթին: Հանդեսին աշխատակցել ու նրա գործունեությանը մեծապես նպաստել են հայ և այլազգի անվանի գիտնականներ, գրողներ, արվեստագետներ Ղևոնդ Ալիշանը, Էդուարդ Հյուրմուզյանը, Գարեգին Զարբհանալյանը, Վարդան Հացունին, Արսեն Ղազիկյանը, Էմիլ Տեզան և այլք:1973 թ-ից «Բազմավեպին» կից հրատարակվում է նույնանուն մատենաշար:

Leave a comment