Պատմություն

 Օսմանյան կայսրության պատմությունը…

Օսմանյան պետությունն ստեղծվել է Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում՝ թյուրքական քոչվոր օղուզ ցեղի մի ճյուղի ձևավորած փոքրիկ իշխանությունների (բեյլիքություններ) հիմքի վրա:

Սելջուկ-թյուրքերի արշավանքերը Արևմուտք

Սելջուկ-թուրքերի նախնիներն ապրում էին Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում և Միջին Ասիայում: Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին: Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:

1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց: Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց: Հայերը փաստորեն զինաթափված էին, իսկ բյուզանդացիները բացահայտորեն խուսափեցին պատասխան ռազմական գործողություններից:

Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Այստեղից նրանք տարածվեցին դեպի երկրի բոլոր կողմերը: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:

Բյուզանդական բանակն անգործության էր մատնված և սկզբում չփորձեց անգամ դիմադրել թշնամուն: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին:

Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում: Սակայն բյուզանդական բանակը ծայրաստիճան անմիաբան էր, ուստի ծանր պարտություն կրեց:

Բյուզանդական իշխանությունները հասկացան իրենց սխալը և մի պահ սթափվեցին: Նրանք սկսեցին հայ բնակչությանը սիրաշահելու, հարկերը թեթևացնելու քաղաքականություն վարել: Սակայն հայկական զինուժն այդպես էլ չվերականգնվեց, և սելջուկ-թուրքերի օրավուր աճող ճնշմանն այլևս անհնարին դարձավ դիմագրավել:

1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից: Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի:

Իկոնիայի սուլթանություն

Իկոնիայի սուլթանություն, Ռումի սուլթանություն, Փոքր Ասիայի սելջուկյան պետությունը, սելջուկների ավատատիրական պետություն  Փոքր Ասիայում (1077-1307)։ Հիմնել է Գթլմուշ բեգի որդի Սուլայմանը։ Սկզբում մայրաքաղաքը Նիկիան էր, ապա՝ Իկոնիան (Կոնիա)։

1157 թվականին Իկոնիայի սուլթանությունն իրեն ենթարկեց Դանիշմանների ամիրայության տարածքը, 1207 թվականին գրավեց Անթալիան, 1214 թվականին՝ Սինոպը։ Ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին հասավ Ալա-ադ-Դին Քեյ-Քուբադի ժամանակ (1219-1236) թվականին։

1243 թվականին Իկոնիայի սուլթանության ուժերը Քյոսեդաղի մոտ պարտվեցին մոնղոլներին, և Իկոնիայի սուլթանությունը դարձավ նրանց վասալը։ 1299 թվականին Իկոնիայի սուլթանությունը ծանր հարված ստացավ Օսման բեգի գլխավորած թուրքական ցեղախմբից, իսկ 1307 թվականին վերացավ պատմության ասպարեզից։ Օսմանի հիմնած բեգությունը դարձավ օսմանյան պետության կորիզը։

12-րդ դարում Իկոնիայի սուլթանության զորքերը մի քանի անգամ ներխուժել են Կիլիկիայի հայկական իշխանապետության տարածքը, բայց հաջողություն չեն ունեցել։ Սուլթան Ռուքն ադ-Դինը (1196-1204) Կարինը գրավելուց հետո արշավեց Վրաստան, սակայն Բասենի դաշտում պարտվեց հայ-վրացական զորքերին։ 1214-1219 թվականներին սուլթան Քեյքաուզը փորձեց գրավել Կիլիկիայի հայկական թագավորության սահմանամերձ Լուլուա և Կապան բերդերը, սակայն 1219 թվականին պարտության մատնվեցին Լևոն Բ–ի կողմից։

Օսմանյակ կայսրության հիմնումը

ՍԵլջուկյան կայսրությունը հիմնադրել է  թյուրք-օղուզական տոհմից Սելջուկը՝ 1037 թվականին։ Սելջուկները 11-րդ դարում ապրում էին Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում և Միջին Ասիայում։ Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին։ Նույն դարում նրանք միավորվեցին Սելջուկի շուրջ և սկսեցին արշավանքներ կազմակերպել դեպի արևմուտք՝ Առաջավոր Ասիա։ Թյուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դարի սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին։

