Գրականություն · Խորացված հայոց լեզու

Օշո Ռաջնիշ «Մտքեր»…թարգմանություն

  •  Կյանքը միշտ նոր է, իսկ միտքը` միշտ հին: Կյանքը երբեք հին չի լինում, իսկ միտքը` երբեք նոր: Այդ պատճառով էլ նրանք երբեք չեն հանդիպում և չեն կարող հանդիպել: Միտքը հետ է շարժվում, իսկ կյանքը` առաջ: Այդ պատճառով էլ մարդիկ, որոնք միայն մտքով են սնվում, այնքան հիմար են գործում, որ երբ գիտակցում են այն ամենը, ինչ արել են իրենց, նրանք արդեն չեն հավատում, որ կարող էին այդքան հիմար լինել, այդքան անմիտ: Կյանքը կարելի է ճանաչել միայն առանց մտքի: Հենց դա է մեդիտացիան` խելքի անջատում, գոյություն առանց մտքերի, պարզապես ապրում: Տիրում է լռություն, ուղեղում ոչ մի բառ չկա, շարժումները կանգ են առնում: Աշխարհում ամեն ինչ ներթափանցվել է լուռ ու հանդարտ դատարկությամբ:
  •  Մենք օտար չենք, այլ գոյության մի մասը: Սա մեր տունն է: Մենք այստեղ պատահական չենք, այլ այն պատճառով, որ մենք պետք ենք: Մենք այստեղ ենք, քանի որ Աստված ցանկացել է, որ մենք սկզբից ևեթ այստեղ լինենք: Այսպիսին է նրա կամքը, դրա համար ոչ ոք չպետք է իրեն օտար զգա: Սա հիմնական խնդիրներից մեկն է, որոնց ներկայումս բախվել է մարդկությունը: Ողջ աշխարհում խոհեմ մարդիկ անհանգստացած են, հուզված` «Ինչո՞ւ ենք մենք այստեղ»:
  • Ճշմարտությունը չի կարելի հաղորդել, այն Ձեզ ոչ ոք չի կարող տալ: Դուք այն պետք է ինքներդ բացահայտեք: Այդ պատճառով էլ այն ամենը, ինչ Դուք ստացել եք ուրիշներից, լավագույն դեպքում հիանալի սուտ կլինի, հաճելի և քաղցր սուտ: Դուք կարող եք շրջապատել Ձեզ քաղցր դատարկությամբ, սակայն դա պարզապես վտանգավոր խաղ է, քանի որ Դուք կորցնում եք հնարավորությունը, ժամանակը և էներգիան, որոնք Ձեզ համար կարող էին մատլեի դարձնել ճշմարտության աշխարհը: 
  • Մարդկային բարեկեցությունը Աստծո մեջ է: Եթե մենք հիմնավորվենք Աստծո մեջ, ապա ամբողջական ու առողջ կլինենք: Եթե հրաժարվենք Աստծուց, ապա անարմատ կմնանք, առանց աջակցության: Մեզ համար Աստված ավելի շուտ մայր է, քան հայր: Տղամարդկային շովինիզմի պատճառով մարդը Աստծոն տղամարդ է դարձրել: Աստված ինքը` հողն է, մեր սնունդը, մեր բարեկեցությունը: Եվ մեր ամբողջ կյանքը ոչ այլ ինչ է, քան բարեկեցության աղբյուրների որոնում և հետազոտում:

Leave a comment