Գրականություն

Վանո Սիրադեղյան… «Ձեռքդ ե՛տ տար ցավի վրայից»

Վանո Սիրադեղյանի «Ձեռքդ ե՛տ տար ցավի վրայից» պատմվածքը իմ վրա շատ մեծ տպավորություն գործեց, այն բավականին շատ ասելիք ունեցող պատմվածք էր: Հեղինակը ինձ վրա հայրենասեր մարդու տպավորություն թողեց, կարծես նա ապրում էր իր հայենիքով, իր հայրենիքի համար: Նա այնպես գեղեցիկ էր խոսում Արաքս գետի մասին, որ վստահ յուրաքանչյուր ընթերցող կսիրահարվեր մայր Արաքսին: Նա նաև ասում է, որ Արաքսը իրականում այնպիսին չէր ինչպիսին նա տեսել և կարդացել էր գրքերում, այն նրա վրա այլ տպավորություն էր թողել իրականում: Ահա պատմվածքից մեջբերում, որը նկարագրում է նրա ապրումները և զգացողությունները Արաքս գետի հետ կապված:

«Ես երկու օր գնում-գալիս էի Արաքսի ափով և պղտոր, ժանգի գույնի ջուրը իմ լսած, կարդացած, երգածս Արաքսի պատկերին չէր բռնում: Ամեն ժողովուրդ իր մայր գետն ունի, բայց հայը միակն է գուցե, որի համար մայր գետը մնում է գրքերում հոսող, երգերում շառաչող երգ: Այդպե՞ս էլ մայր գետ լինի, պղտոր ժամանակների միջով պղտոր հոսում է, անցնում է երկրիդ կողը քերելով և երևում է ասես ապակու միջից…»: Նա շատ տպավորիչ է նկարագրում: Նա նաև խոսում էր իր հայրենիքի Հայաստանի մասին, նա ասում էր, որ Հայաստանը մանրամասն սիրելու հաձենիք է, կարծում եմ շատ հզոր է ասված:

Ինձ ամենից շատ դուր եկած ու տպավորիչ հատվածը հետևյալն է՝

«Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը: Արագությունը փոքրացնում է երկիրը: Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: Հայաստանը ինքը հանդարտ ընթացք է թելադրում: Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակ է Հայաստանը, և տողերս գրելու հուլիսի այս օրերին հնագետ ընկերոջս հետ Արարատյան դաշտի ղռերում երեք հազար տարվա դամբարան պեղելիս ժամանակը ինձ պատկերանում է ուղղահայաց ընթացքով: Ինձ համար մարդկության քաղաքակրթությունը ծլում է երկրի ընդերքից և ճառագում տիեզերք… Գուցեև սպառվելու միտումով:

Հայաստանը իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս համեմատելու կարիք չկա: Քարտեզը երկրի ու հայրենիքի մասին գաղափար չի տալիս, մասշտաբայնությունը հանգստություն չի բերում բնակչի հոգուն, որովհետև մեծը դեռ համարժեք չէ, նաև մեծից մեծը միշտ կա» :

Leave a comment