Օսմանյան կայսրությունը 15-16-րդ դարերում

15-16-րդ դարերում Օսմանյան կայսրությունը սկսեց արշավանքների նոր փուլ։ Սուլթան Սելիմ I-ը (1512–1520) կարողացավ նշանակալիորեն ընդլայնել կայսրության արևելյան և հարավային սահմանները՝ պարտության մատնելով Սեֆյան Պարսկաստանի Իսմայիլ շահին Չալդրանի ճակատամարտում։ Սելիմ I-ը հաստատեց օսմանյան նավատորմի ներկայությունը Կարմիր ծովում, ինչպես նաև Եգիպտոսում։ Դրանից հետո տարածաշրջանում լարվածություն առաջացավ Պորտուգալական կայսրութան և Օսմանյան կայսրության միջև իշխանության ամրապնդման համար:

Կործանումը

Օսմանյան կայսրությունը հռչակվել է Օսման I-ի կառավարման ժամանակ, ով էլ համարվում է կայսրության հիմնադիրը։ Նրա ընտանիքը և սերունդները կառավարեցին ամբողջ կայսրությունը սկսած 1299 թվականից՝ կայսրության ամբողջ պատմության ընթացքում։ Օսմանյան դինաստիան՝ սուլթանի գլխավորությամբ, ուներ իշխանություն բոլոր քաղաքական միավորումների և կազմակերպությունների նկատմամբ։ Սուլթանը միակ և բացարձակ ռեգենտն էր, ով նաև երկրի և իշխող կառավարության ղեկավարն էր։ Մեծն վեզիրները և քաղաքական համակարգը գործում էին սուլթանի անմիջական վերահսկողության ներքո։

Լոզանի կոնֆերանսին մասնակցելու համար հրավեր էր ուղարկվել, ինչպես Ստամբուլի կառավարությանը, այնպես էլ Անկարայի: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը համոզված էր, որ միայն Անկարայի կառավարությունը պետք է մասնակցի Լոզանի կոնֆերանսին: 1922 թվականի նոյեմբերի 1-ին Մեծ ազգային ժողովը ճանաչեց սուլթանական կառավարությունը Ստամբուլում անօրինական։ Մեծ ազգային ժողովը նաև ընդունեց որոշում, որ Ստամբուլը դադարում է համարվել Թուրքիայի մայրաքաղաք, և մայրաքաղաքը տեղափոխվում է Անկարա: Բացի այդ նրանք հայտարարեցին, որ սուլթանությունը վերացվել է երկրում: Սուլթանության վերացումով փակվեց Օսմանյան կայսրության պատմության վերջին էջը։ Բանաձևին ծանոթանալուց հետո, Մուհամմեդ VI-ը փնտրում էր օթևան՝ բրիտանական ռազմական նավի վրա: Այն բանից հետո, երբ Մուհամմեդ VI-ը փախավ, կառավարության մնացած նախարարները ընդունեցին նոր քաղաքական իրականությունը։ Չկա ինչ-որ մի պաշտոնական փաստաթուղթ, որը հայտարարել է Օսմանյան կայսրության կապիտուլյացիան։ Լոզանի կոնֆերանսը, որը տեղի է ունեցել 1922 թվականի նոյեմբերի 11-ին ճանաչեց թուրքական մեծ ազգային ժողովի իրավահաջորդ լինելը ՝ Օսմանյան կայսրության: Վերջին սուլթան Մուհամմեդ VI-ը լքեց Կոստանդնուպոլիսը 1922 թվականի նոյեմբերի 17-ին։

600 անունից բաղկացած ցուցակ ներկայացվեց Լոզանի կոնֆերանս: Այդ ցուցակում ներառված անձինք պետք է հայտարարվեին Persona Non Grata: Այդ ցանկում հիմնականում ներառված էին Օսմանյան կայսրության էլիտան։ Լոզանում բանակցությունների արդյունքում, այդ թիվը կրճատվեց 150-ի, և համաձայնագիրը կնքվեց 1923 թվականի հուլիսի 24-ին։

Հունահպատակ, բուլղարահպատակ և սերբահպատակ բնակչությունը լքեց կայսրության սահմանները, իսկ ալբանացիները և հայերի մի մասը կոտորվեցին կամ քշվեցին կայսրության ծայրամասերը։ Բնիկ հայ և հույն բնակչությունը ենթարկվեց կոտորածի թե Սուլթանության և թե Քեմալական Թուրքիայի կառավարության կողմից 1915- 1922 թվականներին։ 1922 թվականից հետո մնացած բնակչությունը կամ թուրքական կամ էլ քրդական էթնոսի ներկայացուցիչներ էին։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հռչակեց Թուրքիան որպես հանրապետություն 1923 թվականի հոկտեմբերի 29-ին։

Leave a comment