Գրականություն

Ավետիք Իսահակյան…«Մի մրահոն աղջիկ տեսա»

Հեղինակը բանաստեծութունը գրել է 1925 թվականին Վենետիկում: Հեղինակը բանաստեղծության մեջ խոսում է, նկարագրում է, թե ինչպես է Ռիալտոնի կամրջի վրա հանդիպում մի աղջկա, ով գեղեցիկ էր, հմայիչ, մազերը գետի պես գիշերվա, աչքերը սև: Նրանց աչքերը հանդիպեցին և հեղինակը հիացմունք ապրեց, բայց կյանքի փորձը նրան հիշեցնում էր` անցյալի սխալները ու այս անգամ նա չի սխալվի: Կարծում եմ բանաստեծության բուն ասելիքը կայանում էր նրանում, որ ամեն բան սպի է թողնում մեր կյանքում, բայց մի առ ժամանակ մեզ սովորեցնում է ինչպես չսխալվել`հիմնվելով մեր անցյալում կատարած սխալների վրա:

Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոնի կամուրջին,
Հորդ մազերը՝ գետ գիշերվան,
ԵՎ հակինթներ՝ականջին:

Աչքերը սև արևներ սև:
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանման շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
ՈՒ գլուխս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղկծվածի,
Հավերժական կանանցի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. –
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտորեց սիրտս պատանի…

Leave a comment